Լրահոս
Կարևոր


Միայն ԶՊՄԿ-ն է, որ միջազգային չափանիշներով կարելի է համարել միջին հանք․ Վարդան Ջհանյան

Հասարակություն

ՀՀ կառավարությունը 2023թ. մայիսի 11-ի որոշմամբ հաստատեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների պլանը՝ մինչեւ 2035 թվականը:

Ռազմավարության ընդունման, ներառված դրույթների, բացթողումների եւ հասարակական կազմակերպությունների դժգոհությունների մասին Banks.am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ:

- Պարոն Ջհանյան, սա Հայաստանի առաջին ռազմավարությունն է, որ վերաբերվում է հանքարդյունաբերության ոլորտին։ Ինչպե՞ս եք գնահատում այն։
 
- Ռազմավարության ընդունման փաստն ըստ էության դրական եմ գնահատում: Վերջապես մեր ոլորտն ունի ռազմավարություն, որի մեջ կա կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ նպատակեր եւ ճանապարհային քարտեզ՝ ինչպես պետք է հասնել այդ նպատակներին: Ռազմավարության ընդունմամբ՝ կառավարությունը նաեւ ընդունում է, որ ոլորտը կարեւորագույններից է մեր տնտեսության համար՝ տնտեսական աճի ապահովման, արտահանման աճի, արտարժույթի մուտքի, սոցիալական եւ տնտեսական խնդիրներ լուծելու տեսանկյունից: Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ կառավարությունն ընդունելով այս ռազմավարությունը՝ հաստատում է եւ ընդունում է ոլորտի կարեւորությունը: Այս քայլը դրական եմ գնահատում, բայց նաեւ՝ ուշացած: Այս ոլորտի ռազմավարություն Հայաստանը պետք է ունենար առնվազն 20 տարի առաջ:

Ինչն արդեն տեղ է գտել ռազմավարության բովանդակության մեջ, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում, բայց կան բացթողումներ, կարեւոր հարցերին վերաբերող նպատակներ, դրանց հասնելու ճանապարհներ, որոնք եւս պետք է ներառվեին ռազմավարության մեջ:
 
- Կնշե՞ք այդ կետերը, որոնք բացակայում են եւ կցանկանայիք, որ ընդգրկվեին ռազմավարության մեջ:

- Առաջինը ոլորտի ներդրումային միջավայրի բարելավման դրույթն է: Երբ ուսումնասիրում ենք ռազմավարությունը, տեսնում ենք, որ ամենավերջին հատվածում է «Կայուն, կանխատեսելի եւ գրավիչ ներդրումային միջավայրի ձեւավորում» բաժինը: Իրականում այս կետը պետք է լիներ առաջինը: Հերթականության առումով էլ է ակնառու, թե որքան կարեւորված չէ այդ կետը: Բացի այդ՝ երբ կարդում ենք այս բաժնի բովանդակությունը, ընդամենը այս 100 էջանոց ռազմավարության 2 էջ է նվիրված, եւ իմ կարծիքով գրված չէ այն ամենը, ինչը իսկապես կապահովեր կայուն կանխատեսելի, գրավիչ ներդրումային միջավայր ՀՀ-ում:  Եթե ուզում ենք ունենալ այնպիսի ոլորտ, որը կապահովի տնտեսական աճ, սոցիալական եւ բնապահպանական խնդիրների լուծում, կապահովի համայնքների զարգացում, ուրեմն պետք է սկսել այս կետից: Եթե ունենանք կայուն, կանխատեսելի եւ գրավիչ ներդրումային միջավայր, միանգամից նշված կետերն էլ են ապահովված լինում:

Սովորաբար հանքարդյունաբերության մեջ ներդրողները լինում են կայացած, խոշոր եւ ցուցակված կազմակերպությունները, որոնք երբեք չեն գա եւ ներդրում չեն անի ոլորտում, եթե սոցիալ-տնտեսական, բնապահպանական կետերը ապահովված չեն:  Այդպիսի միջավայր ստեղծելու համար ամենակարեւորագույնը կառավարության քաղաքականության հասկանալի, թափանցիկ եւ կանխատեսելի լինելն է ներդրողի համար, ինչի մասին ոչինչ չկա ռազմավարության մեջ:

Մյուս բացթողումը երկրաբանական ուսումնասիրություններին է վերաբերում: 2016-2020 թվականների ընթացքում ընդամենը 2,3 մլրդ դրամ ներդրում է կատարվել երկրաբանական ուղղվածության համար: Սա շատ փոքր թիվ է ընդհանուր ոլորտի ծախսերի մեջ: Երկրաբանական ուսումնասիրությունը այն հիմքը, առաջնային ծախսն է, որը թույլ է տալիս կայուն զարգացում ապահովել ոլորտում: Եթե այդ ուսումնասիրությունները անբավարար են, քիչ են կամ ընդհանրապես չեն արվում, ապա տարիների ընթացքում ոլորտը դեգրադացվելու է եւ վերանա: Հիմա մենք այդ ճանապարհին ենք, այսինքն՝ ապագա ներդրողը, եթե այսօր չի անում բավարար ներդրումներ, հետագայում ինչ էլ փոխվի, շատ մեծ ժամանակ է պետք, որ կարողանա մուտք գործել ոլորտ: Հենց այս բացթողման հետեւանքով ոլորտը գնում է անկման ճանապարհով, իսկ սա ուղղելու համար երկար ժամանակ է պետք, որ կարողանանք ինչ-որ մի մակարդակի դուրս գալ, որը աճ կապահովի:  

Ներկայում միության գործընկերների հետ նամակ ենք կազմում, որով պետք է դիմենք կառավարությանը՝ այն հիմնական խնդիրների վերաբերյալ, որ կա ոլորտում: Այսինքն՝ գործող և ապագա ներդրողների համար, որոնք պետք է մուտք գործեն ոլորտ, պետք է հասկանալի, թափանցիկ, երկարաժամկետ քաղաքականություն՝ կառավարության կողմից: Դա վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտի ազդեցություն ունեցող բոլոր օրենսդրական ակտերին, երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվությունից սկսած՝ մինչեւ հասկանալի հարկային քաղաքականություն: Առանց սրա՝ ներդրողները, առավել եւս որակյալ ներդրողները, որոնք պետք են Հայաստանին, չեն գա:   


- Հասարակական կազմակերպություններն իրենց դժգոհությունն են հայտնել ռազմավարության վերաբերյալ եւ կոչ արել անվավեր ճանաչել այն: Դուք ի՞նչ կարծիքի եք, կա՞ն դրույթներ, որոնցից դժգոհ եք։

- Այնպիսի դրույթներ չկան, որոնցից ելնելով կարող ենք դեմ լինել այս ռազմավարությանը: Ինձ համար զարմանալի է, որ հասարակական կազմակերպությունների համար ինչ-որ դրույթներ կան, որոնք անընդունելի են, քանի որ հասկանալով իրենց դիրքորոշումը եւ մոտեցումները, նույնիսկ իրենց տեսանկյունից այդպիսի դրույթներ չեմ տեսնում, որոնք կարող են հիմք հանդիսանալ ռազմավարությունը չեղարկելու: Ավելին՝ կարծում եմ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության մասով բավական բարելավումներ կան։

- Կառավարության ղեկավարը ռազմավարությունը ներկայացնելիս նշեց, որ այն բավական խստացնում է բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական՝ ԲՍԿ չափանիշները։ Արդյոք ԶՊՄԿ-ն պատրա՞ստ է նման խստացումների։

- Շատ լավ ուսումնասիրել եմ ռազմավարությունը եւ կոնկրետ մեր կոմբինատի մասով, հատկապես մեծ փոփոխություն չի լինի, քանի որ առանց այն էլ չափանիշները, որոնք կիրառում ենք՝ շատ առումներով ավելի խիստ է, քան մեր օրենսգրքի պահանջները: Այսինքն՝ ԶՊՄԿ օրինակով կարող եմ ասել, որ լիարժեք կարող ենք բավարարել ռազմավարության նոր խստացումներին՝ բոլոր պահանջներով:

Կարեւորագույն բնապահպանական խնդիրը, որն այսօր աշխարհում գոյություն ունի կարբոնային հետքի՝ CO2-ի արտանետումների խնդիրն է: Իհարկե, շատ բնապահպանական խնդիրներ կան, բայց երբ վերլուծում ենք միջազգային բնապահպանական ծրագրերը եւ տեսնում ենք, որ հենց այս ուղղությամբ են իրենց ներուժն ուղղում:

Կարբոնային հետքն ամենամեծ բնապահպանական բացասական խնդիրներից է, բայց այս ուղղությամբ պահանջներ չկան ՀՀ համապատասխան օրենսգրքում: ԶՊՄԿ-ն ավելի խիստ է մոտենում այսպիսի հարցերին եւ մի քանի տարի հետո մենք արդեն կունենանք կոմբինատում գործող ծրագրեր՝, օրինակ հիմա աշխատում ենք TCFD ստանդարտներով կարբոնային հետքի տեսանկյունից ազդեցության գնահատման վրա: Սրանք միջազգային ամենախիստ չափանիշներն են. Այսինքն՝ որոշ դեպքերում մենք ավելի առաջ ենք, քան ռազմավարության պահանջները:

- Իսկ ոլորտի մյուս խաղացողների համա՞ր խնդիրներ չեն լինի,

Ոմանց գուցե եւ դժվար կլինի, պարզաբանեմ՝ ինչու: ՀՀ-ում կա ընդամենը 44 մետաղական հանքավայր, որից ընդամենը 23-ն ունեն շահագործման լիցենզիա, որոնցից փաստացի աշխատում են 13-ը, այսինքն՝ ինչ-որ գործունեություն են ծավալել վերջին մի քանի տարվա ընթացքում: Իսկ այս պահի դրությամբ աշխատում եւ գործունեություն են իրականացնում ընդամենը 7 մետաղական հանքավայր: Այս 7-ից եթե հանենք այն կազմակերպությունները, որոնք առավել փոքր են կամ տարբեր օբյեկտիվ խնդիրների պատճառով գնում են կրճատման ճանապարհներով, մնում է ընդամենը 3 հանքավայր, որոնք միջազգային չափանիշներով ծավալների առումով կարելի է հանք համարել։  Դրանք են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Կապանի կոմբինատը: Մնացած բոլոր հանքավայրերը կամ չեն գործում կամ այնքան փոքր են, որ նույնիսկ միջազգային ստանդարտներով հանքավայր համարել դժվար է: Նշածս գործող 3-ից միայն ԶՊՄԿ-ն է, որ միջազգային չափանիշներով կարելի է համարել միջին հանք: Ստացվում է՝ այսօրվա դրությամբ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կազմված է մեկ ԶՊՄԿ-ից, մնացածը շատ փոքր են եւ շատ թույլ են, հետեւաբար այս խստացման պահանջները կարող են շատ ծանր անդրադառնալ մնացած բոլոր կազմակերպությունների համար:

ՀԿ-ներն անընդհատ նշում են, որ Հայաստանում շատ են հանքերը, հանքագործությունը չափից շատ է տեղ է զբաղեցնում, եւ բնականաբար, իրենց կարծիքով, բավական մեծ ազդեցություն է թողնում: Բայց տեսնում ենք, որ Հայաստանում կան մատների վրա հաշված հանքեր: Աղմուկը շատ ավելի շատ է, քան հնարավոր  բացասական ազդեցությունը: Իսկ հանքարդյունաբերության դրական ազդեցությունը, ինչի մասին գրված է նաեւ ռազմավարությունում, ՀՆԱ-ի մոտ 6%-ը զբաղվածության մոտ 7% ապահովումն է: Շատ քիչ գործող մետաղական հանքեր ունենալով՝ ունենք էական ազդեցություն տնտեսության վրա: Սա նշանակում է, որ հանքարդյունաբերության մուլտիպլիկատիվ ազդեցությունը շատ մեծ է: Հետևաբար` խստացումների հետ կապված քննարկումներ դեռ կլինեն ոլորտի՝ ի դեմս Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության հետ: Կփորձենք փոքր եւ առավել փոքր հանքավայրերի տեսանկյունն էլ ներկայացնել կառավարությանը եւ ընդունելի լուծումներ ստանալ, որ չտուժի ոլորտի կայուն զարգացումը:
 
- Ոլորտի հարկային մուտքերն, ընդհանուր առմամբ զգալի պակասել են այս տարվա առաջին եռամսյակում։ Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի վիճակն այսօր Հայաստանում՝ հաշվի առնելով այս հանգամանքը:
 
2023 թվականի առաջին եռամսյակի նվազումը բնական է՝ շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված: 2022 թվականը բացառիկ էր՝ հարկային մուտքերի առումով շատ պատճառներով պայմանավորված:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Կարապետյան Տավուշի չորս գյուղերը ստանալուց անմիջապես հետո Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք ճանաչի Խոջալուի այսպես կոչված «գենոցիդը» եվ ներողություն խնդրի. ԿամենդատյանՀանցավոր խմբավորում, անունը՝ ոստիկանություն Մենուա Սողոմոնյանը՝ Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելու մասինՆա ամեն ինչի ունակ ու պատրաստ է. «Փաստ» Աղետի դառը հետևանքներն ու ոչ պակաս դառը եզրակացությունները. «Փաստ» «Գործ ունենք մարդկանց հետ, որոնց արժեքային համակարգի ամենաբարձր տեղում իշխանությունը ամեն գնով պահելն է. նրանք պատրաստ են ամեն ինչի». «Փաստ» Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ» Ովքե՞ր, ի վերջո, դարձան Հայաստանի ազգային հաղթողներ. «Փաստ» Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները. «Փաստ» Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն. «Փաստ» Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը. «Փաստ» Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը. Իվետա Տոնոյանը փակագծեր է բացում «Հիտլերը հարձակվեց առաջին հերթին այն երկրների վրա, ում հետ ուներ խաղաղության պայմանագրեր». Արշակ Կարապետյանը սահմանազատման գործընթացի մասին ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերըՏավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է Ու այս ցեղերին որոշ անհայտ ցեղի և սեռի ներկայացուցիչներ դիմում են սիրելիով, դեռ մի բան էլ մեզ դարձնում օկուպանտ ու զավթիչ․ Կարեն ՀովհաննիսյանՁյուդոյի բաց առաջնություն՝ ԵրևանումԵրևանում իրականացվում են փոսալցման, ճաքալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքներըՆորվեգիայում ուժի մեջ է մտել երկիր Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքի արգելքը Հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար՝ ԵրևանումՀայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները Ադրբեջանը, Ռումինիան, Վրաստանը և Հունգարիան հուշագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Անընդունելի եմ համարում Հայ Առաքելական Աուրբ Եկեղեցու և նրա Առաջնորդի առջև սահմանված որևէ արգելք. Ռազմիկ Ամյան Պետք է հալածեք մարդկանց ծեծող խուլիգաններին. Սրբազան ԵՄ-ն ցանկանում է պաշտպանական գործընկերության ցանց ստեղծել ամբողջ աշխարհում. բոլոր ցանկացողներին հրավիրում ենք. Բորել Գազ չի լինի Մեզ Կիրանց թողած ոստիկանների պարգևավճարները կտրել են. Բագրատ Սրբազան ՅՈւՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի արձագանքել Արցախում իսպառ ոչնչացված 3 եկեղեցիների հիմնահատակ ավերմանը. monumentwatch Հայաստանը մտադիր է զենք գնել նաև Բելգիայից Սրբապղծություն Փաշինյանի կատարմամբ Ամերիկյան բանկերը ֆինանսավորում են արևային նախագծերըԿոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համար Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կոչում տալիս են միայն Փաշինյանին նվիրվածության համար Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը նվազել է. ՇՄՆ Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ոստիկանության շարքերում ծվարած հայերը րոպե առաջ պիտի հրաժարվեն սպասարկել ազգակործան պատուհասի անձնական շահը. Աննա ԿոստանյանՈչ մի հրաման ավելի բարձր չէ, քան սրբությունը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ. Վահե ՀովհաննիսյանՓաշինյանն այլևս օրակարգ չի կարողանում թելադրել. Արմեն Մանվելյան Այն, ինչ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դեմ է հայ ժողովրդի շահերին, հայկական ինքնությանը․ Արշակ Կարապետյան Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում մայիսի 28֊ը տոնական գույների մեջ էր. օրը զարդարում էին M- dance studio պարային համույթի սաները «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Ռուսաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել ՀՀ մարզերի մի շարք տարածքներ