Լրահոս
Կարևոր


Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել խաղաղության հարցը. Ռուբեն Վարդանյան

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանի շրջանի վարչակազմում, ծանոթացել առկա հրատապ խնդիրներին: 

Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն առաջնային է համարել անվտանգության խնդիրը՝ նշելով, որ դա լուրջ վնաս է հասցնում  գյուղատնտեսությանը և մարդկանց զրկում ապրուստից, քանի որ մշակելի հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ: Խորհրդակցությանը բարձրացվել է նաև համայնքներ-վարչակազմ- նախարարություններ օպերատիվ կապի և արդյունավետ համագործակցության հարցը:

Ընդգծելով աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը  նշել է, որ միայն կարգապահ ու կազմակերպված աշխատանքով է հնարավոր դիմակայել նոր մարտահրավերներին: Այս իսկ պատճառով  վարչակազմի ղեկավարների հետ ամենօրյա ռեժիմով խորհրդակցությունների մեխանիզմ է  ներդրվել, ինչը հնարավորություն է տալիս անձամբ նրանցից լսել իրավիճակի ու  հրատապ խնդիրների մասին:

Այցի ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը  հանդիպում է ունեցել նաև Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների, շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ, լսել  նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, քաղաքացիական պաշտպանությանը,  բնակարանային ապահովման խնդիրներին, դպրոցների, ճանապարհների վերանորոգմանը և այլն:

Անդրադառնալով անվտանգության խնդրին՝ պետնախարարը նշել է.  «Խաղաղության հաստատման հնարավորությունը միայն մեր ուժի և համախմբվածության մեջ է: Ոչ մի պայմանագիր չի կարող  լուծել այդ հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք: Մենք պետք է դառնանք ուժեղ, համախմբված, որպեսզի իրենք չկարողանան հարցը լուծել մեզ համար անընդունելի եղանակով: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Մենք պետք է զգոն լինենք»:

Խոսելով Ստեփանակերտ- Գորիս ճանապարհի փակման միջադեպի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինենք:

«Իրավիճակն այսպիսին է:  Դրա դեմ  պետք է պայքարենք բոլոր միջոցներով: Այս իրականությունը մեզնից բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում՝ թե՛ խնդիրների ախտորոշման, թե՛ որոշումների կայացման, թե՛ ընդհանուր գործելաոճի հարցում: Մենք շատ լուրջ վտանգներ և մարտահրավերներ ունենք, բայց ես վստահ եմ, որ մենք դրանք հաղթահարելու ենք: Մեր պայքարը շարունակվում է մեր հողի վրա ապրելու իրավունքի, մեր երեխաների ապագայի համար: Եվ սա ողջ հայության պայքարն է»:

Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Կոտայքի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Երևանում վտանգավոր իրավիճակ էԳեղարքունիքում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում ՌԴ ԱԳՆ հայտարարեց, որ կազմակերպում է Բաքվի ներխուժումները Ինչ է տեղի ունեցել այսօր սահմանին. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Արտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինՈր կրակոցի ձայն եղած լիներ, ես էլ սահմանում կրակելիս կլինեի Նորավանի վարչական ղեկավարը կրակոցների ձայն չի լսել Սյունիքում շարունակում ենք կատարել ներդրումներ և ամեն կերպ նպաստել տարածաշրջանի զարգացմանը. Վարդան ՋհանյանԵվս մեկ մտահոգիչ լուր Արցախից Լավ լուր արցախցիների համար Արտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Նոր հաղորդագրություն Արցախից Նոր մանրամասներ. Երեկ Տեղ գյուղից մոտ 60 հեկտար տարածք են ադրբեջանցիները զավթելԵրևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիներն առաջ են եկել․ ՔՊ-ական պատգամավոր Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեցՌուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Թշնամին մարտական դիրքերից կրակ է բացելԱրցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Դեղին քարտեր Մոսկվայից. Հռոմի ստատուտն ու հայկական թթվասերը Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ» Բաքուն նոր էսկալացիա է պատրաստումԱդրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Նիկոլ Փաշինյան Երկար ժամանակով գազ չի լինելուԱդրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին. ԱՀ ԱԳՆԻրանում երկրաշարժ է գրանցվել 36 ժամ ջուր չի լինելու ԵրևանումՏարբեր միջոցառումներ, այդ թվում տեղեկատվական նյութերի տպագրություն ծրագրվում են և այժմ ընթացքի մեջ են. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով Երևանում և մարզերում լույս չի լինելու«Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թշնամին կրկին կրակում էԱրցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն ենՌուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի և Հայաստանի ձախողումն էրՌուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցըՊատրաստվենք մեր ընկերներին օգնել. Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ Ահազանգ ՍիսիանիցԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքերից հետևում է, որ կռիվ կլինի Ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնողՈ՞ր հայտնի ու սիրված երգչուհու դուստրն է Երեք նամակ Բելլայից սերիալի Աննան... Հաստատ չգիտեիք ՌԴ-ում ազգությամբ հայը սպանել է իր 10 ամսական որդուն ու կնոջը Հակառակորդը փակել է Լիսագորի լեռնային ճանապարհըՀայ գերիները կապվել են հարազատների հետ․ զրուցել հեռախոսով և տեսակապով