Լրահոս
Կարևոր


Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը»՝ ՀՀ իշխանությունների հերթական քարոզչական փուչիկ

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շաբաթներ առաջ Վրաստանում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Հայկական Խաչմերուկ»-ի ռեբրենդինգի ենթարկված տարբերակը՝ «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, որի իմաստը, ըստ ՀՀ իշխանությունների, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովելու է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվելու են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հայաստանը նաև  պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հայ-ադրբեջանական սահմանին հինգ անցակետ ստեղծել, այդ թվում՝ Կայան, Սոթք, Քարահունջի, Անգեղակոթի և Յարասխի մոտ, ինչպես նաև երկու հսկիչ անցակետ՝ Ախուրիկում և Մարգարայում՝ ճանապարհային ենթակառուցվածքների համար։



Այս գաղափարը նոր չէ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում առաջ եկավ տարածաշրջանային խաչմերուկի գաղափարը: Հետո, բնականաբար, այն վերածվեց ավելի լայն հասկացության: Կազմվեց «Հայկական խաչմերուկ» անվանված երևույթի քարտեզը, սակայն այն կյանքի չկոչվեց: Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից և անփառունակ կապիտուլյացիայից հետո որոշեց վերակենդանացնել այս ծրագիրը, որի բովանդակության հակիրճ վերլուծությունն անգամ կարող է փաստել՝ Փաշինյանի կողմից այդքան փիառված պռոյեկտը ընդամենը քարոզչական փուչիկ է: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ տարածաշրջանի հիմնական խաղացողները, որոնք, ըստ Փաշինյանի պլանի, պետք է դառնան այդ խաչմերուկի բաղկացուցիչ մաս, բնավ էլ շահագրգռված չեն դրանում: 

Դիցուք՝ այժմ Անդրկովկասում գործում է երկու լիարժեք տրանսպորտային միջանցք։ Ադրբեջան - Վրաստան - Թուրքիա (նավթամուղ, գազատար և երկաթուղի) և Ռուսաստան - Ադրբեջան - Իրան (ծովային լաստանավեր, երկաթուղիներ, գազատարների համակարգ): Այսինքն՝ հենց Ադրբեջանն է հանդիսանում տարածաշրջանում այսպես կոչված` լոգիստիկ խաչմերուկը։ Բացի այդ, Ադրբեջանը ձգտում է ապաշրջափակել Հայաստանի տարածքով շրջափակված իր էքսկլավը՝ Նախիջևանը, որպեսզի ստեղծի ևս մեկ խոշոր լոգիստիկ հանգույց, որը կապահովի ցամաքային հաղորդակցություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Ադրբեջանի միջոցով:

Այսինքն ՝ Բաքվի օրակարգում է «նախիջևանյան խաչմերուկ»-ը: Դիցուք, Ադր­բե­ջա­նից՝ Ի­րան եւ ա­պա Նա­խի­ջե­ւան եր­կա­թու­ղու առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում այն կա­րող է ու­ղիղ միա­նալ Թուր­քիա­յի ա­ռաջ քա­շած Նա­խի­ջե­ւան-­Կարս նա­խագ­ծին: Իսկ այս դեպ­քում մեծ հարց է՝ Թուր­քիա­յին առ­հա­սա­րակ պե՞տք է Գ­յում­րի-­Կարս եր­կա­թու­ղու գոր­ծար­կու­մը` հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­սաս­տա­նի հետ կա­րող է կապ­վել նաեւ Կարս-Թ­բի­լի­սի եր­կա­թու­ղու մի­ջո­ցով, որն էա­պես կբեռ­նա­թափ­վի, ե­թե գոր­ծի Ի­րա­նի մի­ջո­ցով Ադր­բե­ջա­նի հետ կա­պի օ­ղա­կը: Վեր­ջա­պես, Ռու­սաս­տա­նը Ի­րա­նի հետ եր­կա­թու­ղա­յին կապ է ու­նե­նում Ադր­բե­ջա­նով, եւ այդ դեպ­քում նրանց հա­մար ևս «Հայ­կա­կան խաչ­մե­րուկ» աս­վա­ծը ո­րևէ տնտե­սա­կան հե­տաքրք­րութ­յուն կա­րող է չներ­կա­յաց­նել: ՌԴ համար այս նախագիծը կարող է ձեռնտու լինել միայն մի դեպքում,  երբ բոլոր ենթակառուցվածքները լինեն իր վերահսկողության տակ: Սակայն դա գրեթե անհնար է` հաշվի առնելով, որ այս ողջ պատմությունը հենց ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու համար է: Ավելին` Նիկոլ Փաշինյանն իր կառավարության նախագիծը ներկայացնելիս չի զլացել մի քանի անգամ կրկնել, որ  պետությունների սուվերեն տարածքներով անցնող ենթակառուցվածքները չեն կարող վերահսկվել երրորդ երկրների կողմից: Հասկանալի է, թե ում նկատի ունի Փաշինյանը՝ ասելով «երրորդ երկիր»:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանի մյուս խաղացողին՝ Վրաստանին, ապա Փաշինյանի առաջ քաշած նախագիծը Թբիլիսիին էլ ձեռնտու չէ, քանի որ կյանքի կոչվելու պարագայում Վրաստանը կորցնելու է տարածաշրջանում տրանզիտ երկրի կարգավիճակը:

Եվ հենց այս առումով էլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագծի կյանքի կոչվելու շանսերը մոտ են զրոյին, քանի որ չեն բխում պոտենցիալ մասնակից երկրների շահերից: Ավելին՝ ծավալապաշտական մոտեցում ցուցաբերող, Արցախը սկուտեղի վրա ստանալուց հետո այժմ էլ Սյունիքի հանդեպ նկրտումներ դրսևորող Ադրբեջանը, այդ թվում՝ նրա դաշնակից Թուրքիան, որևէ շահագրգռվածություն չունեն Հայաստանը տարածաշրջանի լոգիստիկ խաչմերուկ դարձնելու և մեր տնտեսության զարգացման լոկոմոտիվ դառնալու հարցում: Բաքուն այսօր սպասում է, թե երբ են Հայաստանի իշխանություններն իրենց անհեռանկարային քաղաքականությամբ զրոյացնելու Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը, որպեսզի լուծեն իրենց «ծրագիր մաքսիմումը»:

Փաշինյանը փատացի մեծ աղմուկով առաջ է քաշում մի նախագիծ, որն իրագործվելու գրեթե զրոյական շանսեր ունի, իսկ անգամ եթե ինչ-որ հրաշքով իրագործվի՝ ՀՀ քաղաքացիները դրանից ոչինչ չեն շահելու: Այս համատեքստում առավել շահեկան է թվում ուշադրություն դարձնել Իրանի և Ռուսաստանի հետ ուղղահայաց հաղորդակցություններին, հատկապես Հայաստանի հետ Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու Ռուսաստանի փորձերի համատեքստում: Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի՝ որպես Հայաստանի առանցքային առևտրատնտեսական գործընկերների կարգավիճակը՝ դա շատ ավելի արդիական է։

Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է արդեն ութ ամիս բնակվում ԱՄՆ-ում Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Իրավական փաստարկներ չունեցող իշխանականները առանց հիմքի մերժում են մեր երկրորդ ներկայացուցչի մասնակցությունը քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ Վրաց-ադրբեջանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ում դատի են տվել Ռոնալդուին Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը ՃՏՊ Կապան-Տաթև ավտոճանապարհին Դատարանը հեռակա կալանավորել է ուկրաինացի երգչուհի Ջամալային ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԱՀ-ից բռնահանվածների իրավունքներին առնչվող հարցեր Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար Դոլարն ու եվրոն թանկացել են Տավուշի ոստիկանները «Կամազ»-ում ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել Արմիկ Գասպարյանն ավելի քան 40 տարի աշխատում է ԶՊՄԿ-ի բացահանքում Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է Գործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք. գրանցվել է 18 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ 2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Թուրք սեյսմոլոգը զգուշացնում է ավերիչ երկրաշարժի մասին Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Տաք հոսանքներ են գալիս. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Ջուր չի լինելու․ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Պատերազմ է՝ որտեղ ենք տեսնում մեր պետությունը, ազատակա՞ն ենք․ Նախագահը դասախոսություն է կարդացել Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիներըՄիջոցառման նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանՉեմպիոնների լիգայում մեկնարկում են 5-րդ տուրի հանդիպումները Երկար ժամանակով լույս չի լինելու Մենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբՋուր չի լինելու «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունիԱդրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ Եթե ​​այս տառերը կան ձեր անվան մեջ ապա հաջողությունն ու հարստությունը երաշխավորված է. ստուգե՞նք