Ինչ է հայտարարում Նիկոլ Փաշինյանը
ՎիդեոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ ռազմական հարձակում իրականացնելու նպատակը Հայաստանի ռազմական գործողության մեջ ներքաշելն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ արձանագրել ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի։ Երբ անընդհատ տեղեկություններ են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈւ ուղղությամբ` նկատի ունեն ԼՂ-ն, ցավոք դա կրկնում են մեր գործընկերները, երբ կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրետակոծվում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ և գյուղեր։
Ավելին՝ այստեղ