Լրահոս
Կարևոր


Փաշինյանական իշխանությունը մտել է վտանգավոր խաղի մեջ. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, սա շատ բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս մեծ համբերություն է պետք։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ հանդիպմանը։ 

Առաջին հայացքից այս հայտարարությունը չափազանց տրամաբանական և իմաստալից է թվում, սակայն մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի արել, որպեսզի պատերազմը դառնա անհնար, առվազն Հայաստանի Հանրապետության մասով։ 

44-օրյա պատերազմից հետո գործող իշխանություններն ունեին մեկ եղանակ պատերազմն անհնար դարձնելու համար, այն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության բանակի մարտունակությունը, նաև բոլոր ուղղություններով իրական համագործակցություն ծավալել անվտանգության ոլորտի մեր դաշնակիցներին և ռազմավարական գործընկերոջ հետ, փոխարենը, գործող իշխանությունները նախ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ակնհայտ քայլեր են ձեռնարկում այն պարագայում, երբ Ռուսաստանը գտնվում է բացահայտ պատերազմի մեջ Արևմուտքի և Ուկրաինայի հետ, մյուս կողմից որևէ իրական քայլ չի կատարվել Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, մի քանի երկրներից գնված սպառազինություն էլ ավելի շատ քարոզչական բնույթի գործողություն է, քան Հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելուն ուղղված քայլեր։ 

Առնվազն անլուրջ կլինի կարծել, թե Ադրբեջանը չի հասկանում այս պարզ ճշմարտությունները և չի պատրաստվում նոր պատերազմի, դրա փոխարեն գործող իշխանությունն ամեն ինչ անում է կատարելու թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները և երկիրը գյուղ առ գյուղ հանձնելու թշնամուն։ 

Իրավիճակը լավագույնս նկարագրել է մեծագույն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր «Չարի վերջը» պոեմում, որտեղ կկվի դերը վերապահվել է Հայաստանին։ Իրենց այդ գործողություններով Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնում են Հայաստանի պետականության կազմաքանդմանը։ 

Ըստ էության, իրենք էլ չեն հերքում իրենց իսկ գործողությունները։ Չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին Փաշինյանի խոսքերը դրա ապացույցն են։ Այս ուղղությամբ գործող վարչախումբը միայնակ չէ, նրան աջակցում են արտաքին որոշ ուժեր, որոնց նպատակը ամենևին էլ Հայաստանի պետականության ամրապնդումը չէ, այլ ընդհակառակը, Հայաստանի պետության կազմաքանդումն է։ Պատճառը մեկն է երկրորդ ճակատ ստեղծել Ռուսաստանի դեմ և պարտադրել Ռուսաստանին գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ։ Այն, որ դրանից օգտվելու է առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան, Նիկոլ Փաշինյանի արտաքին տերերին բնավ էլ չի հետաքրքրում, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց հայ ժողովուրդը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առջև։ 

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանի գործող իշխանությունների դիլետանտ այս քաղաքականությունը չափազանց վտանգավոր և աղետալի հետևանքների է հանգեցնելու, նշել, որ փաշինյանական իշխանությունը մտել է վտանգավոր մի խաղի մեջ, ընդ որում իրենք այս խաղի խաղացողները չեն, այլ դրված են հեռակառավարման վրա, իսկ հեռակառավարման վահանակը գտնվում է ԱՄՆ դեսպանատանը։

Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում