Լրահոս
Կարևոր


Ստի և նրա հետևանքները հաղթահարելու մասին. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստի և կեղծիքի հերթական տարափը տեղաց օր օրի նվազող իր համակիրների շփոթահար բազմության գլխին։ Այս անգամ, սուտը անցավ բոլոր հնարավոր սահմանները՝ իր հետագա կապիտուլացիան արդարացնելու մոլուցքում, Փաշինյանը քարուքանդ արեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը, կասկածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Արցախի Հանրապետության գոյության օրինականությունը և ինքնորոշման իրավունքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, և նույնիսկ, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ Ադրբեջանի մաս (և շեշտեց, որ դա լեզվի պատահական սայթաքում չի)։

Այս ամբողջ սուտը եկել էր արդարացնելու Փաշինյանի 4,5 տարվա անփառունակ գործունեության արդյունքը ՀՀ վարչապետի պաշտոնում, որի ընթացքում նա, կերակրելով իր կողմնակիցներին պայծառ ապագայի մասին սին խոստումներով, իրականում հիմնահատակ ավերեց Հայաստանի անվտանգության ողջ համակարգը՝ բանակը, պաշտպանական ենթակառուցվածքը, դաշնակցային հարաբերությունները, բնակչության հայրենասիրական և մարտական ոգին, հայկական սփյուռքի ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունները, և կանգնեցրեց մեր երկիրը անխուսափելի կորուստների առջև։ Այս կորուստների պատասխանատվությունը Փաշինյանի և նրա մոլի հետևորդների վրա է, սակայն կորուստների ծանրությունը ընկել է և շարունակելու է ընկնել բոլորիս ուսերին, ուստի մենք պետք է կարողանանք ազատվել Փաշինյանի ձախողակ իշխանությունից, և նոր էջ բացենք մեր պետության պատմության մեջ, որը թույլ կտա մեզ հեռանկարում հաղթահարել այդ կորուստները, և դնել մեր ապագա կեցութան և հաղթանակների հիմքերը։

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առավել խելամիտ ճանապարհը նրան Ազգային ժողովում անվստահություն հայտնելն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից, առանձին պատգամավորական խումբ ստեղծեն, և բանակցությունների մեջ մտնենք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի թեկնածություն համաձայնեցնելու։ Դա կարող է լինել քաղաքական հեղինակություն վայելող ցանկացած կոմպրոմիսային անձ, որն ընդունելի կլինի հիմնական քաղաքական ուժերի համար, և որի շուրջը կձևավորվի ներկայացուցչական հակաճգնաժամային կառավարություն՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու և երկիրը Փաշինյանի ստեղծած անվտանգային աղետից հանելու մանդատով։

Իրական խնդիրը այստեղ ոչ այնքան նոր վարչապետի անձն է (նրա շուրջ կարելի է ձևավորել ժամանակավոր համաձայնություն), որքան այն 20 պատգամավորները, որոնք պատրաստ կլինեն դեմ գնալ Փաշինյանին, հաղթահարել իրենց վախերը, և պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։ Ուստի ես այստեղ դիմում եմ ՔՊ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի՝ եթե Փաշինյանի ստերի տարափը ձեր մոտ էլ ներքին ընդվզում և հակակրանք առաջացրել, եթե դուք էլ եք հասկանում, որ սեփական ձախողումների պատճառով չի կարելի կործանել մի ամբողջ երկիր և ջուրը գցել սերունդների մաքառումը, արյունն ու քրտինքը, եթե դուք էլ հասկանում, որ թշնամուն անվերջ զիջումները մեր երկիրը տանում են անդունդ, և որ մենք կարող են Փաշինյանի ղեկավարությամբ կորցնել մեր ողջ պետությունը, քայլ արեք այսօր, և մերժեք ձեր ներսում Փաշինյանին՝ որպես ստախոս և քաղաքական բանկրոտ։ Եթե դուք չգիտեք, թե ինչ պետք է անեք դրանից հետո, եկեք խոսենք և միասին լուծումներ գտնենք՝ շատերդ տեղս գիտեք, կամ կարող եք հեշտությամբ գտնել, եթե Փաշինյանը նույնիսկ ինձ նորից բանտ ուղարկի, որպես պատգամավորներ կարող եք ինձ այցելել այնտեղ։

Մենք ունենք ձեզ առաջարկելու իրական լուծումներ, և եթե մեր ներսում համարձակություն գտնենք, թեև կորուստներով, կարող ենք միասին հաղթահարել մեր երկրի այս գոյութենական ճգնաժամը։ Քայլը ձերն է, տիկնայք և պարոնայք։
Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ ԾառուկյանԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. ԶաքարյանՊղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները