Տղա՛ ջան, հանկարծ չգայթակղվես․ Թևանյանը՝ Ավինյանին (տեսանյութ)
ՎիդեոՆիկոլ Փաշինյանը ցանկացած պարագայում դատվելու է պետական դավաճանության իրականացման համար, որովհետեւ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն՝ վստահեցրեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը արաբկիրցիների հետ հանդիպմանը։
«Այն երիտասարդը, որին ՔՊ-ից առաջարկել են որպես թեկնածու Երեւանի ավագանու ընտրություններում, կարող է գայթակղություն ունենալ եւ կեղծիքներով ապահովել իր ընտրությունը։ Ես ուղղակի դիմում եմ եւ ասում նրան․ տղա՛ ջան, հանկարծ չգայթակղվես ու Նիկոլ Փաշինյանի ընտրության համար ընտրակեղծիքների չգնաս, որովհետեւ ընտրակեղծիքները չեն մարսվելու, բայց դրանց պատասխանատվությունը հավասարապես կիսվելու է եւ պետական դավաճանության է հասցվելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Ամբողջական իշխանափոխության պատրաստ բոլոր ուժերին նա կոչ արեց մեկտեղել ուժերը եւ վռնդել Նիկոլ Փաշինյանի՝ ստի ու կեղծիքի վրա հիմնված իշխանությունը։
«Մայր Հայաստան» դաշինքը, ասաց նա, պատրաստ է վերցնել այդ պատասխանատվությունը եւ մեր հասարակության քվեները ստանալու պարագայում իրականացնել ամբողջական իշխանափոխություն հանուն մեր մայրաքաղաքի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երեխաների։