Լրահոս
Կարևոր


Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը (լուսանկարներ)

Ֆոտո

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

«2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիվ գործողություններից և  Արցախի տոտալ հայաթափման գործողություններից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս ամենի ապացույցը Ստեփանակերտի  մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը ոչ միայն հարված էր մշակութային արժեքին, այլև քրիստոնյա ողջ հայ հանրույթին։  Ընկած խաչի տեսանյութը առաջինը  հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակության Telegram ալիքը։

Տեսահոլովակը նկարահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երևում է, որ խաչն ընկած է գետնին։

Խաչը տեղադրվել  էր 2017 թվականի մայիսի 9-ին ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների: Այն իր բարձրությամբ երկրորդն էր եվրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսավորված էր հատուկ լույսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաև գիշերը ։

Մեր արձագանքը

Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է և որն իր իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից,  յուրաքանչյուր ժողովրդի  համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։

Երկրաշարժ՝ ՀայաստանումԱրման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է արդեն ութ ամիս բնակվում ԱՄՆ-ում Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Իրավական փաստարկներ չունեցող իշխանականները առանց հիմքի մերժում են մեր երկրորդ ներկայացուցչի մասնակցությունը քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ Վրաց-ադրբեջանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ում դատի են տվել Ռոնալդուին Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը ՃՏՊ Կապան-Տաթև ավտոճանապարհին Դատարանը հեռակա կալանավորել է ուկրաինացի երգչուհի Ջամալային ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԱՀ-ից բռնահանվածների իրավունքներին առնչվող հարցեր Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար Դոլարն ու եվրոն թանկացել են Տավուշի ոստիկանները «Կամազ»-ում ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել Արմիկ Գասպարյանն ավելի քան 40 տարի աշխատում է ԶՊՄԿ-ի բացահանքում Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է Գործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք. գրանցվել է 18 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ 2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Թուրք սեյսմոլոգը զգուշացնում է ավերիչ երկրաշարժի մասին Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Տաք հոսանքներ են գալիս. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Ջուր չի լինելու․ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Պատերազմ է՝ որտեղ ենք տեսնում մեր պետությունը, ազատակա՞ն ենք․ Նախագահը դասախոսություն է կարդացել Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիներըՄիջոցառման նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանՉեմպիոնների լիգայում մեկնարկում են 5-րդ տուրի հանդիպումները Երկար ժամանակով լույս չի լինելու Մենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբՋուր չի լինելու «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունիԱդրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ