Լրահոս
Կարևոր


«Նա միջակություն է». Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախացումից հետո Հայաստանում միշտ խոսվել է մերիտոկրատիայից...

Ակնհայտ է, որ 30 տարվա ընթացքում մեզ չի հաջողվել հասնել այդ բաղձալի նպատակին։ Այդ առումով, սակայն, վիճակը երբեք այսքան օրհասական չի եղել, ինչքան այսօր, երբ պաշտոններ ստանում են ոչ թե արժանիներն, այլ նրանք, ովքեր ուղղակի կհամաձայնեն աշխատել այս իշխանության հետ (վերաբերում է նոյեմբերի 10-ից հետո եղած նշանակումների ծանրակշիռ մեծամասնությանը...)։ Մի փոքր մանրամասնեմ. շատերը կհիշեն, որ մերիտոկրատիայի մասին խոսույթը հատկապես 2018-ի դեպքերից հետո շատ արդիական դարձավ։ Առաջին հայացքից թվում էր, թե խանգարող ոչինչ չկա, և դա իրագործելու համար իդեալական պայմաններ են ստեղծվել։ Բայց միայն առաջին հայացքից։ Կարճ ժամանակ էր պետք հասկանալու, որ ժողովրդական դժգոհության լայն ալիքը «մոդեռացնող» անձը կաշկանդվածություն, կոմպլեքսներ, ատելություն, անձնական խնդիրներ ունի խելացի, արժանի, վաստակաշատ, կայացած, պրոֆեսիոնալ, սեփական կարծիք ունեցող... մարդկանց հանդեպ։ Ինչո՞ւ։ Որովհետև նա ինքը միջակություն է։ Ընդ որում՝ միջակություն է իր ամբողջ կյանքով՝ սկսած մանկությունից՝ բակից, դպրոցից մինչև ուսում և մասնագիտական կարիերա (լրագրություն), իսկ այժմ էլ երկրի վարչապետ։ Այդ կոմպլեքսների ապացույցներն անթիվ են։ Նշեմ զուտ վերջին թարմ դրսևորումներից մեկը։

Երբ հայտնի անձը երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, լինելով անձամբ միջակություն՝ ձախողված ղեկավար, կանգնում է ԱԺ բարձր ամբիոնի մոտ ու պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգայնագետ, ֆինանսիստ, դասախոս, Ազգային ժողովի պատգամավորի հարցին (ընդ որում՝ շատ տեղին) արձագանքում է վիրավորական, իռոնիկ, լկտի տոնով, կարծես թե պատերազմ հաղթած առաջնորդ է, այլևս ամեն ինչ ասված է։

Հայտնի անձն իր այդ քայլով ուղղակի խաչ է քաշում բոլոր այն արժեքների վրա, որոնց մասին մանիպուլյատիվ խոսում է ցույցերի ժամանակ՝ ժողովրդավարություն, կրթության և գիտության առաջնահերթություն, մանկավարժի մասնագիտության կարևորում, մերիտոկրատիա, հաշվետվողականություն, պատասխանատվություն, քաղաքական կառուցողական բանավեճ և այլն։ Իրական վերաբերմունքն այն է, որը նա ցույց է տալիս իր առօրյա վարքագծով, ոչ թե խոսքով։

Իսկ ամենացավալին այն է, որ նրա քաղաքական թիմում այդ նողկալի պահվածքին ծափահարողներ եղան։ Վերջիններս դեռևս փաստորեն չեն հասկացել (կամ չեն ուզում հասկանալ), որ անկախ նրանց ունեցած անձնական վաստակից (նրանք,ովքեր ունեն դա...), այն պահին, երբ մի փոքր ինքնուրույնություն կամ «ղեկավարի գծից» մի փոքր շեղվով կարծիք հայտնեն, նույն վերաբերմունքին են արժանանալու։
Դրանից էլ մի քանի եզրակացություն. ծափահարողները երբեք նման տարբերվող վարքագիծ չեն դրսևորի։ Նրանք անձամբ շատ զարմացած են, որ հայտնվել են այն տեղում, որտեղ գտնվում են, իսկ նրանց առաջնորդը ծափերից է՛լ ավելի է ոգևորվելու և է՛լ ավելի կտրուկ է արտահայտվելու բոլոր այն գործիչների հասցեին, ովքեր չեն գիտակցի նրա «մեծությունն ու բացառիկությունը»։ Մարդը սիրում է ծափեր, ի՞նչ անի։

Նշված պատճառներով է (և ոչ միայն...), որ 30 տարվա ընթացքում մենք ոչ թե մոտեցանք, այլ ավելի հեռացանք մերիտոկրատիայից։

Հուսամ՝ ոչ վերջնականապես։

Հ. Գ. Երբ դառնում ես շա՜տ ավելի վատը, քան այն, ինչի դեմ պայքարում էիր»:

Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԻշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըՓաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք