Արքայական շքեղություն. Վարդուհի Վարդանյանի հարսը ցույց է տվել իրենց շքեղ առանձնատունը
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ըստ մեր տեղեկությունների՝ Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերին, արդեն մայրացել է:
Չնայած դրան՝ նրանք չեն շտապում հանրայնացնել այդ փաստը:
Օրերս նա ինստագրամյան սթորի է հրապարակել, որում շքեղ առանձնատուն է ներկայացրել:
Նշենք, որ Մերին բավական ակտիվ է համացանցում:
Նա պարբերաբար մանրամասներ էր ներկայացնում իր հղիության ընթացքից:
Դեռ հղիության ընթացքում Մերին բացահայտել էր, որ դստերը տալու են Վարդուհի անունը՝ ի պատիվ տատիկի:
Նրանք նաև ներկայացրել էին տեսանյութ, թե ինչպես են իմանում երեխայի սեռը:
Հավելենք, որ Մերին և Ռուբենն ամուսնացել են նախորդ տարի: Կնքահոր և կնքամոր պարտականությունները ստանձնել էին Լևոն Քոչարյանը և Սիրուշոն: