Լրահոս
Կարևոր


«Մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա». լեյտենանտ Վոլոդյա Մհերյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր: Բնավորությամբ այնպիսին էր, որ եթե ինչ-որ բան ձեռնարկեր, պետք է հասներ իր նպատակին: Ընդհանրապես չէր սիրում կռվել, վիճել: Միշտ ասում էր՝ բացատրեք մարդուն, խոսեք նրա հետ, ամեն ինչ կհասկանա: Ընկերասեր էր, ծնողասեր: Հարևանին ծանր պայուսակներով տեսնելիս պետք է ընդառաջ գնար ու օգներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Վոլոդյայի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին որդու սիրելի առարկան «Հայոց պատմությունն» էր: «Շատ լավ է սովորել թե՛ հիմնական ու ավագ դպրոցներում, թե՛ ռազմական համալսարանում: Փոքրուց երազում էր զինվորական համազգեստ հագնելու մասին, ասում էր՝ պետք է սպարապետ դառնամ: Իր համար կուռք էին Վազգեն Սարգսյանը և Մոնթեն: Տարիներ առաջ, երբ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը միասնաբար ընտրությունների էին մասնակցում, այցելեցին Զեյթուն համայնք, որտեղ բնակվում ենք մինչ օրս: Հանդիպումը համայնքում գտնվող մեծ այգում էր, Վոլոդյան ինձ ստիպեց իրեն այնտեղ տանել: Ինչ-որ զուգադիպությամբ թե՛ Վոլոդյան, թե՛ Վազգեն Սարգսյանը նմանատիպ վերնաշապիկներ էին հագել: Վոլոդյան հենց այդ ժամանակ ասաց՝ մամա՛, մեծանամ, սպարապետ եմ դառնալու: Դրանից հետո սկսվեց զինվորական դառնալու մղումը: Իր հայրիկը շատ հայրենասեր էր, ու հաճախ զրույցներ էին ունենում հայրենիքի, պատմության մասին»: Վոլոդյան սիրում էր թանգարաններ հաճախել, եկեղեցիներն էին նրան հետաքրքիր, ամենը, ինչի մեջ նա Հայոց պատմությունը կարող էր «գտնել»:

Տիկին Քրիստինեն ասում է՝ չէր ուզում, որ որդին զինվորական դառնա: «Դիմել էր և՛ Տնտեսագիտական համալսարան, և՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, երկրորդը՝ մեզանից թաքուն: Արդյունքում երկու համալսարան էլ ընդունվել էր, բայց ասաց. «Ինձ զինվորական կյանքի մեջ եմ տեսնում, իմ տեղն այնտեղ է: Ուզում էի ապացուցել, որ կընդունվեմ ցանկացած տեղ, ուր ցանկանամ, բայց ուզում եմ զինվորական դառնալ»: 2015-2019 թթ. սովորեց ռազմական համալսարանում: Համալսարան ընդունվելուց մեկ ամիս հետո նամակ ստացա: Ճիշտն ասած, վախեցած բացում էի ծրարը: Ինձ ուղղված շնորհակալական նամակ էր, որ նման որդի եմ դաստիարակել: Համալսարանից բազմաթիվ պատվոգրեր ունի, օրինակելի կուրսանտ է եղել: Ավարտելուց հետո, երբ գնում էր վիճակահանության, ասացի՝ Վադի՛ ջան, մենակ Ջաբրայիլ չընկնես: Իր զրնգուն, հպարտ և ուրախ ձայնը մինչև հիմա հիշում եմ, երբ զանգեց՝ մե՛րս, իմանաս, թե որտեղ եմ ընկել: Հարցրեցի՝ Ջաբրայի՞լ:

«Չէ, մե՛րս, Մոնթեի զորամասը»: «Մարտունի 2»-ում սկսեց իր ծառայությունը լեյտենանտի կոչումով: Մարտկոցի ավագ սպա էր: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Երբ զրուցում էինք, զինվորների մասին ասում էր՝ երեխեքս: Պատերազմից հետո իր ողջ մնացած զինվորներն այցելեցին ինձ, պատմում էին, որ որդիս իրենց համար հրամանատար չի եղել, այլ ընկեր: Տղաս նշանված էր, հոկտեմբերի 20-ին իր հարսանիքը պետք է տեղի ունենար: Զինվորների հետ կիսվել էր իր ուրախությամբ, ասել, որ դիրքերից իջնի, հարսանիքից հետո գառ է մորթելու ու կոնյակ բացելու, որ նշեն: Իր զինվորներին, իր աշխատանքը շատ է սիրել, նվիրված է եղել իր գործին: Ապրիլ յան պատերազմից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին կցում էին պատերազմում անմահացած տղաների ընտանիքներին: Իմ տղան կցված էր Տիգրան Բերակչյանի ընտանիքին: Տիգրանի եղբոր ընկերը «Մարտունի 2»-ում ծառայելիս է եղել: Իր երդմնակալության արարողության ժամանակ Տիգրանի եղբայրը գնացել էր Արցախ, ասել էր՝ Վադիի տանը կմնամ: Մայրիկը զանգել էր որդուն՝ Նարե՛կ ջան, Վադիի տա՞նն ես մնում: Տիգրանի եղբայրը պատմել էր՝ Վադիի զինվորի ծնողներն են եկել, տունը տվել է իրենց, որ մնան, ինքը մեքենայի մեջ է քնում: Հաջորդ առավոտյան էլ տղաս ասաց, որ իր զինվորի մայրիկը տունը կարգի էր բերել ու սեղանին էլ քաղցրավենիք թողել»:

Սեպտեմբերի 1-ին Վոլոդյան հինգ օրով արձակուրդ է գալիս: «Համարյա տանը չէր մնում, նշանածի հետ ամենուր գնում էր: Արցախ մեկնելու ժամանակ ասաց, որ սեպտեմբերի 30-ին նորից կգա Երևան՝ հայրիկի մահվան առաջին տարելիցին, իսկ հետո՝ իր հարսանիքի օրերին: Երբ վերադարձավ Արցախ, միանգամից դիրքեր էր բարձրացել: Երբեք չի ասել, որ պատերազմ է սպասվում: Սեպտեմբերի 27-ին երկու որդիներիցս լուր չունեի: Գիշերը հերթով զանգեցին՝ լավ ենք, պատերազմը մեզանից շատ հեռու է: Փոքր տղաս ժամկետային զինծառայող էր, նրա դեպքում հանգստություն կար ներսումս, Վադիիս դեպքում՝ ոչ: Սեպտեմբերի 29ին փոքր տղաս վիրավորվել էր, զանգեց՝ մա՛մ, մի բան ասեմ, բայց չվախենաս: Ինձ համար պարզ էր, որ վիրավոր է: Իմացա, որ Մուրացանի հիվանդանոց են բերում: Ոտքից էր վիրավորվել: Վադիին ասացի, որ Էդգարը վիրավորվել է, հոսպիտալում է: Վադիս ասաց՝ եթե կարող ես, պահի, թող էլ չգա: Զարմացա:

Հոկտեմբերի 6-ի երեկոյան փոքր տղաս զանգեց՝ մա՛մ, գնում եմ, ախպերս ու ընկերներս այնտեղ են: Իրեն հոսպիտալում եղած ժամանակ չէի տեսել, թույլ չէին տալիս, այդ օրն ասացի, որ ոչ մի տեղ չգնա, մինչև չտեսնեմ իրեն: Թույլ չէին տալիս, բայց, ի վերջո, մի քանի րոպեով տեսա տղայիս ու ճանապարհեցի: Հոկտեմբերի 21-ին Վադին զանգեց ու երկար խոսեց: Անհանգստանում էի, բայց ինքն ասաց՝ «ծիտիկները» չկան, ի՞նչ իմանայի, թե ինչ նկատի ունի: Խորհուրդ տվեց՝ Իրինայի հետ գնա Մոսկվա, մի քիչ մնացեք, հետո կգաք: Նույն օրը եղբոր հետ է խոսել: Փոքր եղբայրը հարցրել է, թե ինչի կարիք ունի, ասել է՝ եթե կարաս, երեխեքիս քաղցր բեր, ինձ էլ մի հատ կոլա: Ցավոք, փոքր տղաս Վադիիս չհասավ: Ամիսներ շարունակ իրենց այդ զրույցն ինձ հանգիստ չէր տալիս, իր ողջ մնացած զինվորները «Մարտունի 3» զորամաս էին տեղափոխվել, իրենց քաղցր տարա, ասացի՝ ձեր հրամանատարի ցանկությունը չէի կարող չկատարել: Պատերազմի օրերին վատառողջ էր, խորհուրդ տվեցի՝ իջիր դիրքերից, առողջացիր, նորից կբարձրանաս:

«Մա՛մ, ես որ իջնեմ, իմ երեխեքին ո՞վ նայի», ու մինչև վերջ չիջավ: Հրամանատարներից մեկն է ինձ պատմել՝ երբ Վադին վատառողջ է եղել, տաք սուրճ է պատրաստել, որ գոնե դա խմի: Տեսել է, որ սուրճը զինվորներին է տալիս, հետո դատարկ բաժակը հրամանատարին է փոխանցել: Հարցրել է՝ խմեցի՞ր, Մհերյան, «հա, լրիվ խմել եմ»: Կամավորականներից մեկն էլ ինձ պատմեց՝ հաց չէր ուտում, մինչև իր զինվորը չուտեր: Իր զինվորներից ու հրամանատարներից շատերն ինձ հետ կապ են պահպանում, զանգահարում, այցելում: Ի դեպ, կամավորական ջոկատի կողմից տղաս ստացել է Ռեմբո մականունը իր դիպուկ հարվածների համար»: Վոլոդյան զոհվել է հոկտեմբերի 22-ին երեկոյան ժամը 4-5-ի միջակայքում «Մարտունի 2»-ում:

Հաջորդ օրը նա Երևանում էր: «Շատ էր սիրում 22 թիվը, ու իր համար նշանակալի շատ իրադարձություններ կապված էին 22 թվի հետ: Ծնվել է օգոստոսի 22-ին, ֆուտբոլի մարզաշապիկին 22 թիվն էր, ռազմական համալսարանն ավարտել է հուլիսի 22-ին, ընդունվել է աշխատանքի օգոստոսի 22-ին և, ցավոք, զոհվել է հոկտեմբերի 22-ին: Իր քույրիկը ծնվել է նոյեմբերի 22-ին, այդ ժամանակ Վոլոդյան ասաց՝ քուրս էլ է իմ կողմից»: Ապրելու ուժի մասին: «Աղջիկս դարձավ մեր շարժիչ ուժը: Երբ սեպտեմբերին ամուսնուս մոտ էինք գնացել, Վոլոդյան ասաց՝ մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա: Երևի այդ բառերը նաև ինձ ուժ տվեցին: Իր իրերից ինձ միայն անձնագիրն ու զինգրքույկն է հասել, դրանք իր գրպանում են եղել: Իր զինգրքույկը երկար ժամանակ չէի կարողանում անգամ բացել, որոշ ժամանակ հետո բացեցի, ներսում մի դեղին թուղթ էր, վրան գրված է՝ ուժեղ եղեք: Ապրեցինք, ապրում ենք: Ամեն անգամ իր մոտ եմ գնում, նստում, զրուցում, հետո էլ տուն վերադառնալիս ասում եմ՝ գնում եմ ապրելու»:

Հ. Գ. - Վոլոդյա Մհերյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կողմից, Արցախի կողմից՝ «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Քանաքեռի գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի ենԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին