Լրահոս
Կարևոր


Արցախում բոլորս միակարծիք ենք և անընդունելի ենք համարում Հայաստանի հետ կապի որևէ սահմանափակում. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI-ին (տեսանյութ)

Վիդեո

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է Ստեփանակերտում, հարցազրույց է տվել RTVI միջազգային հեռուստաընկերության «Новые итоги» ծրագրին՝ ներկայացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Ստորև ներկայացվում է հարցազրույցը՝ հայերեն թարգմանությամբ։

-Պարոն Վարդանյան, կարո՞ղ եք հաստատել Լաչինի միջանցքի բացումը։ Եթե այո, ապա ի՞նչ է սա փոխում Ստեփանակերտի համար՝ հաշվի առնելով այնտեղ տեղադրված ադրբեջանական անցակետը։

-Չեմ կարող հաստատել։ Ավելին՝ ստացվել են նոր տեղեկություններ, որ «էկոակտիվիստների» ներկայության փոխարեն այնտեղ բացվելու են ոստիկանական անցակետեր և այլ ուժային մարմինների ներկայացուցչություններ։ Ուստի՝ ոչ։ Լաչինի միջանցքի բացման մասին տեղեկությունը չի հաստատվում, դա այդպես չէ։

-Այսինքն, շրջափակումը չի՞ դադարեցվել և շարունակվում է։

-Շրջափակումը շարունակվում է տարբեր ձևաչափերով, անընդհատ տարբեր տեսակի սահմանափակումներ են մտցվում՝ մարդկանց ազատ տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ թույլ չտալու նպատակով։ Այո, ցավոք, այս ամենը դեռ շարունակվում է։

-Հայաստանում հայտարարվում է, որ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ՝ ստիպելով մարդկանց լքել հայրենի հողը, հարազատ բնակավայրերը։ Արդյո՞ք արցախցիների շարքում կան մարդիկ, որոնք մտածում են Արցախից հեռանալու մասին կամ արդեն լքել են Արցախը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է դա անել:

- Շրջափակման պայմաններում դա անհնար է։ Այդ պատճառով մարդիկ, իհարկե, մեծ անհանգստություն ունեն սեփական ապագայի վերաբերյալ, քանի որ Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարեց՝ կամ դուք ենթարկվում եք մեր օրենքներին, կամ լքում եք ձեր հայրենիքը, որտեղ ապրել եք հազարավոր տարիներ, այս հողը մերն է։ Նման ագրեսիվ հռետորաբանությունը մարդկանց մոտ անհանգստություն է առաջացնում, բայց միևնույն ժամանակ շատերի արձագանքը ճիշտ հակառակն է։ Նրանք հայտարարում են, որ չնայած հնչող սպառնալիքներին, ոչ մի դեպքում չեն լքի սեփական հողը։

-Ձեր տելեգրամյան ալիքում գրել էիք, որ մի շարք հանդիպումներ եք ունեցել (այդ թվում՝ արցախցիների հետ), որոնց արդյունքում ձևակերպել եք այս ճգնաժամից դուրս գալու կոնկրետ քայլեր և պահանջներ Արցախի և Հայաստանի ղեկավարությանը, ինչպես նաև Ռուսական խաղաղապահ զորակազմին և միջազգային հանրությունը։ Ո՞րն է ձեր ծրագիրը։

- Գիտեք, խնդիրները շատ են թե՛ Արցախի ներսում, թե՛ դրսում։ Կարևորն այն է, որ բոլորս միակարծիք ենք և անընդունելի ենք համարում արցախահայության՝ դեպի Հայաստան և Հայաստանից Արցախ տեղաշարժի որևէ սահմանափակում։ Այսօր Արցախում մարդիկ, տարբեր խմբեր տարբեր գործողությունների իրականցման հնարավորություններ են քննարկում՝ սկսած խաղաղ ակցիաներից, ինչպես դա արեց Հնդկաստանում Մահաթմա Գանդին, և վերջացրած ճանապարհի արգելափակմամբ ու չօգտագործմամբ։ Հիմնական ուղերձը միջազգային հանրությանն ու ռուս խաղաղապահներին այն է, որ սեփական երկրում ապրող մարդիկ չեն ենթարկվի հարևան երկրի սահմանած կանոններին։ Սա պետք է գիտակցել և հասկանալ։ Մարդիկ պատրաստ են գնալ մինչև վերջ, քանի որ հասկանում են, որ սա, ըստ էության, այն կարմիր գիծն է, որի պահպանումով է կասեցվելու Արցախի ադրբեջանական օկուպացիան։

-Հիմա քննարկվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքերը՝ 1991 թ. սահմաններով, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավորության մասին։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբարմունքը իրադարձությունների նման զարգացման նկատմամբ։ Որքանո՞վ է այն հնարավոր, և արդյոք նման սցենարը կարող է ընդունվեկ, այդ թվում՝ չճանաչված հանրապետության և Հայաստանի քաղաքացիների կողմից։

- 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէր։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն արդեն հանրաքվե էր անցկացրել և դուրս եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից։ Հետևաբար, մենք կարող ենք անվերջ վիճել տարբեր իրավագիտական ձևակերպումների շուրջ, բայց հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք 1988 թվականին սկսեցին Հայաստանին միանալու և ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու շարժումը, առ այսօր շարունակում են իրենց պայքարը և համարում են, որ ոչինչ չի փոխվել։ Եվ չնայած այս տարիների ընթացքում հանդիպած տարատեսակ խոչընդոտներին՝ ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, իրավունք ունի որոշելու սեփական ապագան։ Այս իմաստով բոլոր իրականացված գործողությունները՝ հանրաքվեն, բարձրագույն խորհուրդների որոշումները իրավական առումով հիմնավոր են, բացարձակապես լեգիտիմ իրավունք են մեզ տալիս որոշելու սեփական ապագան:

Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա