Լրահոս
Կարևոր


Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել

Հասարակություն

Գրեթե 3000 բեռնատարներ արդեն մի քանի օր է կանգնած են Վերին Լարս անցակետի հերթերում։ Ռուսաստանն արգելել է Հայաստանից գյուղմթերք և այլ ապրանքներ արտահանել, ու, թեպետ, «Ռոսսելխոզնադզորը» հայտարարում է, թե Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք է հայտնաբերվել, որոնց պատճառով արգելվում է ապրանքների ներկրումը Ռուսաստան, ակնհայտ է, որ խնդիրը հիմնականում և մեծամասամբ քաղաքական է։

Բեռնափոխադրումներն ահազանգում են, որ իրենց ապրանքը ճանապարհին փչանում է։ Երեկ, օրինակ, մի ամբողջ բեռնատար ծաղիկներ են հետ վերադարձրել Հայաստան և ամբողջ բեռը ոչնչացնելու են, արտահանող ընկերությունն էլ տարիներ շարունակ առանց խնդրիների աշխատել է ռուսական գործընկերների հետ։ Գործող իշխանություններն այդ առումով որևէ ջանք չեն գործադրում և լրջորեն չեն մոտենում խնդիրների լուծմանը, ընդհակառակը փորձում են ավելի սրել իրավիճակը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անհեթեթ և վտանգավոր գրառում է արել, թե՝ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»։ «Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը Հայաստանում և սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ։ Բիզնեսին ու հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է»,- գրել է Հարությունյանը։

Մինչդեռ փաստ է, որ յուրաքանչյուր սպառող գնում է այն ապրանքը, որը որակյալ է և մատչելի, ուստի այս դեպքում էլ գործ ունենք ոչ թե իշխանությունների հստակ քաղաքականության և սեփական երկրի արտադրողներին ու արտահանողներին աջակցելու, այլ պատասխանատվությունը հիմա էլ սփյուռքահայերի վրա գցելու պարզ պոպուլիզմի հետ։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Ռուսաստանի հետ երկկողմ շրջանառությունը 2022 թվականին հասել է 5 միլիարդ դոլարի։ Հայաստանից անցած տարի 2,5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել և 2021-ի համեմատ այս թվերը կրկնակի աճել են։ Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է, իսկ Լարսը ցամաքային միակ ճանապարհը, որը Հայայստանը կապում է Ռուսաստանի հետ, և այդ ճանապարհի փակումը լրջագույն խնդիրներ է հարուցելու ողջ հանրապետության համար։

Հերմինե Զաքարյան

23-ամյա երիտասարդը իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների Բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Scania» բեռնատարը․ կա 5 տուժածԱլիևն առաջինն է շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին Նյու Յորքում Քիմ Քարդաշյանի SKIMS խանութի բացման երեկույթին իշխում էր ընձառյուծի պրինտը Մոսկվայում անցկացվել է «Եվրասիա» մեդիատուրըԱնհուսալի վարկեր ունեցող անձանց համար կիրականացվի աջակցության ծրագիր Բողոքի երթեր՝ Թբիլիսիում Մեսսիի կինը նշել է, թե որ երազանքից է հրաժարվել հանուն ամուսնու Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու փորձերը. Պուտին Լավ կլինի՝ մյուս ՔՊ-ականներն էլ դուրս գան խմբակցությունից. Մենուա Սողոմոնյան Կրթության որակը նահանջում է, ուսանողների թիվը՝ պակասում. Ատոմ Մխիթարյան Մսավաճառների դեմ տեռոր են իրականացնում Պուտինը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ականների երեսպաշտությունը. ինչ կարելի է Փաշինյանին, չի կարելի Աղազարյանին Թուրքիան շահագրգի՞ռ է հայ-ադրբեջանական կարգավորմամբ Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրըՍտեղծվել է անսովոր զիգզագաձև արևային մարտկոց. այն ոչ միայն էներգիա է արտադրում Այս թաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան. Գագիկ ԾառուկյանԵրևանում այսօր օդի որակը բավականին լավ է և չի գերազանցում թույլատրելի նորման ԶՊՄԿ–ի դերը սուբվենցիոն ծրագրերում (տեսանյութ) Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ» Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ» «Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է». «Փաստ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ» Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը. «Փաստ» Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ» Սյունիքի հանձնումը Փաշինյանին էլ չի ներվի. «Թարմ ուղեղով» ԱՄՆ-ը Ուկրաինային «ահռելի քանակությամբ զենք» է մատակարարելու մինչև Բայդենի հեռանալը․ CNN iPhone 17-ը տեսախցիկի հորիզոնական բլոկ կստանա. Weibo «Հաղթանակի օր». Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՎստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն«Վերին Լարս» անցակետը փակվե՞լ է բեռնատարների համար․ մանրամասներ Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք ՉալաբյանԵԱՏՄ-ն ապահովում է մասնակից երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան. ՓաշինյանԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը, վիրավnրներից մեկը բուժքույրն է. Shamshyan Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է 2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք «Վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան». ՊՆ