Ինչպե՞ս արագ ազատվել այդքան տհաճ բշտիկներից
ՎիդեոԲոլորին հուզող հարցերից մեկն է՝ ինչպե՞ս արագ ազատվել այդքան տհաճ բշտիկներից: Դեմքի վրա բշտիկների առկայությունն իջեցնում է ինքնագնահատականը: Իսկ բշտիկների առաջացման հիմնական պատճառներից է անկանոն սնունդը և մաշկի ոչ ճիշտ խնամքը: Որպեսզի վերացնենք բշտիկները և կանխենք դրանց հետագա առաջացումը, օգտագործենք հետևյալ սննդամթերքները մեր սննդակարգում և դրանցով սնենք դեմքի մաշկը:
Ջուր: Անհրաժեշտ է օրական խմել 8 բաժակ ջուր: Ջրի բավականաչափ օգտագործումը մաքրում է օրգանիզմը թույներից և նպաստում մաշկի վերականգնողական պրոցեսներին: Դեմքի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում 1 լ ջրի մեջ 1թ/գ կիտրոնի հյութի և 1թ/գ խնձորի քացախի լուծույթով ամենօրյա լվացումները:
Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղը հարուստ է մաշկի ծերացման դեմ պայքարող վիտամին Е-ով, և վիտամին А-ով, որն արդյունավետ կերպով հարթեցնում է մաշկը: Դիետոլոգները շատ կարևոր են համարում սննդակարգում ձիթապտղի յուղի օգտագործումը: Իսկ մաշկը ձիթայուղով մերսելը նպաստում է երկար ժամանակ նրա խոնավ մնալուն: Որպեսզի ազատվենք բշտիկներից, պարզապես պետք է բամբակով դեմքը պատենք ձիթայուղով, որոշ ժամանակ անցնելուց հետ դրա մնացորդները մաքրենք անձեռոցիկով: Այս դիմակը կարող են օգտագործել նաև ճարպոտ մաշկ ունեցողները, քանի որ ձիթայուղը լավ ներծծվում է մաշկի մեջ և չի խցանում ծակոտիները:
Ավելին՝ այստեղ