Զոհված զինծառայողի ծնողներին իրենց որդու փոխարեն ուրիշ զինծառայողի դի են տվել, հետո ասել, որ պետք է դիակը հանձնել տիրոջը. «Հրապարակ»
ՎիդեոՀարազատներին պատերազմում կորցրած մարդիկ ոչ միայն ծանր հարված են ստացել և սգի մեջ են, այլև հայտնվում են ահասարսուռ պատմությունների մեջ։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
«Զոհված զինծառայողի ծնողներին իրենց որդու փոխարեն ուրիշ զինծառայողի դի են տվել, նրանք հուղարկավորել են իրենց հարազատին, հետո պարզվել է, որ դիակների փնտրտուքով զբաղվող անձինք շփոթել են։
Դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում։ Պատերազմում զոհված զինծառայողի ծնողները նոյեմբերին հուղարկավորել են իրենց որդու դին, սակայն 3 օր առաջ զանգ են ստացել, և իրենց ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ այլ անձի են հուղարկավորել, գերեզմանում իրենց որդին չէ, պետք է արտաշիրմում անել և դիակը հանձնել տիրոջը։
Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք Բազմաղբյուր համայնքի ղեկավար Խոսրով Հարությունյանի հետ, նա հաստատեց տեղեկությունը․
Ավելին՝ այստեղ