Լրահոս
Կարևոր


Միամտություն է ակնկալել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և կդադարեցնի թշնամանքի ու անմարդկայնության մոլուցքը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

inosmi.ru-ն իր «Eurasianet (ԱՄՆ). Ադրբեջանի ավտորիտարիզմը և «ռազմավարների պուրակը»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի հետ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ թույլ հույս ունեին, որ Ադրբեջանի հաղթանակից հետո կփոխվի երկրի ավտորիտար համակարգի ամբողջ տրամաբանությունը: Իշխանություններին սատարելիս և նույնիսկ պատերազմին դեմ արտահայտվող մի քանի քաղաքացիների վրա հարձակվելիս նրանք, կարծես, միաժամանակ հույս ունեին մի տեսակ ազգային հաշտեցման, որ եկել է ժամանակը, երբ հասարակությունը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ երկրի կառավարման գործում: Բայց այդպես չստացվեց: Նախագահ Իլհամ Ալիևը չի դադարեցրել հարձակումները ընդդիմության վրա, կիրառում է նույն ռեպրեսիվ մեթոդները և չի ցուցաբերում հետաքրքրության նշաններ երկրի քաղաքական համակարգը բարեփոխելու հարցում:

Օրերս Բաքվում բացվել է «պատերազմի ռազմավարների պուրակը», որի մռայլ ցուցադրությունը ներառում է սաղավարտներ և հայ զինվորների ծաղրական մանեկեններ: Այդտեղ արտահայտված թշնամու ապամարդկայնացումը բացահայտում է օտարացման այն տրամաբանությունը, որը գերիշխում է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ. թշնամին՝ ներքին, թե արտաքին, պետք է ոչնչացվի: Ըստ այդ տրամաբանության, եթե արտաքին թշնամին արժանի է ֆիզիկական ոչնչացման, ապա ներքին թշնամին՝ ընդդիմությունը, ռեպրեսիաների է ենթարկվում, երբ փորձում է ինքնահաստատվել: Բացի դա, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության խմբերին արգելված է արտերկրից դրամաշնորհներ ստանալ: Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունն անկեղծորեն համոզված էր, որ Ղարաբաղյան պատերազմը ազգի ազնիվ պատերազմ է, այլ ոչ թե Ալիևի պատերազմը:

Դա զարմացրել է միջազգային դիտորդներին, քանի որ, ի տարբերություն ազգայնականների, քաղաքացիական հասարակության խմբերը առաջնորդվում են ազատական արժեքներով: Բայց նրանցից ոմանք զսպված աջակցել են պատերազմին՝ պատճառաբանելով, որ դա պահանջում է հասարակությունը, կամ որ Բաքուն այլընտրանք չունի՝ տասնամյակներ շարունակ հայկական կողմի՝ զիջումների չգնալու պատճառով: Իսկ ոմանք էլ որդեգրել են ագրեսիվ, ազգայնական դիրքորոշում և դա հասցրել են այն աստիճանի, որ մեղադրել են հակապատերազմական ակտիվիստների փոքրամասնությանը օտարերկրյա դրամաշնորհների եղանակով փող աշխատելու մեջ: Երկու դեպքում էլ նրանք առաջնորդվել են հասարակության մեջ գերակշռող ազգային գաղափարով, որը այդ երկրում սերմանվում է դեռ դպրոցից, և որը կարելի է բնութագրել որպես Լեռնային Ղարաբաղի մոլուցք: Միամտություն է ակնկալել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և կդադարեցնի թշնամանքի ու անմարդկայնության այդ մոլուցքը:

 

Պատերազմի ընթացքում Ալիևը բացահայտորեն հայ զինվորներին անվանել է «շներ», իսկ «մենք նրանց շների պես քշում ենք» արտահայտությունը ոգևորությամբ է ընդունվել քաղաքացիական հասարակության և ընդդիմության շրջանակներում: Իսկ հիմա նույն մականունը կիրառվում է հենց նրանց նկատ մամբ: Ալի և ը 1990-ականների սկզբի պաշտոնյաներին անվանել է «շներ», որոնք «պատասխանատու են Շուշիի և Լաչինի օկուպացիայի համար»։ Պատերազմից հետո, մի այնպիսի միջավայրում, որտեղ այլախոհությունը և տարակարծությունը տեղ չունի գերիշխող ազգայնականության հետ, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը մնում են միայն երկրորդական խնդիրներ, որոնց վերաբերյալ նրանք կարող են կարծիք արտահայտել:

Եվ նրանց արծարծած թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ անհամաձայնությունն է: Հայերի նկատմամբ ատելությունը գենետիկորեն չի ժառանգվում, այլ ստեղծվում, անընդհատ սնուցվում և խրախուսվում է երկրի էլիտաների կողմից: Ներկայումս իշխող ռեժիմն ուժեղ է, քան երբևէ, և հաշտեցման կարիք չունի ո՛չ ընդդիմադիր կուսակցությունների, ո՛չ էլ ռեժիմի լեգիտիմությունը կասկածի տակ դնող քաղաքացիական հասարակության խմբերի հետ: Վերջիններս պահանջում են գոնե որոշակի աստիճանի ժողովրդավարացում և բարեփոխումներ, ինչն իր հերթին ենթադրում է քաղաքացիական հասարակության ավելի լայն ներգրավվածություն և աշխուժացում: Բայց վտանգ կա, որ դա զայրույթ կառաջացնի այն մարդկանց շրջանում, որոնք ընդունել են ադրբեջանական ազգային ինքնության գաղափարը, որը հիմնված է հայերի նկատմամբ թշնամանքի վրա: Եվ ինչո՞ւ է այդ դեպքում ժողովրդավարացումը պետք իշխանություններին: Նոմինալ ընդդիմության որոշ խմբեր կապիտալացրել են ստեղծված իրավիճակը և զբաղեցրել գաղափարական դիրքեր՝ առանց կասկածի տակ դնելու կառավարության լեգիտիմությունը: Համեմատության համար հիշեցնենք, թե ինչ է տեղի ունեցել, երբ մի խումբ ադրբեջանցի ֆեմինիստուհիներ փորձել են երթ կազմակերպել ի պատիվ Կանանց միջազգային օրվա:

Բացի ոստիկանության նախազգուշացումներից, որը արգելել է երթը, նրանք սպառնալիքներ են ստացել ազգայնական ծայրահեղականների կողմից, և արդյունքում հանրահավաքը առավել սակավաթիվ է ստացվել, քան մեկ տարի առաջ տեղի ունեցած նմանատիպ միջոցառումը: Իսկ ոստիկանությունը բերման է ենթարկել գրեթե 30 մասնակցի: Այս ամենի ֆոնին «պատերազմի ռազմավարների պուրակի» բացումը չպետք է ոչ ոքի զարմացնի: Դրա ստեղծումը ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը գերիշխում է ադրբեջանական պետությունում. ավտորիտարիզմ ներսից և դրսից:

Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Հայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա Կոստանյան