Լրահոս
Կարևոր


Փաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղի ունեցած «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին Նիկոլ Փաշինյանի ներկա չլինելը, մեղմ ասած, աննկատ չմնաց: Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ իրողությանը՝ նշելով, որ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել համաժողովին, քանի որ ինչ-ինչ անհանգստություններ է ունեցել, ի մասնավորի, որ տարածքում կարող էին որոշակի թվով «ոչ յուրային» մարդիկ լինել, որոնք անախորժ հարցադրումներ կարող էին անել, իրեն անհարմար վիճակի մեջ դնել:

Այս առումով մեզ նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Պարզվում է, որ «ԴիջիԹեք 2022»-ին Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ծրագրված, ապա անակնկալ չեղարկված ներկայության մանրամասներն է՛լ ավելի հետաքրքրական են: Այն, որ Նիկոլ Փաշինյանը նախապես ցանկացել է ներկա գտնվել տեխնոլոգիական ցուցահանդեսին ու մասնակցել համաժողովին, փաստ է այնքանով, որ նրա «ախրանան» նախապես շրջել է տարածքում՝ որոշակի դժվարություններ հարուցելով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների համար: Այնտեղ են եղել աշխատակազմի ներկայացուցիչները:

Բայց «շեֆն», այնուամենայնիվ, չի գնացել: Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչները նախօրոք եկել, «հետախուզել» են ու «շեֆին» զեկուցել, որ դահլիճում «դատարկ տեղեր կան, այսինքն՝ մարդիկ քիչ են, ու այն մարդիկ չեն, որ Փաշինյանի հայտնվելուն պես հոտնկայս պիտի ծափահարեն»: Ստացվում է, որ Փաշինյանը նաև նման «վախ» ունի. որտեղ իրեն հոտնկայս չեն ծափահարում, չի գնում (կհիշեք՝ «ծափ տվե՛ք, արա»-ն, որ մեմ է դարձել): Ամեն դեպքում, «ԴիջիԹեք 2022»-ին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը, այն էլ՝ նման «վախերով» պայմանավորված ներկա չլինելը, ըստ մեր տեղեկությունների, բավականին լուրջ դժգոհություններ է հարուցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում, որոնք առանց այդ էլ, շատ մեղմ ասած, դժգոհություններ ունեն օրվա իշխանություններից ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանից:

Ավելին, ոլորտի ներկայացուցիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ «ԴիջիԹեք 2022»-ին ներկա լինելուց Նիկոլ Փաշինյանին հետ պահելու հարցում որոշ հետաքրքրվածություն է ունեցել նաև նրա ԿԳՄՍ նախկին նախարար, իսկ այժմ՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որի ոչ բարեկամական (մեղմ ասած) վերաբերմունքը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ նորություն չէ: Այդ վերաբերմունքը արտահայտվել է մի շարք օրինակներով, այդ թվում՝ «Արմաթ» լաբորատորիաներին ու դրանց ֆինանսավորմանն առնչվող հարցերում: Այդ առումով էլ են «վախեր» եղել, որ նման վերաբերմունքից դժգոհ «այթիշնիկները» կարող են Փաշինյանին տհաճ հարցեր ուղղել: Ի դեպ, «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված իրավիճակն ինքնին բավականին ուշագրավ թեմա է, բայց այդ մասին, ինչպես ասվում է, հաջորդ դասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել հետևյալ տարածքներըՎանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Կոտայքի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Երևանում վտանգավոր իրավիճակ էԳեղարքունիքում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում ՌԴ ԱԳՆ հայտարարեց, որ կազմակերպում է Բաքվի ներխուժումները Ինչ է տեղի ունեցել այսօր սահմանին. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Արտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինՈր կրակոցի ձայն եղած լիներ, ես էլ սահմանում կրակելիս կլինեի Նորավանի վարչական ղեկավարը կրակոցների ձայն չի լսել Սյունիքում շարունակում ենք կատարել ներդրումներ և ամեն կերպ նպաստել տարածաշրջանի զարգացմանը. Վարդան ՋհանյանԵվս մեկ մտահոգիչ լուր Արցախից Լավ լուր արցախցիների համար Արտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Նոր հաղորդագրություն Արցախից Նոր մանրամասներ. Երեկ Տեղ գյուղից մոտ 60 հեկտար տարածք են ադրբեջանցիները զավթելԵրևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիներն առաջ են եկել․ ՔՊ-ական պատգամավոր Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեցՌուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Թշնամին մարտական դիրքերից կրակ է բացելԱրցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Դեղին քարտեր Մոսկվայից. Հռոմի ստատուտն ու հայկական թթվասերը Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ» Բաքուն նոր էսկալացիա է պատրաստումԱդրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Նիկոլ Փաշինյան Երկար ժամանակով գազ չի լինելուԱդրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին. ԱՀ ԱԳՆԻրանում երկրաշարժ է գրանցվել 36 ժամ ջուր չի լինելու ԵրևանումՏարբեր միջոցառումներ, այդ թվում տեղեկատվական նյութերի տպագրություն ծրագրվում են և այժմ ընթացքի մեջ են. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով Երևանում և մարզերում լույս չի լինելու«Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թշնամին կրկին կրակում էԱրցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն ենՌուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի և Հայաստանի ձախողումն էրՌուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցըՊատրաստվենք մեր ընկերներին օգնել. Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ Ահազանգ ՍիսիանիցԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքերից հետևում է, որ կռիվ կլինի Ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնողՈ՞ր հայտնի ու սիրված երգչուհու դուստրն է Երեք նամակ Բելլայից սերիալի Աննան... Հաստատ չգիտեիք