Լրահոս
Կարևոր


Քաղաքական դաշտի վակուումն ու ընդհանուր անվստահության մթնոլորտը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել։ Այդ մասին են վկայում պարբերաբար իրականացվող հարցումները։ Օրինակ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից վերջերս հրապարակված հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը 17 %-ի համար է նախընտրելի Նիկոլ Փաշինյանը։ Սակայն շատ փորձագետներ նշում են, որ իրականում դա բավական «ճոխ» թիվ է: Եվ իրոք, կան տեղեկություններ, որ այլ հարցումների համաձայն՝ վերջինիս վարկանիշը ավելի ցածր է։ Ու եթե առկա միտումը շարունակվի, ապա իշխանությունները կարող են լիարժեք սպառված համարվել ու դուրս մղվել ոչ միայն իշխանական «բարձունքներից», այլև քաղաքական դաշտից ընդհանրապես։

Իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունն ու հակառակորդին անվերջ զիջումները հիասթափեցնում են նույնիսկ այն մարդկանց, ովքեր ժամանակին կուրծք էին ծեծում Փաշինյանի համար՝ համոզված լինելով, որ նա վերջապես կարդարացնի իրենց հույսերը։ Այս իրողությունը վստահաբար հասկանում են նաև իշխանությունները։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են այնպիսի «տրյուկներ» կիրառել, որ մարդկանց մանիպուլացնելու միջոցով կարողանան գոնե մի քիչ բարձրացնել իրենց վարկանիշը: Դրանով է պայմանավորված, որ, ի մասնավորի, Փաշինյանը մարզային այցելությունների շարք սկսեց, որի ընթացքում «հանկարծ» չարաշահումներ, խախտումներ էր հայտնաբերում, կախիչներ էր պոկում, ցնցուղներ հանում, իսկ դրան հետևում էին իբր կոռուպցիոն չարաշահումների դեպքերը։

Ավելին, որոշ պաշտոնատար անձինք ոչ միայն պաշտոնազրկվեցին, այլև նույնիսկ «հայտնվեցին» իրավապահների թիրախում։ Եվ չնայած այս տեսարանային գործելակերպը որոշ արդյունք տալիս է փոքրաթիվ մարդկանց շրջանում, բայց էականորեն չի կարող ազդել իշխանությունների վարկանիշի վրա։ Որոշ դեպքերում էլ ուղղակի ժամանակավոր էֆեկտ կարող է ունենալ։ Միաժամանակ, ուշագրավ է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության հարցման մասնակիցների 68 %-ը դժգոհ է Հայաստանի խորհրդարանի աշխատանքից։ Թերևս այս դժգոհությունը բնական է։ Ընդհանուր առմամբ, օրենսդիր մարմինը նաև քաղաքական դիսկուրսի և մտքերի փոխանակման հարթակ է, բայց գործող մեծամասնության պայմաններում խորհրդարանում քաղաքական միտքն ընդհանրապես բացակայում է։

Իշխանական պատգամավորները կա՛մ պարզապես Նիկոլ Փաշինյանի ասածներն են կրկնում, կա՛մ էլ ուղղակի հոխորտում են ընդդիմության հասցեին ու յուրաքանչյուր ձախողման մեջ մեղադրում նախկիններին։ Ոչ միայն չկան բովանդակային հարցադրումներ ու տեսլականի ձևավորում, այլև, բնականաբար, չի դրսևորվում իշխանական պատգամավորների անհատականությունը։ Չէր էլ կարող դրսևորվել, անկեղծ ասած: Ինչպես ընտրվելու ժամանակ էին նրանք, նույն քպականներից մեկի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի «ուսապարկի» դեր կատարում, այնպես էլ շարունակում են նույն դերը կատարել։ Իշխող քաղաքական ուժը ձևավորվել է ընդամենը մեկ մարդու քաղաքական ստվերի ներքո։ Եթե քաղաքական դաշտում չլինի նա, ՔՊ-ն ուղղակի կփլուզվի։ Իսկ դա, մեղմ ասած, շատ հեռավոր ապագայի խնդիր չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, ապա պետության համար նա ոչ մի ձեռքբերում չի գրանցել, բացի կորցնելուց, հանձնելուց ու հանձնելը լեգիտիմացնելուց։

Հետևաբար, ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները միայն սպասարկում են այս օրակարգը: Ըստ այդմ, նրանց մնում է միայն գիտակցել, որ ցանկացած պահի Փաշինյանը նրանց «գցելու» է... Մյուս կողմից էլ՝ հարցումները փաստում են, որ ընդդիմության վարկանիշը ևս բարձր չէ։ Ընդդիմադիր ուժերը պայքարի մի շարք փորձեր ձեռնարկել են, սակայն այդ պայքարի արդյունքներն այդպես էլ չեն կապիտալացվել։ Ուստի, ընդդիմադիր ուժերը նույնպես վերադիրքավորվելու և ավելի թարմ օրակարգով հանդես գալու խնդիր ունեն։ Ընդհանուր առմամբ, հանրության շրջանում հիասթափություն կա։ Ու պատահական չէ, որ քաղաքական գործիչներին չի վստահում նշված հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 60 %-ը։

Այս իրողությունը վկայում է այն մասին, որ քաղաքական դաշտում վակուում կա, որը այդպես էլ բաց է մնում։ Ուղղակի հարցն այն է, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն ի վիճակի կլինեն լցնել այդ վակուումը։ Ու սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, մանավանդ որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկուկես տարի ժամանակ է մնացել։ Ու եթե նույնիսկ արտահերթ էլ չլինի, ապա հստակ է, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտնվելու են բացարձակ «խաղից դուրս» վիճակում: Սա՝ ամենամեղմ բնութագրմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԱՍԱ-ի Juno տիեզերական սարքը Երկիր է փոխանցել Յուպիտերի ամենահստակ լուսանկարները Ադրբեջանը հասավ իր ուզածին, պատերազմ չի ուզում, Հայաստանը «պետք» է վերջ տա զինվելnւն. Ալիև«Ինձ ասում են՝ 10 անգամ ամուսնացել ես, ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, իրականում էլ ոչ ոքի չեմ փնտրում այս կյանքում, ում պետք է գտել եմ». Գևորգ ԳրիգորյանԷլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46 միլիոն դրամի վնաս է պատճառվել Վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. ԱԺ նախագահը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբ Ամեն տարի աշխարհում ավելի քան 1 մլրդ երեխա ենթարկվում է բռնության. ԱՀԿ Էրդողանը պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին» Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք․ Բագրատ Սրբազան«Նռան գույնը» ֆիլմի նկարահանման հրապարակից անհայտ տեսարանները՝ The Guardian-ի ֆոտոշարքումՄադրիդի «Ռեալ»-ի եկամուտը կազմել է 1,073 միլիարդ եվրո Պարտատոմսերը որպես լավագույն խնայողության միջոցԵՄ ղեկավարները հաստատել են Թրամփի հետ աշխատելու մտադրությունը. ՄիշելՀայր ու որդի հուղարկավորվել են նույն գերեզմանափոսում, որ երեխան մենակ չլինի․ Վեներայի անդառնալի ցավը սփոփում չունի ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգներըԱմստերդամում առնվազն 10 իսրայելցի է տուժել Պաղեստինի կողմնակիցների հարձակման հետևանքովՀորոսկոպի 5 նշաններ, որոնց բախտը կբերի 2025 թվականին ԱրարատԲանկը «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու Երևանում երիտասարդները մեքենա էին անկանոն վարել ու բերման ենթարկվել․ մանրամասներ Ֆասթեքսի ներկայացուցիչները կրթական նախաձեռնություններով են հանդես եկել Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում Կատալոնիայում ուժգին ջրհեղեղը քշել-տարել է 30 մեքենա (լուսանկար, տեսանյութ) Ինչ է պահանջում Ալիևը Հայաստանից Ամուսինը դիրքերում է եղել, կինը 2 երեխաներին վերցրել և դուրս է եկել․Կոթիում տունն ամբողջությամբ այրվել էՊետությունը պարտավոր է ռազմարդյունաբերողների ակտիվ պատվիրատու լինել․ Ավետիք Քերոբյան Կմասնակցի՞ Հայաստանը Բաքվի COP29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ են սպասվում Ռուսական հատուկ ծառայությունները լուրջ կոմպրոմատներ ունեն ՀՀ իշխանությունների դեմ Ամփոփում ենք «Գիտության շաբաթը»․ տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»․ Հայկ ՄամիջանյանԿուտակումները մաքրում են. ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում Ռուսաստանում տարածված «Կոկսակի» վիրուսը հասել է Հայաստան․ ի՞նչ է հայտնի Կորեայի գիտնականները ներկայացրել են լուծում արևային վահանակների արդյունավետության բարձրացման համար Արտաշատում գործող արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվելԵրկիրը սարքել են հումորի աշխարհ, ծաղրում են բոլորը, ամեն օր, ամենուրեք․ Մհեր ԱվետիսյանՄետապորտ միջազգային հարթակում այսուհետ ներկայացված են նաև Արցախի հուշարձաններըԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո Մասկի կարողությունը մի քանի միլիարդով աճել է․ մանրամասներ «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովի մասնակիցները՝ ԶՊՄԿ-ում Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանը տեղադրել են Արենիում Վերին Խոտանանում խցանման մեջ է հայտնվել 40 բեռնատար, 10 մարդատար Ֆրանսիայի կառավարությունը պետք է բոյկոտի Ադրբեջանում COP29-ը և պահանջի անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին․ «Հայաքվե»Գագիկ Ծառուկյանի մշտական մարզումները` 180 եւ 200 կիլոգրամներով. տեսանյութ Վթար է եղել․ գազամատակարարում է դադարեցվել Լարսը փակ է բեռնատարների համարՏուն արի, էլ չգիտենք որտեղ փնտրենք քեզ. Մարիամ Ադամյանը հուզիչ հրապարակում է արել. ի՞նչ է պատահել Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում էԻշխանությունը գնում է ընտրությունների․ Վահե Հովհաննիսյան Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով․ Էրդողան 17 անօդաչու թռչող սարք է խոցվել գիշերվա ընթացքում․ իրավիճակը՝ ՌԴ-ում Վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ՝ TRUCKS SERVICE-ում