Լրահոս
Կարևոր


Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները

Հասարակություն

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)՝ որպես Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային կազմակերպիչ, շնորհավորում է EWC Armenia 2024-ի ազգային հաղթող դարձած երեք ստարտափներին, որոնք անցել են միջազգային փուլ՝ ներկայացնելու Հայաստանը։ 

2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի: EWC-ին ամեն տարի մասնակցում են 370 000 ձեռներեցներ ավելի քան 200 երկրներից։ Մրցույթի հաղթողները ստանում են 1 միլիոն դոլար դրամական մրցանակ և այլ հնարավորություններ՝ վերապատրաստումներ, մենթորություն ստարտափի զարգացման բոլոր փուլերում, ինչպես նաև նեթվորքինգ:

Այս տարվա EWC Հայաստանի ազգային եզրափակիչը իսկապես նորարարության և ձեռներեցության տոն  էր․ տեխնոլոգիական էկոհամակարգի տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետներ հավաքվել էին լսելու մրցույթի տասը հայկական առաջատար ստարտափների ելույթները և տեսնելու, թե որ երեք թիմերը կանցնեն EWC 2024 Global Finals: 

Ազգային ժյուրիի որոշմամբ մրցող 10 ստարտափներից հաղթող ճանաչվեցին Archestr-ը, Maquaponics-ը և Nomiq-ը, որոնք կմիանան EWC Top 250 ստարտափներին և կմասնակցեն GEN-ի (Համաշխարհային ձեռներեցության ցանց) վիրտուալ bootcamp-ին՝ նախապատրաստվելու գլոբալ եզրափակչին։

Ըստ EWC Հայաստանի ազգային կազմակերպիչ Նժդեհ Հովհաննեսյանի՝ EWC մրցույթում տարեցտարի ավելի բազմազան և հետաքրքիր են դառնում գաղափարները:

«Եթե ստուգեք մասնակից թիմերի նկարագրությունները, ապա կարող եք տեսնել, որ մենք ունենք միմյանցից տարբերվող ոլորտներ ներկայացնող շատ հետաքրքիր թիմեր՝ ագրոտեխնոլոգիաներից մինչև շինարարություն: Մեր հաղթող թիմերը վկայում են մեր համայնքի տաղանդի և ներուժի մասին, և մենք վստահ ենք, որ նրանք լավագույնս կներկայացնեն Հայաստանը համաշխարհային հարթակում»:

Ազգային եզրափակիչը սկսվեց GEN-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսի հատուկ տեսաուղերձով, որին հաջորդեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի ելույթը: EPIC-ի տնօրեն դոկտոր Միքայել Քուչակջյանը հանդես եկավ Ազգային կազմակերպչի խոսքով` ընդգծելով ձեռներեցության նշանակությունը Հայաստանում նորարարությունների և տնտեսական աճի խթանման գործում: 

Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Գիտության և տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի գործադիր խորհրդի անդամ, UC Berkeley, SkyDeck գլխավոր խորհրդական Կարեն Գյուլբուդաղյանը, Formula VC-ի անդամ, BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, EPAM Երևանի տնօրեն Բենիամին Գյուրջյանը, ինչպես նաև «Այբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

Բացի գլխավոր մրցանակներից միջոցառման ընթացքում հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև FAST հիմնադրամի և STAN-ի, ինչպես նաև Rooqet & InnWork-ի ու Team Telecom Armenia-ի կողմից։

Մրցույթի ազգային փուլն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։ Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, մրցանակներ հանձնեց հաղթող երեք թիմերի անդամներին և կարևորելով ստարտափների դերը նշեց․

«Այս մրցույթը հրաշալի հնարավորություն է հայկական ստարտափների համար ոչ միայն ներկայանալու միջազգային հարթակներում, այլև մեծ ներդրումներ ներգրավելու իրենց բիզնեսի զարգացման համար։ Ուրախ եմ, որ մեր ընկերությունն աջակցում է այս կարևոր նախաձեռնությանը։ Ստարտափները շարժիչ ուժ կարող են դառնալ մեր երկրի տնտեսական զարգացման համար, և մենք պետք է ամեն կերպ խրախուսենք ու սատարենք դրանց։ Շնորհավորում եմ ու հաջողություն մաղթում հաղթող թիմերին համաշխարհային փուլում»։ 

Հաղթողներից առաջին թիմը Archestr-ն էր՝ միակը «early stage»-ում: Archestr-ը SaaS հարթակ է, որը հեշտացնում է նախագծումից մինչև շինարարություն գործընթացը՝ ընդլայնելով աշխատանքային հոսքերը շենքերի դիզայներների, ընդհանուր մատակարարների համար: Նրանք արդեն ունեն վճարող օգտատերերի բազա և հաճախորդներ աշխարհի տարբեր անկյուններից:

Հաջորդը MAquaponics-ն էր: Նրանք նախագծում և տեղադրում են համակարգեր, որոնք կենդանիների գոմաղբը վերածում են օրգանական պարարտանյութի: Սննդանյութերով հարուստ պարարտանյութերը հարմար են հիդրոպոնիկ տեղակայման, կաթիլային ոռոգման և ավանդական գյուղատնտեսության համար:

Համահիմնադիր և Ponic Systems-ի ինժեներ Մելինե Բիլբուլը նշում է, որ այս հաղթանակը վերահաստատում է իրենց աշխատանքի նշանակությունը Հայաստանի ապագայի և կանաչ գյուղատնտեսության ավելի լայն ոլորտի համար։ «Դա մեզ դրդում է շարունակել առաջընթացը և մեր ջանքերը ավելացնել մրցույթի հաջորդ փուլում՝ օգնելով մեզ բարձրացնել մեր ստարտափն ավելի մեծ բարձունքների»:

Ի վերջո, երրորդ հաղթողը Nomiq-ն էր՝ վեբ-ի վրա հիմնված քիչ կոդով հարթակ backend-ի մշակման համար: Այս ստարտափը հեղափոխում է ծախսերի օպտիմիզացումը և արագացնում բարդ լուծումների շուկա դուրս գալու ժամանակը՝ ավտոմատացնելով կոդերի ստեղծումը և հնարավորություն տալով արագ փոխակերպում գաղափարից հավելված: 

«Սա մեր ստարտափի առաջին հրապարակային ելույթն էր։ Մրցույթում հաղթելը մեզ լրացուցիչ վճռականություն տվեց առաջ գնալու և հաջողության հասնելու համար: Սա նաև լրացուցիչ պատասխանատվության զգացում է առաջացրել՝ արդարացնելու մեր նկատմամբ ունեցած ակնկալիքներն ու վստահությունը»,-ասում է Nomiq-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տաթև Ավագյանը։

EWC-ն այս տարվա մրցույթի համար ստացել էր շուրջ 60 հայտ, որոնցից միայն 10-ին հաջողվեց GEN-ի միջազգային ժյուրիի ընտրության փուլն ու հասնել ազգային եզրափակիչ։

EWC Armenia 2024-ի ազգային հաղթողների ճանապարհորդությունը կշարունակվի համաշխարհային մրցույթի նախապատրաստմամբ: EWC Global Finals-ը, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, աշխարհի ամենահեռանկարային ստարտափներին բացահայտելու մեկ տարվա աշխատանքի գագաթնակետն է: Այս միջոցառումն ընդգրկում է մի շարք ելույթներ և մասնակիցներին առաջարկում է հնարավորություններ՝ հանդիպելու ներդրողների հետ ամբողջ աշխարհից: EWC վիրտուալ ճամբարը Top 250-ի համար տեղի կունենա սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, իսկ EWC 100-ի ընտրությունը նախատեսված է հոկտեմբերի 15-ին: EWC Top 100-ում ներկայացվում են աշխարհի ամենահեռանկարային ստարտափները, որոնք ընտրվելու են Գլոբալ եզրափակիչի լավագույն մրցանակների համար մրցելու համար:

Որպես Հայաստանում ազգային կազմակերպիչ՝ EPIC-ը հյուրընկալել է EWC-ի երեք հաջող եզրափակիչ։ Այս միջոցառումը դարձավ իրականություն՝ համախմբելով հայկական ստարտափ էկոհամակարգի առանցքային դեմքերին, և միաժամանակ, բացահայտելով ու հարթելով ճանապարհ հայկական լավագույն ստարտափների համար դեպի համաշխարհային հարթակ։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

 
 
 
 
 
 
 
Միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8,000 քմ տարածք․ Ավինյան «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարըՎարշավայում ջրի պաշարներ եւ էլեկտրագեներատորներ են կուտակում Արտակարգ դեպք՝ Երևանում. լվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի հնդկական MR-SAM և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո գնման որոշում կկայացնի. IDRW Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին Այս իշխանությունները բոլորի պահանջները կատարում ենՎախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրել ԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները, հակառակ դեպքում, հարձակողական գործողությունները կշարունակվեն. Մեդվեդև Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում Երևանում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Ռուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած քայլերն ու դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիս Պետք է հաղթի Ռուսաստանին և վերացնի կոռուպցիան. Սպիտակ տունը նշել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները Այսօր «ՀայաՔվե»-ն հյուրընկալել է ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղար Էնդրյու ՈւեբինՌԴ-ն և Հս. Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն ԵՄ-ն համաձայնության չի եկել Ֆոն դեր Լեյենի նշանակման շուրջ Հանցավոր խմբավորումը կատարել և պլանավորել է առերևույթ մի շարք հանցագործություններ․ 3 անձ կալանավորվել է Նորարարություն գյուղացիների համար. Հնդկաստանի բնակիչներն արևային վահանակներ են կապում իրենց մեջքերինՀայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ) Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Հրվ. Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիք. ՌԴ ԱԳ փոխնախարար Հրազդանում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2170»-ով բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ» «Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ» Մոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ» Հայաստանում կարիք կա ավելի արմատական և ինստիտուցիոնալ պայքար մղելու գործող իշխանությունների դեմ․ Արշակ Կարապետյան Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ» Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ» Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ» Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ» Աղետից տուժածները՝ «Համահայկական ճակատ» շարժման ուշադրության կենտրոնում Սրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման Վարդանյան Տեսանյութ․ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100- ամյակին նվիրված միջոցառմանըԳրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը Առայժմ վաղ է քննարկել Հայաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումովԵթե Կիևը հրաժարվի Պուտինի առաջարկից, խաղաղության հաստատման հաջորդ պայմանները կլինեն ավելի բարդ ու կոշտ. Նարիշկին Միակ տարբերակը տեխնոկրատների կառավարությունն է. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ աշակերտները կnտրել են դպրnցի ապակիները, մnտ 1 մլն դրամի վնաu է եղել IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը