Լրահոս
Կարևոր


Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում. Ռուբեն Վարդանյան

Քաղաքականություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության բնակչության առջև 2020թ-ի պատերազմի ընթացքում, դրանից հետո և արդեն հարյուր օր տևող շրջափակման պայմաններում  ծառացել է գոյապահպանական լուրջ մարտահրավեր, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը միտված է բացառապես Արցախը հայաթափելուն, այդ թվում՝ ցեղասպանություն կազմակերպելու և իրականացնելու միջոցով՝ մենք Տարոն Սիմոնյանի գլխավորած իրավաբանական թիմի հետ համատեղ մշակել ենք ծավալուն (ավելի քան 120 էջ) դիմում-վերլուծություն՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Վերլուծությունը մշակվել է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի, միջազգային կոնվենցիաների, այլ նաև 2014թ-ին ՄԱԿ-ի կողմից հրապարակված “Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention” փաստաթղթի հիման վրա, որտեղ ներկայացված են Ընդհանուր 8 և Հատուկ 6 ռիսկային գործոններ։ Այս գործոններից մի քանիսի առկայությունն անգամ բավարար է ցեղասպանության վտանգը իրական համարվելու համար, ինչը պահանջում է անհրաժեշտ գործողություններ միջազգային հանրությունից՝ վերահաս ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով։

Վերլուծությունն իրավական և փաստական հիմնավորումներ է բերում բոլոր 14 գործոններով և դրանց ներքո ներկայացված ենթագործոններով՝ օգտվելով մինչ այս եղած ազգային և միջազգային կազմակերպությունների փաստահավաք եզրակացություններից և միջազգային իրավունքի կարգավորումներից։

Հատկանշական է, որ վերլուծության արդյունքում ապացուցվում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում: 

Այս դիմում-վերլուծություն մենք փոխանցում ենք Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ հույս ունենալով, որ այն կներկայացվի միջազգային կառույցներին և Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին»,- գրել է Վարդանյանը:

Ի՞նչ վիճակ է Բերդաշենում Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել հետևյալ տարածքներըՎանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Կոտայքի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Երևանում վտանգավոր իրավիճակ էԳեղարքունիքում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում ՌԴ ԱԳՆ հայտարարեց, որ կազմակերպում է Բաքվի ներխուժումները Ինչ է տեղի ունեցել այսօր սահմանին. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Արտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինՈր կրակոցի ձայն եղած լիներ, ես էլ սահմանում կրակելիս կլինեի Նորավանի վարչական ղեկավարը կրակոցների ձայն չի լսել Սյունիքում շարունակում ենք կատարել ներդրումներ և ամեն կերպ նպաստել տարածաշրջանի զարգացմանը. Վարդան ՋհանյանԵվս մեկ մտահոգիչ լուր Արցախից Լավ լուր արցախցիների համար Արտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Նոր հաղորդագրություն Արցախից Նոր մանրամասներ. Երեկ Տեղ գյուղից մոտ 60 հեկտար տարածք են ադրբեջանցիները զավթելԵրևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիներն առաջ են եկել․ ՔՊ-ական պատգամավոր Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեցՌուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Թշնամին մարտական դիրքերից կրակ է բացելԱրցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Դեղին քարտեր Մոսկվայից. Հռոմի ստատուտն ու հայկական թթվասերը Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ» Բաքուն նոր էսկալացիա է պատրաստումԱդրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Նիկոլ Փաշինյան Երկար ժամանակով գազ չի լինելուԱդրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին. ԱՀ ԱԳՆԻրանում երկրաշարժ է գրանցվել 36 ժամ ջուր չի լինելու ԵրևանումՏարբեր միջոցառումներ, այդ թվում տեղեկատվական նյութերի տպագրություն ծրագրվում են և այժմ ընթացքի մեջ են. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով Երևանում և մարզերում լույս չի լինելու«Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թշնամին կրկին կրակում էԱրցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն ենՌուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի և Հայաստանի ձախողումն էրՌուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցըՊատրաստվենք մեր ընկերներին օգնել. Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ Ահազանգ ՍիսիանիցԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքերից հետևում է, որ կռիվ կլինի Ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնող