Լրահոս
Կարևոր


Քաոս, կոռուպցիա, տնտեսական խնդիրներ․ Ավետիք Չալաբյանը՝ նոր նախագծի մասին

Քաղաքականություն

«Հայաստանին իսկապես պետք է ռազմականացում, այն անխուսափելի է , բայց այն պետք է արվի խելամիտ, հաշվարկված գործողություններով, որոնք հիմնվում են ռազմական գործի խորը իմացության և լավագույն միջազգային կառավարչական փորձի վրա»։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ ավետիք Չալաբյանն է այս մասին արձանագրել՝ նշելով, որ այդ երկու հանգամանքն էլ արմատապես բացակայում են գործող իշխանությունների մոտ, որոնք շարունակում են իրենց արկածախնդիր նախաձեռնություններով նորանոր աղետներ բերել մեր երկրի և ժողովրդի գլխին։

Չալաբյանն անդրադարձել է կառավարության նոր որոշմանը. Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե այսուհետ ՀՀ ողջ զինապարտ բնակչությունը տարվա ընթացքում 25 օր տևողությամբ պարտադիր մարտական հավաքներ է անցնելու։

«Թվում է, թե վերջապես պարտության խորհրդանիշ հանդիսացող այս իշխանություններին սկսել է հասու դառնալ համատարած ռազմականացման անհրաժեշտությունը և նրանք սկսել են քայլեր ձեռնարկել այս կարևոր ուղղությամբ, սակայն, երբ սկսում ես ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնությունը, հասկանում ես, որ սա նույն այդ ռազմականացումը այլասերելու և վարկաբեկելու ուղիղ ճանապարհ է»,- ընդգծում է Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ պաշտպանության նախարարի ծրագրի իրականության դեպքում միաժամանակ յուրաքանչյուր պահի մարտական հավաքների մեջ է գտնվելու 30-40 հազար մարդ, ինչը հսկայական թիվ է համադրելի գործող բանակի շարքային կազմի ընդհանուր թվաքանակի հետ և բացարձակապես անկառավարելի է, այն պայմաններում, երբ նույնիսկ գործող զորամասերում չեն հերիքում ոչ շենքային պայմանները, ոչ սպաները, ոչ հանդերձանքը և սպառազինությունը։

Ըստ Չալաբյանի՝ մարդկանց այսպիսի մեծ բազմության անիմաստ շեղումը իրենց բնականոն գործունեությունից ունենալու է լուրջ տնտեսական հետևանքներ։ Նաև այսպիսի մասսայական գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև մասսայական կոռուպցիոն ռիսկերի։ Բազմաթիվ համաքաղաքացիներ փորձելու են տարբեր պատրվակներով ազատվել ծառայությունից, նույնիսկ հեռանալ երկրից, հայտնվելու են տարբեր պաշտոնյաներ և միջնորդներ, որոնք սկսելու են իրենց ծառայությունները առաջարկել, և սա բերելու է ամբողջ ոլորտի կրիմինալիզացիայի, հսկայական չարաշահումների, գործող իշխանությունների կողմից կամայական գործելակերպի։

Չալաբյանը արձանագրում է, որ սա Պապիկյանի արդեն երկրորդ աբսուրդային նախագիծն է. առաջինը՝ 24 միլիոն դրամով ժամկետային զինծառայողներին ծառայությունից ազատելու տխրահռչակ նախագիծն էր։ Թեև այս նոր նախագիծը ուղիղ հակառակ գաղափարական ուղղվածություն ունի, այն նույնպես միայն վնաս է տալու, քանի որ բացարձակ կտրված է իրականությունից։

Լինա Արամյան

Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ ԾառուկյանԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին