ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Մոսկվան այսօր ենթարկվել ԱԹՍ-ների հարձակմանը
ՎիդեոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ առավոտյան ժամը 04։00-ի սահմաններում անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա։ Ըստ նրա՝ ավերածություններ և զոհեր չկան, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Նա մանրամասներ չի հայտնել։
Սկզբում ՏԱՍՍ-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնել էր Կոմսոմոլսկի պողոտա 17-ում անօդաչու թռչող սարքի բեկորների հայտնաբերման մասին։
Ավելի ուշ անօդաչու թռչող սարքը հարվածել է Լիխաչովի փողոցում գտնվող բիզնես կենտրոնի շենքին, տեղի է ունեցել պայթյուն։ Ոչ ոք չի տուժել: Արգելափակված է նաեւ Լիխաչովի պողոտայի երթեւեկությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի կողմից «ահաբեկչական հարձակման» փորձի մասին։ Գործակալության տվյալներով՝ երկու անօդաչու թռչող սարքեր ճնշվել են էլեկտրոնային պատերազմի միջոցով և «վթարվել», տուժածներ չկան։