Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են 2 Mercedes-ներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց։ Մեկը հայտնվել է բաժանարար գոտու գազոնում, մյուսն էլ՝ դաշտում։