Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Հարթավան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․)։
Նույն օրը ժամը 17։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․) ։
![](https://lurer.com/disc/09-12-23/725de31f577828a269ce9d48d90072e5.jpg)
![](https://lurer.com/disc/09-12-23/decbbc66a4675ef65aae439edc19b621.jpg)