11-րդ հարկից ընկել են Անդրանիկ Ասոյանը և նրա կինը (տեսանյութ)
ՎիդեոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր Մոսկվայում 11-րդ հարկից երկու հոգի ընկել են. Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պատուհանից դուրս են ընկել Կիրովից կազմակերպված հանցավոր խմբի 54-ամյա նախկին ղեկավար Անդրանիկ Ասոյանը և նրա կինը՝ 34-ամյա Լյուդմիլա Իվանովան։
Ըստ ալիքի՝ ավելի քան 15 տարի առաջ Ասոյանը Կիրովում ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվում էր տեղի գործարարներից փողի շորթմամբ։ Բանդայի գործունեությունը դադարեցվել է 2008 թվականի դեկտեմբերին, և նրա ղեկավար Անդրանիկը կրկին դատապարտվել է և 8,5 տարով ուղարկվել ընդհանուր ռեժիմի գաղութ։
Նախկինում Ասոյանն ու Իվանովան սենյակ էին վարձել այս բնակարանում։ Հարևանները պատմել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց միջև վեճեր են լսել: Մոսկվայի դատախազությունը վերահսկում է բոլոր հանգամանքների պարզումը։
Տեսանյութն՝ այստեղ