Լրահոս
Կարևոր


Այս ամեն ինչը պետք է կանգնեցնել, մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել. Ռուբեն Վարդանյան

Վիդեո

Հասարակական-քաղաքական  գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը:

Մոսկվայում Փաշինյան-Ալիև-Պուտին հերթական հանդիպումը կայացավ։ Եվ՞։

Ռուբեն Վարդանյան -Ակնհայտ էր, որ դա ամբողջական տապալում էր։ Ակնհայտ էր, որ, ցավոք, արցախցիների շահերի տեսանկյունից այդ ամենը չափազանց բացասական էր։

Դուք սպասո՞ւմ էիք, որ Բրյուսելում, Երևանում հնչած հայտարարություններից հետո Մոսկվայում ա՞յլ հայտարարություն կհնչի։

Ռուբեն Վարդանյան -Ամեն դեպքում, քաղաքականությունն այնպիսի բան է, որ հայտարարությունն այլ է, գործողությունները՝ այլ։ Պետք է նայել՝ քանի րոպե էր հանդիպումը, ինչպիսին էր մամուլի ասուլիսը։ Օրինակ՝  ԱՄՆ-ում մեկուկես րոպեից Բլինքենը դուրս եկավ մենակ, առանց երկու նախարարների։ Այստեղ հանդիպումը 20 րոպե էր։ Դու հետևում ես, թե ինչպիսի ինֆորմացիա են հրապարակում, ինչպիսի ինֆորմացիա չեն տալիս, ինչ է տեղի ունեցել, ինչպիսի որոշումներ են հրապարակվել։ Ամեն ինչ պարզ է․ ցավոք, հերթական անգամ մենք տապալել  ենք բանակցությունները։

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ մայիսի 22-ի հայտարարությանն արձագանքեցիք նաև Դուք։ Շատերը դա համարում են Արցախի դատի վախճանը։ Դու՛ք ի՞նչ կարծիքի եք։

Ռուբեն Վարդանյան -Մի կողմից նա ինչ-որ նոր բան չէր ասել. մեկ անգամ այդպիսի հայտարարություն արդեն հնչեցվել էր, մյուս կողմից՝ արդեն հստակ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝  ոչ թե որպես հնարավոր տարբերակ, այլ իր կողմից ընդունեց, որ դա որպես խնդիր չի համարում։ Ես արդեն մի քանի ասել եմ, որ սա անընդունելի է մեզ համար և ուզում եմ հիշեցնել նրա իսկ խոսքերը՝ Արցախի հարցը  պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, Արցախի քաղաքացիները և այն պետք է ընդունվի Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Ինքը հրաժարվել է իր խոստումից, ինքը հրաժարվել է այն հայտարարությունից, որն արել է, երբ դարձել է վարչապետ առաջին անգամ,  և երբ ընտրվել է 2021-ին։ Ես նորից եմ ասում, որ նրա որոշումով չպետք է լինի, ինքն արդեն ասել է բանաձևը՝ առանց մեր ժողովրդի, մեր իշխանության դիրքորոշման ոչ մի բան չի կարող ստորագրել:

Արցախից իշխանությունները պատասխանեցին, դրան էլ հավանաբար տեղյակ եք։ Ե՞վ։

Ռուբեն Վարդանյան -Բացի հայտարարություններից պետք են քայլեր, ինձ թվում է՝ սա արդեն այն իրավիճակն է, երբ դանակը հասել է ոսկորին: Կան մարդիկ, որոնք պարզապես շատ անգրագետ են, որոնք ասում են՝ դե ի՞նչ է եղել, Արցախում հայեր են ապրում, Գլենդեյլում հայեր են ապրում, Ջավաքխում հայեր են ապրում։ Այդպես ասողներն իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվել և չեն հասկանում, որ մեծ տարբերություն կա Վրաստանում և Արցախում ապրող հայերի կարգավիճակի միջև։ Այդ առումով մենք պետք է շատ հստակ, կտրուկ քայլեր անենք, որ ցույց տանք՝ սա չի ընդունվելու, և չի կարող լինել որոշում, որն ընդունվելու է ինչ-որ իշխող ուժի կողմից Հայաստանում:

Գործողություններ ակնկալում եք Արցախո՞ւմ, Արցախի՞ իշխանություններից։

Ռուբեն Վարդանյան -Ե՛վ Արցախում, և՛ Հայաստսնում: Եթե հանկարծ Արցախը մենք կորցրեցինք, մենք կորցնելու ենք Հայաստանը, ես դա ասել եմ մի քանի անգամ, 2020-ի պատերազմից հետո երևի հնչեցրել եմ 4-5 անգամ տարբեր տեղերում, միշտ դրա մասին բարձրաձայնել եմ, և իշխող ուժից պատասխան եմ ստացել, թե՝ ինչպես կարելի է նման բան ասել։ Այո՛, ասել եմ և ասելու եմ՝ կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը։

Ի՞նչ եք ակնկալում Արցախի իշխանություններից, ասենք՝ հայտարարությունն արեցին, որ եթե ընդունվի մի որոշում կամ ստորագրվի մի որոշում, որը հակասում է Արցախի ժողովրդի կամքին, մենք դա չենք ընդունի։ Դրանից բացի ի՞նչ պետք է անի։

Ռուբեն Վարդանյան - Շատ պարզ՝ պետք է պատրաստվել դրան, պետք է հստակ մարդկանց հետ ներսում քննարկել, թե դա ինչի կբերի, որովհետև շատ կարևոր է, որ մարդիկ ճիշտ հասկանան հետևանքները։ Եթե մենք ասում ենք՝ կարմիր գիծ է, բայց մի քիչ թող անցնեն կամ հայտարարություն է, բայց ոչինչ, եկեք ձևը գտնենք: Քաղաքականության մեջ, այո,  հնարավոր է փորձել դիվանագիտությամբ գտնել լուծումներ,  բայց գալիս է ժամանակ, երբ հետադարձի ճանապարհ չի լինում, որովհետև եթե Արցախն ընդունվում է Ադրբեջանի մի մաս, հետևանքները․․․ Ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց Ալիևը երեկ արդեն ուրիշ բառեր էր ասում։ Եթե Դուք հիշում եք ինչ ասաց՝ «Ադրբեջանի քաղաքացիները՝ հայկական ծագումով»: Եվ դժվար չէ կանխատեսել, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, եթե մենք չկանգնեցնենք այս շարժումը հենց հիմա։

Կանգնեցնելու տարբերակներ տեսնո՞ւմ եք։

Ռուբեն Վարդանյան -Այո՛,  ժողովրդի և իշխանության միասնական դիրքորոշումը, որ դա չի ընդունվելու մեր կողմից և համախմբումն այդ գաղափարի շուրջ: Դա նշանակում է, որ մենք  չպետք է թույլ տանք ու  դա անպայման իրագործվի քայլերով։

Վերադառնանք ձեր գործունեությանը։ Նախօրեին Ստեփանակերտում կայացած հանդիպմանը անոնսեցիք, որ նախատեսում եք հիմնադրամ ստեղծել շուրջ 60 միլիարդ  դրամի ծրագրեր անելու համար։  Մանրամասնեք որքան հնարավոր է, ինչի՞ մասին է խոսքը.

Ռուբեն Վարդանյան -Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մինչև  2020 թվականի պատերազմը և  դրանից հետո, տասնյակ միլիոն դոլար ենք ներդրել Արցախում` տարբեր ծրագրերի մեջ։ Մենք, իսկ մենք ասելով նկատի ունեմ իմ ընկերների հետ միասին իրականացված  տարբեր ծրագրերը,   միայն «Ավրորան» շուրջ հարյուր նախագիծ է իրագործել այստեղ,  և  մենք էլ  շարունակել ենք դա։ Անցյալ տարի ստեղծված «Մենք ենք, մեր սարերը»  գործակալությունն արդեն մոտ 2 միլիարդ դրամի տարբեր ծրագիր է իրականացրել այստեղ։

Ուղղակի շատ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է նպատակը։ Համախմբել մարդկանց գաղափարի շուրջ, ստեղծել ճանապարհային քարտեզ։ Հասկանալ, ո՞ր  ուղղությամբ  է անհրաժեշտ աշխատել։ Իսկ ամենակարևորը`  ինչ  մարդկային, ֆինանսական ռեսուրս ունես, և  ուրիշ կարևոր  ռեսուրսներ՝ այս  իրականության  համար։ Հիմա, մենք անցանք այս ճանապարհը, հաստատեցինք նպատակը, հաստատեցինք, որ պատրաստ ենք այդ նպատակի շուրջ համախմբվել, պատրաստ ենք իրականացնել շատ մեծ աշխատանք: Դրա համար պետք  է ռեսուրս։ Եվ այս իրավիճակում մենք որոշեցինք, որ  պետք է լուրջ գումարներ ներդնել, որովհետև  մենք ունենք շատ քիչ ժամանակ` իրականությունը  փոխելու։ Եվ չնայած աշխարհում եղած  բոլոր խնդիրներին` մեծ գումար է հայտարարված, որը ներդրվելու է  այս նպատակին հասնելու համար։ 
- 60 միլիարդից 20  միլիարդը նշել եք, որ Վարդանյան ընտանիքինն է։ Իրատեսական եք համարում այդքան գումար հավաքելը, երբ Արցախի շուրջ այդքան մարտահրավերներ կան։

Ռուբեն Վարդանյան -Փորձելու ենք ամեն ինչ անել։ Ես ասել եմ, որ իմ ամենամեծ հպարտությունն այն է, որ իմ իրականացրած ծրագրերը կոլեգիալ են եղել:  Իմ ընտանիքը մոտ 500 միլիոն դոլար է ներդրել տարբեր ծրագրերում։ Մոտ մեկ միլիարդ դոլար ուրիշ մարդիկ են ներդրել։ Եվ դա շատ մեծ հպարտությամբ եմ ասում։ Հազվագյուտ է, երբ հարուստ մարդը, ունենալով հնարավորություններ, աշխատում է ուրիշ մարդկանց հետ։ Մոտ 700 պրոյեկտ ենք իրականացրել կամ մասնակցել դրանց իրականացմանը: Մոտ հազար ուսանողի կրթաթոշակ ենք տվել։ Հարյուրավոր մարդկանց ենք օգնել, եթե համարել ենք, որ դրա կարիքը կա։ Գումարը հատկացրել ենք պրոֆեսիոնալ մենեջերներին, ոչ թե անհատ մարդկանց։ Անելու եմ ամեն ինչ, ինչքան ուժ ունեմ, իմ ընկերների հետ։ Վստահ եմ, որ կհաջողենք։

Եթե դուք ասում եք այսօր, որ 60 միլիարդ ներդրումներ եք անելու, բայց քաղաքական դաշտը հանգիստ թողեք, իշխանափոխություն չենք անում, դե պայմանները խստացված են, հանրահավաքներ չենք անում։ Բայց ձեր կողքի մարդիկ քաղաքական գործիչներ են կամ կուսակցություններ են։ Ունեն իրենց նպատակները։ Քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է։ Եթե այդ դուռը փակում եք, ի՞նչ են անելու նրանք:

Ռուբեն Վարդանյան -Ի՞նչ  իշխանության մասին է խոսքը: Մենք ունենք Սարդարապատի իրավիճակ,  ունենք վերջին հնարավորությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը։ Հանրահավաքի ժամանակ ես շատ կոնկրետ ասել եմ, որ այսպես ենք տեսնում իրավիճակը։ Եթե դուք նույն ձև եք տեսնում, և´ իշխող ուժը, և´ նախագահը, և´  Ազգային ժողովը, եկեք  որոշենք՝ հայրենական պատերազմի իրավիճակում կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անենք։ Կոնկրետ, ամեն օրվա: Եթե դուք դա չեք անելու, մենք առանց ձեզ դա անեու ենք, մենք ուզում ենք պաշտպանել մեր երկիրը: Շատ կարևոր է, որ մենք ունենք մեր պետությունը։ Մենք 30 տարի կառուցել ենք Արցախի անկախ պետական համակարգը։ Բայց, ցավոք, կարող է այնպես լինել, որ պետական համակարգի ղեկավարը պատրաստ չի դրան։ Դա միայն նրա որոշումն է լինելու: Բայց որպես առաջնորդներ, որոնք պատասխանատու են մեր հայրենիքի համար, մենք մեր  քայլերն անելու ենք։ Մենք, միևնույնն է, պաշտպանելու ենք Արցախը։

Հիմա ավելի ճիշտ ու ուժեղ կլինի, եթե դա անեն ողջ պետական համակարգը և հասարակությունը միասին։ Եթե ոչ՝ ես վստահ եմ, որ հազարավոր մարդիկ դուրս կգան` պաշտպանելու մեր երկիրը, որ ձեր և մյուսների երեխաները կարողանան այստեղ ապրել։ Ուրիշ  ձև չկա։ Հիմա նախագահը քննարկում  է տարբեր բաներ,  տարբեր սցենարներ, ԱԺ նախագահը պահանջում է նրա հրաժարականը։ Էլի ինչ- որ անձերի, պաշտոնների շուրջ խաղեր են գնում։ Վերջացրե´ք: Այս  ամեն ինչը պետք է կանգնեցնել։ Մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել։ Իսկ դուք ցանկանում եք ձեր անձնական հարաբերությունները պարզել։ Իհարկե, անընդունելի է այս իրավիճակում պաշտոնների համար պայքարել։.... Մենք զինվորներ ենք, որ պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Եթե այսօրվա դրությամբ ես պետք է, որ լինեմ փոքր համայնքի զինվոր, կլինեմ փոքր համայնքի զինվոր, ոչ թե ասելու եմ, թե ինձ մինչև պաշտոն չտաք, չեմ պայքարելու։ Ուրիշ ձև չի կարող լինել:

Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն