Լրահոս
Կարևոր


Ինչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախը, նկատենք, և հուշարձանագետները թույլ չեն տա վրիպել, Արևելյան Հայաստանի ամենից հուշարձանառատ աշխարհն է կամ, ցավոք, էր: Լինի Դադիվանքը, լինի Ամարասը, որտեղ, ինչպես հայտնի է, Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցն է հիմնել կամ առաջիններից մեկը այնտեղ է դպրոց հիմնել: Լինի Գանձասարը, լինի Ղազանչեցոցը, լինեն բազմաթիվ մատուռները, կամուրջները և այլն, և այսպես շարունակ: Օր չի անցնում, որ լրահոսում մի տեղեկություն չշրջանառվի այն մասին, որ ադրբեջանական հրոսակը ջարդել է, վնասել է, պղծել է այս կամ այն հուշարձանը: Առայժմ հիմնականում Արցախյան ազատամարտի հերոսների, հայ գործիչներին նվիրված արձանների, հուշաքարերի մասին են տեղեկությունները, բայց մենք չգիտենք ու չենք էլ կարող իմանալ, թե ինչ վիճակ է, օրինակ՝ նույն Դադիվանքում ու Գանձասարում: Էլ չենք խոսում Ծիծեռնավանքի կամ Բերձորի տարածքում եղած հայկական պատմամշակութային հուշարձանների մասին:

Փաշինյանի՝ արդեն 6 տարին լրող իշխանավարման ցցուն հետևանքներից մեկը Արցախի ամբողջական կորուստն է: Բայց մի փոքր այլ բանի վրա ենք ցանկանում ուշադրություն հրավիրել: Օրերս ֆեյսբուքյան լրահոսում առանձնացավ ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի մի հրապարակում: Մասնավորապես, առաջարկվում է «վիրտուալ զբոսանք Գանձասարում՝ Արցախի ամենակարևոր վանական համալիրներից մեկում»: Այդ «վիրտուալ զբոսանքը» կենտրոնի՝ «Հայկական մշակութային ժառանգության վայրերի պահպանման» նախաձեռնության շրջանակում է ստեղծվել, եռաչափ սկանավորման միջոցով:

Ինքնին հասկանալի է, որ մասնագետները և թվային տեխնոլոգիաների մեջ հմտացող պատանիներն ու աղջիկներն ահռելի աշխատանք են կատարել: Դա այնքան էլ դյուրին բան չէ, որքան կարող է թվալ «վիրտուալ զբոսնելիս»: Եվ արդյունքն էլ, ինչ խոսք, տպավորիչ է: Բայց խոսքն այս դեպքում կատարած իսկապես շնորհակալ աշխատանքի մասին է:

Բանն այն է, որ մենք տարիներ շարունակ ապրել ենք երազանքների, ապա՝ վիրտուալության աշխարհում: Վիրտուալ զբոսանքը որոշակի իմաստով խաբկանք է: Տվյալ դեպքում նաև թույլ մխիթարանք: Մեծ հաշվով, ի՞նչ է ստացվում: Իսկ մեծ հաշվով, ստացվում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ազատագրված ու Մայր Հայաստանին վերամիավորված էր, որ բոլոր հայերս հնարավորություն ունեինք ոչ վիրտուալ, այլ իրականում զբոսնել Գանձասարում, Ամարասում, Դադիվանքում, Ծիծեռնավանքում, Հադրութում ու Շուշիում, Մարտակերտում ու Կովսականում, որ կարող էինք այցելել Տիգրանակերտ...

Իսկ հիմա... Իսկ հիմա մեզ մնացել է վիրտուալ զբոսանքը: Հա, մեկ էլ... երևի նոր երգերը: Ազգային երգերը: Արդեն Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, Ստեփանակերտի ու Շուշիի մասին: Կրկնենք, լավ ու կարգին գործ են արել թումոցիները: Մնում է հասկանանք՝ ոնց անենք, որ վիրտուալության սահմաններն անընդհատ չմեծանան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեություններ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան