Պայքարը պետք է ոչ թե կիսափողոցային բառապաշարով, այլ ինստիտուցիոնալ պետք է լինի՝ հանուն պետության․ Ռուբեն Վարդանյան
ՎիդեոԵս աշխատել եմ այն ոլորտում, որտեղ ամեն մի խոսքը շատ մեծ ազդեցություն ունի, և կտրուկ գնահատականներ տալով՝ «դավաճան» կամ «ոչ դավաճան», մարդիկ չեն հասկանում, որ իրենք բառերի ուժը դարձնում են ոչինչ, փոշի։ Այս մասին Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցի շրջանակում նշել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Եթե մենք խոսում ենք պետության մասին, որը մեզ համար կարևոր է, մենք պետք է ավելի զգուշորեն վերաբերվենք էն բառերին, որոնք օգտագործում ենք։
Երկրորդ, մեզ մոտ ամեն ինչ շատ անձնական է, որը դառնում է կիսափողոցային հարաբերություններ պարզելու պես մի բան։ Իսկ ես ամեն ինչին փորձում եմ ավելի ինստիտուցիոնալ մոտենալ», - նշել է նա՝ հավելելով, որ իր գնահատականը Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գործունեության մասին «ոչ պոզիտիվ է», «պառակտող և շատ դեպքերում՝ պոպուլիստական»։