Լրահոս
Կարևոր


Հայտարարություն. Այսօր հայ ժողովուրդը հայտնվել է ճակատագրական ծանրագույն հանգրվանում

Հասարակություն

Հայաստանի համար ստեղծված անվտանգային և գոյութենական աննախադեպ վտանգներն ու աշխարհաքաղաքական աճող լարվածության ֆոնին օրվա իշխանությունների վարած հակապետական և հակազգային արտաքին քաղաքականությունը մեզ պարտադրում են հանդես գալ հետևյալ հայտարարությամբ։

Այսօր հայ ժողովուրդը հայտնվել է ճակատագրական ծանրագույն հանգրվանում։ Մեզ հասցրել են մի վիճակի, երբ մենք կարող ենք կորցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։

Ակնհայտ է, որ գործող իշխանության որդեգրած պարտվողական և միակողմանի զիջումներով լի այսպես կոչված խաղաղության օրակարգը տապալվել է՝ տուրք տալով ադրբեջանա-թուրքական տանդեմի սպառնալիքներին ու ճնշումներին։

Արցախի հանձնումից հետո, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու գերնպատակով, ներկայիս վարչախումբը գնում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տարածքները միակողմանի զիջելու ճանապարհով։

Հենց այս իշխանությունների արկածախնդիր ու մանիպուլյատիվ քաղաքականության հետևանքով է Հայաստանը հայտնվել վտանգավոր, ծանրագույն նոր կորուստներով հղի իրավիճակում։ Այս գահավիժող ընթացքը պետք է օր առաջ ամեն գնով կանգնեցնել, այլապես երկիրը կվերածվի ռազմական մի նոր թատերաբեմի, աշխարհաքաղաքական տարբեր բևեռների բախման մի նոր կիզակետի, որտեղ պարտվելու են Հայաստանը և հայ ժողովուրդը։

Սա չար գուշակություն չէ, այլ՝ սթափ, առանց ավելորդ հուզականության, իրատեսական և մասնագիտական վերլուծություն։ Այսօր հայ ժողովրդի հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը լոկ բնակավայրեր չեն։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը նույն Երևանն են, Գյումրին ու Վանաձորը, Սիսիանը, Կապանն ու Աշտարակը։ Տավուշը Հայաստանի անվտանգության ամենաամուր դարպասն է, մեր արժանապատվության խարիսխը և համբերության սահմանը։ Ներկայիս իշխանությունները, հանդիսանալով ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի հիմնական պատասխանատուն, ունակ չեն փոխել առանց այն էլ ֆիկտիվ բնույթ կրող բանակցային գործընթացի տրամաբանությունը կամ առաջարկել իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել զիջումների անվերջ շղթան։ Ավելին, իշխանությունն ինքը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով՝ փորձելով հասարակության լայն շրջանակներին համոզել այլընտրանքի բացակայության մեջ՝ այսպիսով ուղղակիորեն սպասարկելով ադրբեջանա-թուրքական տանդեմի օրակարգը։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար՝ անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

1. ​Արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը կամ որևէ այլ հակա-ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ չեզոքացնելու համար ադրբեջանա-թուրքական անհագ նկրտումները
2. ​Աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը և դիրքավորումները
3. ​Իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու և իրական խաղաղության հաստատման, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով, առկա և իրավիճակային դաշնակիցներին, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցներին փոխադարձ շահագրգռվածության հենքի վրա դրդել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից շանտաժի և սպառնալիքի քաղաքականությունը կասեցնելու և նոր տրամաբանությամբ բանակցային համապատախան միջավայր ձևավորելու համար՝ այդ ուղղությամբ կիրառելով դիվանագիտական ողջ գործիքակազմը
4. ​Հաշվի առնելով ներկայիս համազգային ճգնաժամն, անհրաժեշտ է համայն հայության ներուժի համախմբումը և ներհանրային հաշտեցումը՝ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման առաջնային օրակարգի շուրջ։

Վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումները կյանքի կոչելու նպատակով, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի որակապես նոր իշխանությունների, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։



ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆ ​ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ԱՇՈՏ ՂՈւԼՅԱՆ ​ ​Արցախի Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան
ԱՎԵՏ ԱԴՈՆՑ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՌՈւԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՖԱԴԵՅ ՉԱՐՉՕՂԼՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ԱՐՄԵՆ ԳԻՉՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ​ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր,
​ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ
ԱՐՏԱԿ ԲՇՏԻԿՅԱՆ ​ՀՀ պաշտպանության նախարարի նախկին
խորհրդական

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է