Լրահոս
Կարևոր


Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք դեմ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին, դա վնաս է տարածաշրջանին, նաև Հայաստանին ու Ադրբեջանին, երկու կողմին  կոչ ենք անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության մասին երկխոսությունը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին.

«Մենք գտնում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից է երկխոսությունը և դիվանագիտությունը, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունը հարգելը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը և միջազգային իրավունքների հարգումը։ Երբեք պատրեազմը խնդիրները չի լուծել, անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասաց նա։

Հարցին՝ ո՞րոնք են Իրանի կարմիր գծերը Հայաստանի սուվերեն տարածքի համար, արդյոք դրանք փոխվել են, դեսպանն արձագանքեց․

«Ոչ, մեր կարմիր գծերը չեն փոխվել, միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության նկատմամբ դեմ է արտահայտվել, որպես կարմիր գիծ, մեր երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը և հնարավոր չէ անտեսել այն։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»։

Նա նշեց, որ Իրանը գտնում է, եթե սահմանին կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով․

«Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ եղանակին»,- ընդգծեց նա։

Դեսպանն անդրադարձավ նաև Իրանի և Հայաստանի միջև կոմունիկացիոն ոլորտում համագործակցությանը․

«Հայաստանը Իրանի համար համարվում է դեպի հյուսիս և Սև ծով որպես շնչուղի, իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դեպի հարավ, դեպի Պարսից ծոց և Հնդկաստան դուրս գալու համար։ Մենք շատ պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու փոխադրումների, ինչպես նաև տարանցման ոլորտում, ինչն իր մեջ ներառելու է տարանցիկ և փոխադրումների վճարների նվազեցման մասին դրույթներ»,- ասաց նա։

Ճապոնիայի դպրոցներից մեկում տեղադրվել է հատուկ խցիկ, որպեսզի աշակերտներն ուղղահայաց դիրքով քնեն (տեսանյութ) «Դիալոգ» մատենաշարում իմ աջակցությամբ լույս տեսած գրքերից ներկայացնում եմ Ռուբեն Սաֆրաստյանի «Օսմանյան կայսրություն․ ցեղասպանության ծրագրերը» արժեքավոր ուսումնասիրությունը. Մհեր Ավետիսյան23-ամյա երիտասարդը իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների Բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Scania» բեռնատարը․ կա 5 տուժածԱլիևն առաջինն է շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին Նյու Յորքում Քիմ Քարդաշյանի SKIMS խանութի բացման երեկույթին իշխում էր ընձառյուծի պրինտը Մոսկվայում անցկացվել է «Եվրասիա» մեդիատուրըԱնհուսալի վարկեր ունեցող անձանց համար կիրականացվի աջակցության ծրագիր Բողոքի երթեր՝ Թբիլիսիում Մեսսիի կինը նշել է, թե որ երազանքից է հրաժարվել հանուն ամուսնու Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու փորձերը. Պուտին Լավ կլինի՝ մյուս ՔՊ-ականներն էլ դուրս գան խմբակցությունից. Մենուա Սողոմոնյան Կրթության որակը նահանջում է, ուսանողների թիվը՝ պակասում. Ատոմ Մխիթարյան Մսավաճառների դեմ տեռոր են իրականացնում Պուտինը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ականների երեսպաշտությունը. ինչ կարելի է Փաշինյանին, չի կարելի Աղազարյանին Թուրքիան շահագրգի՞ռ է հայ-ադրբեջանական կարգավորմամբ Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրըՍտեղծվել է անսովոր զիգզագաձև արևային մարտկոց. այն ոչ միայն էներգիա է արտադրում Այս թաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան. Գագիկ ԾառուկյանԵրևանում այսօր օդի որակը բավականին լավ է և չի գերազանցում թույլատրելի նորման ԶՊՄԿ–ի դերը սուբվենցիոն ծրագրերում (տեսանյութ) Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ» Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ» «Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է». «Փաստ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ» Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը. «Փաստ» Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ» Սյունիքի հանձնումը Փաշինյանին էլ չի ներվի. «Թարմ ուղեղով» ԱՄՆ-ը Ուկրաինային «ահռելի քանակությամբ զենք» է մատակարարելու մինչև Բայդենի հեռանալը․ CNN iPhone 17-ը տեսախցիկի հորիզոնական բլոկ կստանա. Weibo «Հաղթանակի օր». Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՎստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն«Վերին Լարս» անցակետը փակվե՞լ է բեռնատարների համար․ մանրամասներ Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք ՉալաբյանԵԱՏՄ-ն ապահովում է մասնակից երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան. ՓաշինյանԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը, վիրավnրներից մեկը բուժքույրն է. Shamshyan Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է