Լրահոս
Կարևոր


«Կյանքի իմաստը նվիրաբերությունն է». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը

Քաղաքականություն

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

Այսօր նշում եմ ծննդյանս 55-ամյակը։ Ծննդյան օրը հարմար առիթ է ամփոփումների համար: Այսօր ստանում եմ շնորհավորանքներ, նվերներ և աջակցության խոսքեր աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանցից, ու շնորհակալ եմ նրանց։ Ժամանակին ես ընդունեցի մի բանաձև՝ «Կյանքի իմաստը նվիրաբերությունն է։ Քչերից՝ շատերին, իմացողներից և ունևորներից՝ չիմացողներին ու չունևորներին»։
 
Վերոնիկան ու ես այդ բանաձևով ենք առաջնորդվում վերջին 20 տարիներին: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է հիմա աջակցել Արցախին՝ ոչ միայն մեր գործերով, այլ նաև սեփական միջոցներով։ Արցախի անվտանգությունն ու բարեկեցությունն ուղղակիորեն կապված են Հայաստանի անվտանգության ու բարեկեցության հետ, հետևաբար՝ հայկական աշխարհի անվտանգության ու բարեկեցության հետ։ Եթե մենք մինչև վերջ չպաշտպանենք Արցախը, կկորցնենք մեր արմատների կարևոր մասը, մի հարուստ մշակույթ կարող է անհետանալ աշխարհի երեսից։ Հասկանալով սա և հավատալով հաջողությանը՝ ես և իմ համախոհներն էլ ավելի ակտիվ ենք գործում։
 
Մենք ունենք մի նպատակ, որի շուրջ մեծաթիվ մարդիկ են համախմբվել, ունենք տեսլական, հասկանում ենք, թե ուր պետք է շարժվենք, ստեղծել ենք ենթակառուցվածք՝ կոնկրետ ջանքեր գործադրելու համար։ Մեզ սպասվող հսկայական աշխատանքը պահանջում է ֆինանսական հիմք: Սկզբնական փուլում իմ ընտանիքը կներդնի 20 միլիարդ դրամ։ Ակնկալում ենք, որ կկարողանանք ներգրավել ևս 40 միլիարդ դրամ այն հայերից և Արցախի ընկերներից, որոնք անտարբեր չեն Արցախի նկատմամբ, որոնք վստահում են մեզ և աջակցում են մեր գործին։ Այն բոլոր՝ 700-ից ավելի նախագծերը, որոնք իրականացրել և որոնց աջակցել եմ, կոլեգիալ հիմունքներով են եղել, և այդ փորձը մեզ դեռ շատ է պետք լինելու Արցախում։
 
Ներդրված և ներգրավված գումարներն աննպատակ չեն ծախսվելու, չեն ուղղվելու անգործության խրախուսմանը: Այդ գումարներն ուղղվելու են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ծրագրերին։ Շարժման նախաձեռնող խումբը կազմված է Արցախի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներից։ «Ճակատի» նպատակը նույնն է, ինչ 35 տարի առաջ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ։ Տարբեր քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ հետ համատեղ քննարկումների և աշխատանքի ընթացքում ձևավորվել են Արցախի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման ճանապարհային քարտեզը։
Ավելի քան 20 նախագիծ գտնվում է իրականացման տարբեր փուլերում: Կառավարության և մեր՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել Արցախի պետական պահուստի համալրման ուղղությամբ, իրականացվում են էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդման, սոցիալական հաստատությունների համար էլեկտրաէներգիայի պահուստային և այլընտրանքային աղբյուրների ստեղծման, ջերմոցային տնտեսությունների աջակցության, կրթական ու մշակութային և մի շարք այլ ծրագրեր, որոնց մասին դեռ վաղ է հրապարակային խոսել:
 
Այսօր մեր կողմից 77 աշխատանքային ուղղություններով ճանապարհային քարտեզներ են մշակվում, և դրանց նախագծումից հետո կլինեն ոչ թե տասնյակ, այլև հարյուրավոր նման նախաձեռնություններ: Նախագծերը կիրականացվեն Արցախի բոլոր առողջ ուժերի հետ համագործակցաբար՝ արդյունավետության հստակ սահմանված չափանիշներով: Բայց կարևորն այն է, որ բոլոր այդ նախաձեռնությունները ծառայելու են մեկ՝ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակին:
 
Մենք լի ենք վճռականությամբ և աշխատելու ենք մեր նպատակներին հասնելու համար՝ չնայած այն բոլոր սահմանափակումներին ու խոչընդոտներին, որոնց բախվում ենք:

Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Վթար Երևան-Արմավիր ճանապարհին. 8 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց Մինչև 10 ժամ ջուր չի լինի Վորոնեժում պայթյուն է հնչել. անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքին (տեսանյութ, լուսանկարներ) Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Հետևյալ անձանց 40. 000 դրամ կտրամադրվի«Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Տասնյակ հասցեներում մինչև 11 ժամ գազ չի լինիԿանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք ՉալաբյանՆոր հաղորդագրություն Արցախից Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա-ն՝ Կանադայի վարչապետին Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին մի փոքր էժանացել է «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Լևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքներըՀայ-ռուսական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և Թուրքիայի ՊՆ ղեկավարը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը Մերժել Ռուսաստանին. Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվո՞ւմ են նոյեմբերի 9-ի համաձայնագրից «Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն էՄեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ Հույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ ԱռաքելյանԵրեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր» Ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինը.. Բացառիկ մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում Հայաստանի մեդիա դաշտի մայիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի Մինչև 24 ժամ ջուր չի լինի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը «Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին Իրանը հայտնում է զոհերի մասին«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում Արևմուտքը միշտ գումարներ է տալիս զարգացող, կամ մեր նման փոքր երկրների, կախման մեջ պահելու նպատակով Խաչիկ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ասուլիսը (Ուղիղ)