Լրահոս
Կարևոր


«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն Մարուքյան

Վիդեո

Ադրբեջան-Հայաստան նախաստորագրված խաղաղության համաձայնագրում, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի, երեք անթույլատրելի կետեր կան։ Դրանք են՝ սահմանին երրորդ ուժերի մասին կետը, Հայաստանը չպետք է Ադրբեջանի պահանջով ստանձնի այնպիսի պարտավորություն, որի արդյունքում ստիպված կլինի սկսել քննություններ վերջին 30 տարվա մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ։ Նաև՝ Հայաստանը չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա, որով Ադրբեջանը կճանաչի Հայաստանը, իսկ ներկայիս բանակցված փաստաթղթում չկա նման քարտեզ։

Էդմոն Մարուքյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ներկայիս տեսքով ստորագրելուն և խոսում է այն վերաբանակցելու մասին։

«Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանը։ Ով հակառակն է ասում՝ խաբում է։ Քարտեզ չկա, սահմաններ չկան։ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հայտարարել է ճանաչման մասին՝ որոշակի տարածքի շրջանակում»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի հետ պայմանագրում պետք է լինի կետ երեք երկրների երաշխավորների մասին, կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հաստատի Երևանի և Բաքվի ստորագրած փաստաթուղթը։

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ նաև արցախցիների վերադարձը պետք է լինի Հայաստանի ԱԳՆ-ի օրակարգում․ «Այսօր դա իրատեսական չէ, վաղը կարող է իրատեսական լինել։ Բոլոր ապացույցներից հրաժարվելը չի բխում Հայաստանի շահերից»։

Ինչ վերաբերում է իշխանական ճամբարի հայտարարություններին, թե եթե ՔՊ-ն չհաղթի այս ընտրություններում, պատերազմ կլինի, Էդմոն Մարուքյանն ասում է․ «Ստում և շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում  

 

«Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավն իրականացրեց Կենտրոնական բանկի մոտ։ Կուսակցության անդամները դժգոհ են պետության դրամավարկային քաղաքականությունից․ ԿԲ-ն վարկերը 6-7 տոկոսով տալիս է առևտրային բանկերին, նրանք դա վարկերի տեսքով մարդկանց տալիս են 18-20 տոկոսով՝ հսկայական գումարներ աշխատելով և գերշահույթներ գեներացնելով, ինչի պատճառով էլ դեմ են արտահայտվում վարկային տոկոսները նվազեցնելու բոլոր նախաձեռնություններին, իսկ պետությունն իր կարգավորիչ դերը կատարելու փոխարեն խթանում է, որ բոլոր գործարքները բանկերով իրականացվեն, և ժողովրդին կեղեքելու շղթան չավարտվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Մեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանՈրքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանUcom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումՓաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանApple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-ից