Գագիկ Սուրենյանը՝ Հայաստանում սպասվող եղանակի մասին
ՀասարակությունՀարավ-արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք Հայաստանի տարածք: Այն նպաստելու է, որ Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն ցրվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն՝ ավելացնելով, որ հոսանքների ներհոսքին որոշ չափով արդեն արձագանքել է Արարատյան դաշտավայրը և Երևանը:
«Հունվարի 10-ի նույն ժամի հետ համեմատ այսօր արդեն ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: Առաջիկա օրերին պատկերը որոշակիորեն կմեղմվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, ինչը հատկապես նկատելի կլինի հունվարի 14-15-ը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Ավելին՝ այստեղ