Տավուշի ոստիկանները «Կամազ»-ում ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել
ՎիդեոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները Բերդ-Ճամբարակ ճանապարհի հարակից սարամասում կանգնեցրել են Գանձաքար գյուղի 30-ամյա բնակչի վարած «ԿամԱԶ»-ը, որը բեռնված էր փայտանյութով:
Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդն իրավապահներին ներկայացրել է 12 խմ փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ: Նա հայտնել է, որ ինքն է մոտակա անտառտնտեսությունից բենզասղոցով հատել ծառերը և չորս համագյուղացիների օգնությամբ բեռնել «ԿամԱԶ»-ը: Նաև հայտնել է, որ բեռնատարում կա ևս 6 խմ փայտանյութ, որի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չունի:
Վարորդը և համագյուղացի չորս տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանությանՏավուշի և Իջևանի բաժիններ:
Փայտանյութով բեռնված «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։