Լրահոս
Կարևոր


Դիանա Գասպարյանն առաջին անգամ խոսեց սկանդալային հեռախոսազրույցի մասին

Քաղաքականություն

Որոշել էի առհասարակ չանդրադառնալ անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող և ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը, սակայն որոշումս փոխեցի, քանի որ ձայնագրության շուրջ նորանոր լեգենդներ են հյուսվում, և լրագրողները չեն դադարում իմ թիմակիցներին պրովոկացիոն հարցեր տալ դրա վերաբերյալ:

Եվ այսպես, հատվածներով կտրտած և մոնտաժված խոսակցությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ Վարչապետը դիրքերում գտնվող մեր տղաներին կոչ արեց հավաքվել Երևանում: Այդ կոչը միանշանակ չընդունվեց շատերիս կողմից, և դա էր պատճառը, որ նախարար Պապիկյանը հորդորում էր սպասել, ոչինչ չանել, մինչև կպարզվի, թե հայտարարությունն իրականում ինչ էր նշանակում: Հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բռնությունը կամ բռնության (առավել ևս՝ զինված) հրահրումը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ Կառավարության գործիքակազմում: Թիմում ծավալված առողջ քննարկման արդյունքում բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները: Իրականում անգամ մոնտաժված լինելու պարագայում ձայնագրությունից պարզ երևում է, որ այն կապված է կոնկրետ իրադարձության հետ, որն իր պարզաբանումն է ստանալու առավոտյան: Բացի այդ, ակնհայտ է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, երբ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել որևէ այլ քաղաքական գործչով:

Պատահական չեմ համարում, որ ձայնագրությունը հրապարակվել է հենց քարոզարավի ընթացքում. ակնհայտ է, որ դա հետապնդում է հանրությանը մոլորության մեջ գցելու, թիմի ներսում պառակտվածության տպավորություն ստեղծելու, մեր կուսակցության վարկանիշի վերելքի պայմաններում ձեր ուշադրությունը մեր բուն անելիքներից ու նպատակներից շեղելու համար:

Ես հպարտ եմ, որ մի թիմի անդամ եմ, որտեղ կա խոսքի ազատություն, որտեղ կարող է ծավալվել առողջ քննարկում ցանկացած հարցի շուրջ և որտեղ դրա համար ոչ թե պատժում ու հալածում են, այլ ըմբռնումով և գրկախառնությամբ ընդունում: Վերջին օրերին իմ դեմ ծավալված այս կեղտոտ արշավը ոչ թե կոտրելու կամ վհատեցնելու է ինձ, այլ տասնապատկելու է իմ եռանդը կերտելու այն ապագան, որտեղ սուտն ու կեղծիքը տեղ չունեն:

Հունիսի 20-ին ազատագրված էջմիածնեցին փաստելու է, որ մեր երկրում ու քաղաքում #ԱպագաԿա:

Ստորև տեղադրվող լուսանկարներն արված են երեկվա մեր երթի տեսաձայնագրությունից, որտեղ իմ թիմի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողքին եմ:

Դիանա Գասպարյան

 

 

 

 

 
 
 
 
  •  
Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել Արցախից գերեվարված կնոջն ադրբեջանցիները բաց են թողել, նա Հայաստանում է (տեսանյութ)Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ Վթարային ջրանջատում՝ Երևանի 3 վարչական շրջանների և Կոտայքի ու Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տшնջվել եմ, շատ եմ տшնջվել». ինչ է պատմում 6 օր գերnւթյան մեջ անցկացրած տարեց կինը Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները Ովքեր են մնացել ԱրցախումՈ՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է. Արտակ Զաքարյան Արցախցի Սոսեն չի լքել Ստեփանակարտը Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Եթե շարունակեինք՝ գիտեք, ուր կհասնեինք․ Ալիևը շարունակում է սպառնալԱնկարայից սպառնում են ՓաշինյանինՍուրենավանի ղեկավարը պահանջում է բոլոր տեսակի օգնություններից զրկել արցախցիներն, ովքեր կմասնակցեն ցույցերին «Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ» ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ» Ինչ է Հայաստանը պահանջում Ադրբեջանից․ մանրամասներԴրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ» Նաիրի Հոխիկանը տեղեկացնում է, թե ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ չփորձել մեր համբերությունը․ Ալիևը նորից սպառնացել է Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Ավտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են ՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ «Մարդիկ կորցրեցին իրենց տունը և տարիներով կերտած հողը». Լուսինե Թովմասյանը՝ երկրում տիրող իրավիճակի մասին «Մենք նորից կապրենք». Բրյունետի նոր երգը՝ Արցախի մասին Ինչ է հայտարարել Ալիևը Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը Ադրբեջանցիները պղծել են Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Դեդո-բաբո» հուշարձանը«Հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ Ղազանչեցոցը հանձնվեց՝ հանձնվեցի նաև ես». Իննա Խոջամիրյան Անկարան սպառնում է Որտեղ տեղի կունենա Սառնաղբյուր գյուղում սպանված եղբայրների հուղարկավորությունըԱրթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը «2 տարի առանց քեզ». Մենչը հրապարակել է արխիվային լուսանկար Հայկոյի հետ Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին ԼՂ խոշորագույն ջրամբարը՝ Սարսանգը, փոխանցվել է Ադրբեջանի պետական ​​գործակալության հաշվեկշռին․ ՀԺ Բաքուն հաստատեց, որ առևանգել է Լևոն Մնացականյանին Պակիստանում մահապարտը մզկիթի մոտ պայթեցրել է իրեն. ավելի քան 50 մարդ է մահացել Ադրբեջանն առևանգել և 4 ամսով կալանավորել է Գեղամ Մանուկյանի եղբորը՝ գեներալ Դավիթ Մանուկյանին ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը 10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով Սոսեն որոշում է կայացրել ապրել Արցախում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադրում է բոլոր ջանքերը՝ օգնելու Արցախից տեղահանվածներին. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի Պետքարտուղարը ճնշել է Ալիևին. ԱՄՆ Պետդեպ Դուբլինում ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել Ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին. Արթուր Հայրապետյան «Ռուբեն, քեզ հետ ենք»․ Երթ՝ Երեւանում