Լրահոս
Կարևոր


Արևելյան «ծանրքաշայինների» կարևոր նշանակությունը Հայաստանի համար. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականության վերաբերյալ հիմնական դիսկուրսը Հայաստանում տատանվում է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, սակայն այդ ֆոնին հաճախ անտեսվում են Հարավային Ասիայի ու արևել յան Ասիայի երկրների հետ հարաբերությունների հարցերը։ Այս կոնտեքստում ամենակարևոր պետություններից մեկը մեր հարևան Իրանն է, սակայն Թեհրանի հետ հարաբերությունները այդպես էլ շատ բարձր մակարդակի չեն բերվում՝ չնայած այն հանգամանքին, որ հենց Իրանն է իր դիրքորոշումը հստակ արտահայտում տարածաշրջանային իրողությունների համատեքստում: Մասնավորաբար, ոչ մեկ անգամ Իրանը հստակ հայտարարել է, թե դեմ է տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանը։

Երբ Ադրբեջանը փորձում էր սադրանքներ իրականացնել Սյունիքի ուղղությամբ ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», Իրանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով զորավարժություններ էր իրականացնում ու զգուշացումներ հղում Բաքվին։ Բայց Իրանի հետ մեր համագործակցությունը խորացնելու փոխարեն ՀՀ իշխանությունները գնում են Ադրբեջանի հետ մեր սահմանների երկայնքով եվրոպական դիտորդների թիվն ավելացնելու ճանապարհով, ինչի արդյունքում Իրանն անհանգստանում է, ու պատահական չէ, որ Թեհրանից հայտարարություններ են հնչում, թե դեմ են տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը։ Մյուս առանցքային պետությունը Հնդկաստանն է, որի հետ մեր հարաբերությունները կարող ենք առավել խորացնել։

Հնդկական տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, ու բազմակողմանի տնտեսական համագործակցության մեջ է տարբեր կենտրոնների հետ, որը լրացուցիչ առավելություն է տալիս Նյու Դելիին։ Օրինակ՝ Հնդկաստանը ակտիվ տնտեսական կապեր է պահպանում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ու օտարերկրյա կապիտալի հոսք է տեղի ունենում դեպի Հնդկաստան։ Մյուս կողմից էլ՝ ռազմական ոլորտի հետ կապված Հնդկաստանը որոշակի առավելություններ ունի։ Այս պետությունը հասանելիություն ունի ռուսական, ամերիկյան, ֆրանսիական սպառազինություններին։ Անգամ ԱՄՆ-ը որոշակի համատեղ արտադրություն է փորձում կազմակերպել, օրինակ՝ կործանիչների շարժիչներ, որպեսզի Հնդկաստանը կարողանա զսպել Չինաստանի աճող հավակնությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ու հնդկական սպառազինությունները պահանջարկ ունեն հարավ-արևել յան Ասիայի երկրներում։

Բայց Հայաստանը, բացի սպառազինություններ ձեռք բերելուց, կարող է ավելի խորացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ ընդհուպ մինչև, օրինակ՝ սպառազինությունների համատեղ արտադրություն։ Պետք է հնարավորություն ստեղծել, որ Հնդկաստանը Հայաստանի միջոցով լիովին հակակշռի Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի դիրքերի ուժեղացմանը։ Ու, ընդհանրապես, տնտեսական առումով երկու երկրները համագործակցության մեծ պոտենցիալ ունեն, որը իրացված չէ։ Հնդկաստանը կարող է ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության որոշակի ոլորտներում։ Մյուս կողմից էլ՝ եթե կրթական ոլորտում համագործակցությունը խորանա, ապա դրա արդյունքում Հայաստանի կրթական ոլորտը ևս նոր խթան կստանա։ Մյուս կարևոր ուղղությունը Չինաստանի հետ մեր հարաբերություններն են։ Բնական է, որ Պեկինը շահագրգռված է Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացմամբ, քանի որ մեր տարածաշրջանը Չինաստանի համար կարող է դառնալ իր ապրանքների ու ծառայությունների արտահանման կարևոր ցամաքային ուղիներից մեկը։

Բացի այդ, Չինաստանն ինչքան էլ համագործակցի Թուրքիայի հետ, շահագրգռված չէ Անկարայի դիրքերի չափից ավելի ուժեղացմամբ, քանի որ եթե Թուրքիան իր ոտքը շատ ամրացրեց Հարավային Կովկասում, մուտք է գործելու նաև Միջին Ասիայի երկրներ, որը Չինաստանը համարում է իր համար առանցքային էներգետիկ ու տնտեսական գոտի, ու խնդիրներ ստեղծի Պեկինի համար։ Մյուս կողմից էլ՝ պանթուրքական ծրագրերի իրականացման դեպքում Թուրքիան խրախուսելու է Չինաստանում ույղուրների սեպարատիստական տրամադրությունները ու անկայունություն է հրահրելու։ Պատահական չէ, որ վերջերս Թուրքիան չինացիների համար ույղուրներին լրտեսողների ձերբակալեց։ Հարկ է Չինաստանի հետ խորացնել ռազմական համագործակցությունը, զենք ձեռք բերել, իսկ մյուս կողմից էլ՝ ստանալ նոր տեխնոլոգիաներ։ Կարելի է նաև պայմաններ ստեղծել, որ չինական ընկերությունները ներդրումներ կատարեն Հայաստանում, նոր ենթակառուցվածքներ ստեղծեն և այլն։

Ընդհանուր առմամբ, Չինաստանի ռազմավարական քաշը ժամանակի ընթացքում մեծանում է այն աստիճանի, որ նույնիսկ ԱՄՆ-ն է այդ աճող հզորությունից մտահոգված, իսկ Հայաստանում ՀՀ իշխանությունները չեն տեսնում այս իրողությունը, այլապես գործնական քայլեր կձեռնարկեին Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում «Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութ Թուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատությունները Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների Արևային մարտկոցն աշխատում է գիշերը ելնելով ջերմաստիճանների տարբերություններից. ի՞նչ է հայտնի այդ անսովոր սարքի մասին «Այն կենտրոնները, որոնք բերել են այս իշխանությանը, նրան դիտարկում են որպես իրենց խամաճիկային և կամակատար իշխանություն». «Փաստ» Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ» Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ» Պետք է պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին. Վահե Հովհաննիսյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Իշխանությունը քանդում է բարձրագույն կրթության համակարգը․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ» Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարարին. «Փաստ» Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. «Փաստ» Հոկտեմբերի 8-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 107 դեպք Վրաստանը կզրկվի ԵՄ-ի կողմից հատկացված 121 միլիոն եվրոյից. պատճառը ժողովրդավարության ոլորտում հետընթացն է 2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ. ամենաշատ զբոսաշրջիկ այցելել է ՌԴ-ից «Իմ երազանքն էր այս համերգը, ես իմ միջոցներով նվեր եմ արել իմ քաղաքին». Սարոն՝ երեկ Էջմիածնում կայացած համերգի մասին«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ աջակցում է Իսրայելի հետ հրադադարին և առաջին անգամ որպես նախապայման չի նշել Գազայում կրակի դադարեցումը Երևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են բեռնատարներ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Պահանջում ենք քրեական վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ. Բագրատ Սրբազան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ Նոր մանրամասներ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ողբերգական դեպքից ԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցություն1 օր ջուր չի լինի Նելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովին«Եվրասիա»- ն ամրապնդում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում Մարզային բուհերում ու մասնաճյուղերում սովորող 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ բարձրագույն կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ․ «ՀայաՔվե»