Լրահոս
Կարևոր


Ֆուտզալի ազգային հավաքականը չի մեկնի Ֆինլանդիա

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի 20-ին պետք է կայանար ֆուտզալի աշխարհի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ մրցափուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա՝ անցկացնելու մրցաշարի վերջին հանդիպումը: ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով բրազիլացի ֆուտզալիստների շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես հայտնի է, ֆուտզալում տասնյակ տարիներ ի վեր բազմաթիվ ուժեղ հավաքականների կազմերում հանդես են գալիս բրազիլացի խաղացողներ: Ֆուտբոլում և ֆուտզալում գործում է օրենք, ըստ որի այլազգի խաղացողները կարող են հանդես գալ տվյալ երկրի հավաքականում, եթե այդտեղ ապրել և խաղացել են վերջին 5 տարիների ընթացքում: Չնայած դրան՝ ֆուտզալում երկար ժամանակ ուշադրություն չի դարձվել վերոնշյալ օրենքի կիրառմանը, և ֆուտզալի զարգացման նպատակով աչք է փակվել այն բրազիլացիների վրա, որոնք 5 տարի չեն խաղացել տվյալ երկրում, սակայն, քաղաքացիություն ստանալով, հանդես են եկել տարբեր երկրների հավաքականների կազմերում:

Նման ֆուտզալիստներով համալրված թիմերը հանդես են եկել խոշոր մրցաշարերում և բարձր տեղեր զբաղեցրել:

Այս անգամ, սակայն, հիմնվելով էլիտ-ռաունդի խմբում մեր մրցակից երկրների՝ Պորտուգալիայի և Ֆինլանդիայի բողոքների վրա, ՈՒԵՖԱ-ն, ուսումնասիրել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հավաքականի կազմում հանդես եկող բրազիլացի ֆուտբոլիստների՝ այդ թիմերում խաղալու իրավասությունը և տեխնիկական պարտություններ է գրանցել երկու երկրների հավաքականներին Պորտուգալիայի և Ֆինլանդիայի հետ խաղերում: Բողոք է ներկայացվել նաև Ռումինիայի հավաքականի դեմ:

Ինչպես ՀՖՖ-ն, այնպես էլ ՎՖՖ-ն բողոքարկել են այդ որոշումները և հարցը բարձրացրել են ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի կոմիտեում: Հայաստանի ներկայացուցիչը կոմիտեի նիստին առաջարկել է, որ բոլոր ֆուտբոլիստները, ովքեր արդեն իսկ խաղացել են հավաքականների կազմերում մինչև վերոնշյալ բողոքը, իրավունք ունենան շարունակել ելույթներն իրենց ընտրանիների կազմերում, իսկ նմանատիպ որոշումը տարածվի միայն այն խաղացողների վրա, ովքեր հավաքական կհրավիրվեն 2024 թ. հունվարի 1-ից: ՀՖՖ ներկայացուցիչն ընդգծել է, որ բողոքների շարունակական լինելու դեպքում վտանգված է լինելու ֆուտզալի ապագան:

Այդ առաջարկին սատարել են մի շարք ֆեդերացիաներ, և այժմ սպասում են համապատասխան որոշման կայացմանը: Հենց այդ պատճառով ՀՖՖ-ն որոշել է չմասնակցել վերջին հանդիպմանը, քանի որ տվյալ հարցով որոշում դեռ չկա:

 

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում