Ի՞նչ է խնդրում գերի ընկած իսրայելցի աղջիկը (տեսանյութ)
Վիդեո
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ-ի զինյալներն առաջին անգամ հրապարակել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերի վերցված անձի մասնակցությամբ տեսանյութը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Թե կոնկրետ որտեղ է հրապարակվել տեսանյութը, չի նշվում։ Անհայտ է նաեւ, թե երբ եւ որ վայրում է այն նկարահանվել։
Կարճ տեսանյութում երեւում է, թե ինչպես են վիրակապում աղջկա ձեռքը։
Դրանից հետո, նայելով տեսախցիկին, աղջիկն ասում է, որ իր անունը Միա Շեմ է, նա 21 տարեկան է, Իսրայելի Շոհամ քաղաքից է և այժմ Գազայում է։
The Times of Israel-ը գրում է, որ Շեմը գերի է ընկել հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի սահմանին մոտ գտնվող Ռեյմ գյուղաքաղաքի մոտ անցկացված երաժշտական փառատոնի մասնակիցների վրա գրոհայինների հարձակման ժամանակ։
Աղջիկը պատմում է, որ իրեն երեք ժամ վիրահատել են, այժմ անհրաժեշտ դեղամիջոցներն է ստանում։
Ավելին՝ այստեղ