Լրահոս
Կարևոր


1 զոհ, 1 վիրավոր Գեղարքունիքում. ինչ է կատարվել իրականում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Երեկ՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այն տեղի չէր ունենա, եթե ՀՀ Ներքին գերծերի նախարարության ոստիականության Վարդենսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ, տիրապետեին օպերատիվ իրավիճակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացավել, որ Վարդենիսի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից Վարդենիսի բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները նրանց հայտնում են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Փոքր Մասրիկ գյուղի բնակիչներ 41-ամյա Վասիլ Լալայանն ու 37-ամյա Արա Լալայանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են:

Կարճ ժամանակ անց Ա. Լալայանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահանում է, իսկ Վ. Լալայանին Վարդենիսի բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա տեղափոխում Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» հոսպիտալ:  

Մինչ ոստիկանության Գեղարքունիքի մարզայն վարոչւթյունը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մուրադյանի գլխավորությամբ փորձում էին պարզել՝ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել սպանությունը, օպերատիվորեն Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզում են որոշ հանգամանքներ:

Ըստ Քրեական ոստիկանության ստացված տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում Արփունք –Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան հարևանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որին մասնակցել են Արփունք գյուղի բնակիչներ 45-ամյա Անդրանիկ Հովսեփյանը, նրա որդիները՝ նույն գյուղի բնակիչներ 19-ամյա Սերգեյ Հովսեփյանը, 16-ամյա Ա. Հովսեփյանը, վիրավորներ Ա. և Վ. Լալայանները և նրանց եղբայրը՝ 34-ամյա Նորայր Լալայանը:

Նրանց միջև է տեղի ունեցել վիճաբանությունը, որի ընթացքում էլ, ըստ նախնական տեղեկությունների, Ս. Հովսեփյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ա. և Վ. Լալայանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանը:  

Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մարգարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերում են Ս. Հովսեփյանին և բերման ենթարկում ոստիկանության Վարդենիսի բաժին:

Վերջինս խոստովանել է կատարված հանցանքը:

Ոստիկաննեը հայտնաբերել են նաև մասնակիցներից Ա. Հովսեփյանին, ով արդեն Վարդենիսի քննչական բաժին է ներկայացրել ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ Քր.Օրի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Ս. Հովսեփյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները, ովքեր հրաժարվեցին ներկայանալ, ասում էին, որ մասնակիցների մեջ կա ՊՆ ծառայող և այս սպանությունը տեղի չէր ունենա, եթե ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողնրը բաժնի պետի գլխավորությամբ տեղում լինեին, մինչդեռ շատերը գիտեին, որ էս մարդկանց ջուրը մի առվով չի գնում, ու այդ մասին իմացել է նաև Վարդենիսի ոստիկանությունը, ու եթե ոստիկանները լավ աշխատեին, կարող էին կանխել այս միջադեպը, մինչդեռ սպանությունը տեղի ունեցավ, նոր Վարդենիսի ոստիկանությունը թմբիրից արթնացավ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ ԾառուկյանԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. Զաքարյան