Լրահոս
Կարևոր


Կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը

Կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, ըստ այդմ՝ կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։ 

Կառավարությունը հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3-ի համար (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) հրատապ հաստատել է դեռ հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը, ինչը նշանակում է, որ իշխանությունն ամեն գնով ուզում է ոչնչացնել բուհերի ինքնավարությունը՝ նրանց դարձնելով կառավարելի, իսկ այս շտապողականությունն էլ հիմնականում պայմանավորված է ԵՊՀ-ում ստեղծված վիճակով։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել։ Լուծարվել է հոգաբարձուների խորհուրդը: Նոր կարգով իրենց ուզած հոգաբարձուների խորհուրդը կընտրեն եւ ցանկալի թեկնածուին ռեկտոր կդարձնեն, իսկ երբ ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ չի ունենա։

Կառավարության այս որոշումից հետո ԵՊՀ-ում ներքին խմորումները շարունակվում են, հավանաբար, մայր բուհը կդիմի վարչական դատարան՝ այդ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Ինչպես պարզեցինք, նախօրեին ԵՊՀ-ում տեղի է ունեցել դեկանների նիստ, որին մասնակցել է նաեւ Գեղամ Գեւորգյանը։ Նրան մեղադրել են Դումանյանի եւ կառավարության լրտեսը լինելու եւ նրանց շահերը պաշտպանելու մեջ, որին Գ․ Գեւորգյանը հակադարձել է՝ ասելով, որ համալսարանն իր համար ավելի կարեւոր է, քան նրանք։ Դեկաններն արձագանքել են, որ եթե այդպես է, ուրեմն թող դիմի վարչական դատարան՝ վիճարկելու այդ հակասահմանադրական որոշումը։ Ի հավելումն, Գեւորգյանն ասել է, որ կստորագրի դատարան ուղարկվող դիմումը եւ կհեռանա համալսարանից։         

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մովսես Դեմիրճյանի համար ակնհայտ է, որ այս նախագծի թիրախը ԵՊՀ-ն է, հակառակ դեպքում գործող օրենքն ու համալսարանի կանոնադրությունը լրիվ թույլ էին տալիս այս երկու տարվա ընթացքում համալսարանում ձեւավորել կառավարման մարմիններ եւ ընտրել ռեկտոր: «Իշխանությունը միտումնավոր տապալեց ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ կարող էր քննարկվել ռեկտորի ընտրության հարցը։ Այն պատճառաբանությունը, որ կառավարության այս որոշումով փորձում են այդ ճգնաժամը լուծել, մանկապարտեզի մակարդակի հիմնավորում է։ Հասկանալի է, որ թիրախում ԵՊՀ-ն է, իսկ մյուս բուհերն ուղղակի նույն հոսանքի տակ են ընկնում։ Այսինքն՝ կարելի է 3-4 բուհում ստեղծել արհեստական ճգնաժամ, հետո մի օր հայտարարել, որ որոշել են այդ ճգնաժամը լուծել։ Ու, փաստորեն, եթե մենք դեմ խոսենք, ասելու են՝ չեք թողնում ճգնաժամը լուծենք, դա ուղղակի ծիծաղելի փաստարկ է»,- ասում է նա ու նկատում, որ իրավաբանների պնդմամբ՝ կառավարության այս որոշումը հակասում է նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքին, իսկ ԵՊՀ-ն իր կարգավիճակով հիմնադրամ է։

«Քանի որ համալսարանում մեկ անգամ արդեն ձեւավորվել էր հոգաբարձուների խորհուրդ, որի անդամների մեծ մասը կառավարությունից էին, նրանք առաջին նիստին, ինչպես իրենց հրամայված էր, ընտրեցին հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին, իսկ վերջին նիստին կառավարությունից նշանակված հոգաբարձուների խորհրդի անդամներն ուղղակի չեկան՝ տապալելով նիստը։ Հիմա նրանք դիմումներ են գրել՝ հեռացել, եւ նորերը պետք է գան։

Կառավարությունը նշանակելու է մարդկանց, ովքեր այսպե՞ս են աշխատելու՝ մարդիկ, ովքեր չունեն ձայնի իրավունք, ովքեր, ինչ հրամայվում է, հլու-հնազանդ դա´ են կատարում։ Սա պատիվ չի բերում համալսարանին եւ ոչ մի բուհի, որի բարձրագույն կառավարման մարմնում պետք է լինեն նման ստրուկներ»,- ասում է Մովսես Դեմիրճյանն ու նկատում՝ քանի որ կառավարության կողմից նշանակված հոգաբարձուների խորհրդի անդամների աշխատաոճը պարզ է, հետեւաբար, իրավունք ունեն մտածելու, որ հաջորդ խորհուրդն էլ, որը պետք է ձեւավորվի այս որոշման հիման վրա, էապես չի տարբերվելու նախորդից, ինչը չի բխում ո՛չ համալսարանի, ո՛չ կրթության շահերից։ 

«Երեւի իրենց տրամաբանությունը սա է՝ կնշանակեն հոգաբարձուների խորհրդի անդամներ, հետո մի հատ նիստ կանեն ու մեկին կընտրեն ռեկտոր։ Դա հնարավոր է անեն, որովհետեւ այս իշխանությունը ոչ մի օրենք չի ճանաչում, բայց ինչպե՞ս է հետո այդ ռեկտորն աշխատելու, այդ բուհի հետ ի՞նչ է լինելու, ի՞նչ նախագծեր պետք է անցկացնեն հոգաբարձուների խորհրդում։ Ենթադրում եմ, որ իշխանությունն ուղղակի խոստացել է համալսարանն ինչ-որ մեկին՝ հատկապես ընտրությունների այս ընթացքում, եւ հիմա փորձում են այդ անօրինական ճանապարհներով հոգաբարձուների խորհուրդ ձեւավորել, որպեսզի այդ ինչ-որ մեկին իրենց թիմից բերեն նշանակեն համալսարանի ռեկտոր»,- ասում է նա։ 

Մովսես Դեմիրճյանն ընդգծում է՝ ԵՊՀ-ն մնացել է այն քիչ համակարգերից մեկը, որ հնարավոր չի եղել քանդել ու արժեզրկել: «Իրենք քանդեցին բանակը, արժեզրկեցին պատգամավորի ինստիտուտը եւ խորհրդարանը, արշավ կազմակերպեցին ազգային մշակույթի դեմ, ԵՊՀ-ն 2 տարի համառորեն դիմադրում է, ու հիմա հերթը հասել է մայր բուհի՞ն»։  

Ինչ վերաբերում է խորհրդի կազմում ներկայացված համամասնությանը, մասնավորապես այն հանգամանքին, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմից 2 անդամ է ներգրավվելու, իսկ ուսանողական համակազմից՝ 5 անդամ, Մ. Դեմիրճյանն ասում է. «Ի՞նչ է նշանակում՝ ուսանողների քանակն ավելի շատ է, քան դասախոսների։ Նման նախագիծ գրողները չեն պատկերացնում, թե ինչ է բուհը։ Իրենք մանկամիտ պատկերացում ունեն բուհերի մասին, եւ իրենց թվում է, որ նման զոռբայությամբ, իրենց սիրած «իրավունքի ուժով» սկզբունքով ինչ-որ բան հնարավո՞ր է անել։ Ոչ, ԵՊՀ-ն դիմադրել եւ դիմադրելու է»։ Նա նկատում է, որ կա օրենքով տրված 2 ճանապարհ, նախ պետք է դատական կարգով կառավարության որոշումը վիճարկվի, եւ հետո՝ դրան զուգահեռ, ԵՊՀ-ով մտահոգ մարդիկ պետք է բարձրաձայնեն իրենց հիմնավորումները, որ հասարակությունը տեղյակ լինի, թե իրականում ինչ է ուզում անել այս իշխանությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1f33a38ed1b6488283ad2149abb92e80

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ալիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը