Լրահոս
Կարևոր


Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան

Վիդեո

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն ԱՄՆ դոլար: Հաշվարկներն ու գնահատումներն իմ խնդրանքով կատարել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ պատրաստելով «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները» գնահատման զեկույցը:
 
Մասնագետները գնահատել են ՀՆԱ-ի կորուստները, սոցիալական լրացուցիչ ծախսերն ու բյուջեի հարկերի կորուստները, ինչը թույլ է տվել համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների և ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ որքան երկար տևի շրջափակումը, այնքան հասցված վնասի ցուցանիշներն աճելու են, քանի որ շրջափակման յուրաքանչյուր լրացուցիչ օր ավելի մեծ հարված է հասցնում Արցախի տնտեսական պոտենցիալին, հետևապես, գնահատված ծախսերին և դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում են ՀՆԱ պոտենցիալի վերականգնման ծախսերը:
 
Զեկույցում գնահատվել է նաև սոցիալական լրացուցիչ ծախքերի բեռը, որն անխուսափելիորեն առաջանալու է՝ գործազրկության և անձանց եկամտի կորստի հանգամանքներով պայմանավորված։
 
Ակնհայտ է, որ Արցախի տնտեսության համար ապագայում զգալի՝ անգամ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ծախսեր են առաջացնելու արտադրության գործոնների մաշվածության վերականգնումն ու բուֆերների ստեղծումը: Դա այն կարևոր քայլն է, որ պետք է արվի՝ ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար: Կարևոր է, որ զեկույցում նշվել են բուֆերների ստեղծման ուղղությունները՝ էներգիայի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուրների ստեղծում, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների, վառելիքային պաշարների, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձևավորում և այս ամենի պահուստավորման համար՝ նոր ենթակառուցվածքների անհրաժեշտություն։
 
Շնորհակալ եմ Վարդան Արամյանին, Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանին և թիմին՝ կատարված պրոֆեսիոնալ ու համապարփակ աշխատանքի համար: Զեկույցը լավ նյութ է՝ ներկայացնելու միջազգային կազմակերպություններին ու տարբեր կառույցներին՝ ցույց տալու, թե ինչպիսի աղետալի տնտեսական հետևանքներ է ունենում Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը:
 
Զեկույցին հնարավոր է ծանոթանալ այս հղումով` https://ourmountains.am/.../03/Zekuyts-Artsakh-Blockade.pdf

Օդանավակայաններում թռիչքների զանգվածային ուշացումներ և չեղարկումներ են տեղի ունեցելԳայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Վթար Երևան-Արմավիր ճանապարհին. 8 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց Մինչև 10 ժամ ջուր չի լինի Վորոնեժում պայթյուն է հնչել. անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքին (տեսանյութ, լուսանկարներ) Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Հետևյալ անձանց 40. 000 դրամ կտրամադրվի«Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Տասնյակ հասցեներում մինչև 11 ժամ գազ չի լինիԿանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք ՉալաբյանՆոր հաղորդագրություն Արցախից Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա-ն՝ Կանադայի վարչապետին Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին մի փոքր էժանացել է «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Լևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքներըՀայ-ռուսական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և Թուրքիայի ՊՆ ղեկավարը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը Մերժել Ռուսաստանին. Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվո՞ւմ են նոյեմբերի 9-ի համաձայնագրից «Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն էՄեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ Հույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ ԱռաքելյանԵրեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր» Ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինը.. Բացառիկ մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում Հայաստանի մեդիա դաշտի մայիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի Մինչև 24 ժամ ջուր չի լինի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը «Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին Իրանը հայտնում է զոհերի մասին«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում Արևմուտքը միշտ գումարներ է տալիս զարգացող, կամ մեր նման փոքր երկրների, կախման մեջ պահելու նպատակով Խաչիկ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ