Լրահոս
Կարևոր


Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մոտ մեկ ամիս բերետակիր ջարդարարների միջոցով ժողովրդի «հետևից ընկած» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր նույն ժողովրդից: Հազարավոր հայրենակիցներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, եկել էին ՆԳ նախարարության շենքի մոտ՝ Վահե Ղազարյանին հանդիպելու: Բայց նա իր զուգահեռդասարանցու և ղեկավարի օրինակով «թռած» էր: Փոխարենը փողոցներում խմբակային խուլիգանություն անող «ոստիկանների» անմիջական շեֆն իջավ և փորձեց, ինչպես Բագրատ Սրբազանն արձանագրեց, «կիսագողական» կեցվածքով խոսել արքեպիսկոպոսի հետ: Դեռևս ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը փորձեց նաև «կռուտիտ լինել», թե իբր «լակոտ» ասել է ոստիկանական մեքենաների անվադողերը ծակողներին:

Բայց այս անգամ արդեն ոչ թե 40 օր, այլ ընդամենը մաքսիմում 40 վայրկյան պահանջվեց՝ ապացուցելու համար, որ Արամ Հովհաննիսյանը հազարավոր հայ մարդկանց է վիրավորել, բառացի ասելով՝ «լակոտի պես փողոց են փակում»: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր քաղաքական թիմին,այլև պետական ամբողջ համակարգն է ստախոս դարձրել, դրան անդրադարձել ենք: Բայց հարցեր կան: Օրինակ՝ 2018 թվականին այն անձը, որի հրամաններն ու օրինազանց քմահաճույքները հիմա կատարում է Հովհաննիսյանը, իշխանության է եկել հենց փողոց փակելով: Պե՞տք է ենթադրել, որ նրա որակումը վերաբերում է նաև այն ժամանակ բոլոր փողոց փակածներին: Այդ դեպքում զարմանալի է, որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել:

Ու, ընդհանրապես, ոստիկանությունը ոչ միայն վերածվել է մարդատյաց-ջարդարարների խմբավորման, այլև աչքի է ընկնում թույլիկագույն «կռուտիտներով», ու խոսքը միայն ցույցերի մասին չէ: Օրինակ՝ մայիսի 26-ի առավոտյան, երբ հայտնի էին դառնում Լոռիում ու Տավուշում ավերիչ հեղեղման հետևանքները, այդ թվում՝ մարդկանց զոհվելու, անհետ կորելու մասին տեղեկությունները, ՆԳՆ-ն «փայլատակեց»: ՆԳ նախարարի մամուլի խոսնակի միջոցով հայտարարություն հրապարակվեց, թե «կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ»: Ընդամենը մեկ ժամ անց, ցավոք, հաստատվեցին տեղեկությունները թե՛ զոհերի, թե՛ անհետացածների, թե՛ արգելափակվածների մասին: Հիմա ո՞վ էր «կեղծ լուրեր տարածում»:

Ըստ որում, բուն հեղեղումից դեռ օրեր անց էլ արգելափակված մարդիկ, բնակավայրե՛ր կան: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ուսանող-կամավորականների են հավաքագրում, որ աղետի գոտում աշխատանքներ իրականացնեն: Այդ անփորձ երեխեքին տանում եք այնտեղ, որ ի՞նչ անեն: Խնդրեմ, փողոցները լցրել եք բերետակիրներով ու անհասկանալի կերպարանքներով, որոնք զբաղված են հայ մարդկանց ջարդելով, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամանքով, որոնք հաճախ պարզապես փողոցային խուլիգանի պես են պահում իրենց: Այ, դրանց հավաքեք, տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ օգտակար գործ անեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արջուտ գյուղում հովիվի հոսանքահարման և անասունների սատկելու դեպքից Փաշինյանը պարտավոր էր գտնվել Մոսկվայում․ Մհեր Ավետիսյան Մեր պապերը հաղթել են ֆաշիզմին, եթե չլիներ այդ հաղթանակը, չէր լինի այսօրվա Հայաստանը. Մհեր Ավետիսյան Մեր ժողովուրդը որտեղ հայտնվել է, այդ երկրի զարդն է եղել. Արսեն ԳրիգորյանՄեր սերունդներին դաստիարակելու ենք մեր հերոսների կերպարով. Մենուա ՍողոմոնյանԵթե մեր սերունդը կարողանա իր երեխաներին՝ մեր ապագա սերնդին, գոնե անվտանգ երկիր ու պետություն ժառանգել, ապա այս նոր սերունդը իսկապես կկառուցի մեր երազանքների Հայաստանը․ Մհեր ԱվետիսյանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը ներկայացնում է աշխարհին. Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը Ցնցող լուր՝ Թուրքիայից Ամեն օր պետք է զոհերի մայրերի կողքին լինենք. Դավիթ Սարգսյան Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիային նվիրված հուշահամալիր (լուսանկարներ, տեսանյութ) Չինաստանում ահռելի լեռնաշղթան արևային կայանի է վերածվել Լեհաստանը որոշել է փակել Կրակովում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը․ պատասխան կլինի 2–ամյա փոքրիկ Տիգրանի ծնողներին զանգել են, երեխու լաց են միացրել․ ի՞նչ է հայտնի Մհեր Ավետիսյանի այցը Աբովյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբՈ՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան այս շաբաթ կներկայացնեն պաշտպանական նոր պակտ Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Իրական եվ պատմական թշնամու տնտեսական դեմքը․ Հրայր Կամենդատյան Պլանային դադարեցում. գազ չի լինի մինչեւ 21:00 Նիկոլի արածն ի՞նչ է` ճանապարհներ սարքելը, որ հետո տա թուրքի՞ն. քաղաքացի «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր մեր երկրի դեմ իրականացվող տեղեկատվական ահաբեկչությանը․ Ավետիք ՉալաբյանԵրեկ մենք Ալավերդիում բացեցինք մեր թվով չորրորդ տարածքային գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Թավրիզում հարկադիր վայրէջք կատարած Շարժա–Երեւան չվերթի ինքնաթիռը վերադարձել է «Զվարթնոց»Մահացել է Արմեն Հովհաննիսյանը Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՊակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Litgrid-ը միացրել է Շվենչիոնի շրջանի արևային էլեկտրական պարկը ցանցին Ֆլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըՓաշինյանը գնացել է Պուտինի դուռը, որ երաշխավորի իր գոյությունը․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով