Լրահոս
Կարևոր


Պատերազմը մտնում է նոր փուլ

Վիդեո

1in.am-ը գրում է. Կիևի շրջանում գտնվող Բուչա քաղաքում քաղաքացիական անձանց նպատակային սպանության մասին տեղեկությունները անկասկած խոսում են ուկրաինական պատերազմում նոր փուլի մասին: Բուչան տևական ժամանակ զբաղեցրել էին ռուս զինվորականները, սակայն մարտի 30-ին նրանք թողեցին քաղաքը: Դրանից մի քանի օր անց ուկրաինացիները հայտարարեցին, որ ռուս զինվորականները քաղաքում իրականացրել են քաղաքացիական անձանց սպանություններ:

Մոսկվան հերքում է, ասելով, թե դա տեղեկատվական կեղծ նյութ է, որ մատուցվում է Ռուսաստանին հանիրավի մեղադրելու համար: Այս հրապարակմամբ ամենևին չեմ փորձում դիտարկել, թե ով է ստում կամ ով է ներկայացնում իրականությունը, և ընդհանրապես ինչպիսին է այն: Կա այդ ամենի շուրջ ձևավորված արդեն իսկ նկատելի քաղաքական իրականություն, Բուչայի թեման դարձել է արևմտյան երկրների քաղաքականության որոշակի մեկնակետ, անկախ այն բանից՝ թեման մտացածին է, չափազանցված, թե ամբողջապես իրական:

Ակնառու է, որ այն դարձել է ուկրաինական պատերազմում արևմտյան «զինանոցի» տարր և բերում է որոշակի գործողությունների, ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների, այդ թվում եվրոպական երկրներից ռուսաստանցի դիվանագետների արտաքսման զանգվածային ալիքի:

Այդ ամենը նշանակում է, որ ուկրաինական ճգնաժամն ու պատերազմը մտնում են ռազմա-քաղաքական նոր փուլ, եթե արդեն իսկ դրանում չեն: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ դա տեղի է ունենում Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունից կարճ ժամանակ անց, երբ թվում էր, թե կարող է տեղի ունենալ հակառակը և իրադարձությունների զարգացումը կարող է մտնել ռուս-ուկրաինական համաձայնությունների փուլ: Սակայն, դրա փոխարեն փաստացի տեղի է ունենում բոլորովին այլ շրջադարձ և հակամարտության մեջ է մտնում բնակչության դեմ հանցագործության տարրը, ինչը գործնականում կարող է դառնալ քաղաքական համաձայնությունների հեռանկարի երկարաժամկետ արգելք:

Սրան զուգահեռ, սակայն, Ռուսաստանը հայտարարում է Ուկրաինայի հետ բանակցության շարունակության մասին, թեև այդ հանգամանքը թերևս արդեն իսկ հայտնվում է Բուչայի պատմության ազդեցության գոտում: Ընդ որում, ուշագրավ է հանգամանքը, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունից և դրան հաջորդած հայտարարություններից հետո բրիտանական Թայմսում հայտնվեց տեղեկություն, որ Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրին հղումով, որ Լոնդոնը մտահոգ է, թե Վաշինգտոնը, Բեռլինն ու Փարիզը Կիևին կարող են մղել ՌԴ հետ քաղաքական համաձայնության: Դրան հաջորդեց նաև Բուչայի պատմությունը, որը, ի դեպ, ԱՄՆ նախագահ Բայդենը գոնե առայժմ հրաժարվել է որակել ցեղասպանություն և բնորոշել է իբրև «ռազմական հանցագործություն»:

Ընդ որում, ուշադրության է արժանի փաստը, որ ՌԴ-ն այդ պատմության առնչությամբ նախաձեռնել էր ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ, որի առաջին փորձը սակայն տապալել էր Մեծ Բրիտանիան: Այս համատեքստում նաև պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ վերջին օրերին բրիտանական ուշադրության կենտրոնում են հայտնվել Կովկասը: Մասնավորապես, Բրիտանիայի զինուժի նախարարը այց կատարեց Բաքու, որտեղ հանդիպեց Ալիևին, Բայրամովին և ՊՆ նախարար Հասանովին, իսկ գրեթե զուգահեռ Երևանում էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստան-Միացյալ թագավորություն բարեկամական խումբը, որին Հայաստանում ընդունեցին ընդհուպ վարչապետ Փաշինյանի մակարդակով:

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում