Լրահոս
Կարևոր


«Պետականությունը վտանգված է․ ճգնաժամի հաղթահարման օրակարգ»

Քաղաքականություն

Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում, փաստացի հայտարարեց կապիտուլյացիոն համապարփակ համաձայնագիր կնքելու իր մտադրության մասին, որով նա պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և անվերապահ ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս, ինչպես նաև զիջել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները։ Փորձելով հիմնավորել այս հակազգային և հակապետական գործողությունը՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կոպտորեն խեղաթյուրեց Արցախի հարցի և նախորդիվ երեք տասնամյակ ընթացած բանակցային գործընթացի ողջ էությունը, այլև հընթացս հարցականի տակ դրեց ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը։ 

Նիկոլ Փաշինյանի այս ելույթը ամփոփումն էր վարչապետի պաշտոնում նրա անփառունակ գործունեության, որի ընթացքում նա, գիտակցաբար և սեփական ոչ կոմպետենտության արդյունքում, հիմնահատակ կազմաքանդեց հայկական զույգ պետությունների անվտանգության ողջ համակարգը և աշխարհաքաղաքական առավել լարված ժամանակաշրջանում մեր երկիրն անպաշտպան թողեց անվտանգային սրված մարտահարվերների առաջ։ Ուստի, Նիկոլ Փաշինյանն ուղղակի քաղաքական պատասխանատվություն է կրում այսօրվա անվտանգային ճգնաժամի համար, և նրա հեռացումը իշխանությունից հանդիսանում է առանցքային գրավական՝ այդ ճգնաժամը տեսանելի հեռանկարում հաղթահարելու և մեր երկիրը դրանից նվազագույն կորուստներով դուրս բերելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում․

Ա) ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին՝ խստագույնս հետևել ՀՀ Սահմանադրությանը և հրաժարվել հաստատել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի ՀՀ Սահմանադրության և ՀՀ Անկախության հռչակագրի ոգուն և տառին,

Բ) ՀՀ Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Անկախության հռչակագիրը՝ հրաժարվել վավերացնել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի մեր պետության այդ անկյունաքարային հիմքերին,

Գ) ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին՝ խստորեն կատարել ՀՀ Սահմանդրությամբ հաստատված ՀՀ Զինված ուժերի պարտականությունները և կոշտ հակահարված տալ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած թշնամական ուժերին,

Դ) ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը և այլ իրավապահ մարմիններին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանդրությունը, խստորեն ապահովել երկրում օրինականության պահպանումը, հրաժարվել կատարել քաղաքական իշխանության՝ օրենքին հակասող ցանկացած պահանջ կամ ուղղակի հրահանգ,

Ե) ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում գործող ազգային ուժերին՝ ձևավորել միասնական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Ազգային վստահության ժամանակավոր կառավարություն ստեղծելու շուրջ,

Զ) ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ սկսել խորհրդակցություններ ՀՀ կառավարության նոր կազմի և նրա հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ, այդ համատեքստում հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրել խորհրդարանական լսումներ։

Մենք պատրաստ ենք ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը՝ ստեղծված ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար։

Հայտարարությանը կարող են միանալ քաղաքական ուժեր, հասարակական խմբեր և անհատներ։ 

«Համախմբում» նախաձեռնության խորհուրդ

Կարին Տոնոյան

Ավետիք Չալաբյան

Էդգար Ղազարյան

Մենուա Սողոմոնյան

Արսեն Գրիգորյան

Արամ Պետրոսյան

Արման Սահակյան 

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ ԾառուկյանԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում