Լրահոս
Կարևոր

16-ամյա Արենն օրերով եղել է մեքենայի ղեկին, փրկել ընտանիքը (լուսանկար)

Ֆոտո

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դոնարա Հայրապետյանը մեկն է արցախցի այն կանանցից, որ հայրենիքի հետ կորցրել է նաև ամուսնուն։ Հայրապետյանների ընտանիքը Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է տեղահանվել։ Եկել ու հաստատվել են Երևանում։ 

Դոնարայի ամուսինը պաշտպանության բանակի սպա Վանիկ Հայրապետյանն է։ Սեպտեմբերի 19-ին դիրքերում էր, հերթափոխի, երբ Ադրբեջանն Արցախի դեմ նախահարձակ գործողություններով սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ։ 

«Վախենում եմ նույնիսկ հիշել այդ օրերը, թող ոչ ոք ու ոչ մի ազգ այլևս երբեք չզգա այն ցավը, որի միջով անցան արցախցիները»,- ասում է Դոնարան, ապա MediaHub-ին պատմում իր ընտանիքի տխուր պատմությունը։

Վանիկից լուր չուներ, կապը կտրված էր մյուս հարազատների հետ, իսկ կրակը չէր դադարում։ Արցախում պատերազմ էր՝ գրված ու չգրված օրենքներով։ 

«Սեպտեմբերի 20-ին լուր ստացանք, որ Վանիկը զոհվել է։ Նա միայնակ դուրս է եկել թուրք-ադրբեջանական զորքի դեմ, կռվել է մինչև վերջին շունչը։ Դա ուժեղ հարվածի նման էր, ես կորցրեցի ինձ, մի պահ հայտնվեցի շատ անելանելի վիճակում և ինձ զգում էի աշխարհի ամենաթույլ, ամենաանկարող մարդը։ Այդպես էլ կար, որովհետև Վանիկը իմ ուժն էր, իմ թևերը»,- պատմում է կինը։

Դոնարան ասում է, որ իր հերոս ամուսինը զոհվել է հայրենի Ճարտարի պաշտպանության ժամանակ, մարտական դիրքում։ Մի քանի օր անց դիակն իջեցրել են։ Ճարտարում իսկական խառնաշփոթ էր։ Այդ ժամանակ ամբողջ շրջանը մեկուսացել էր Ստեփանակերտից, և մարդիկ սեպտեմբերի 19-ից գտնվում էին կատարյալ շրջափակման մեջ, շուրջբոլորն անորոշություն էր։ 

«Մենք չգիտեինք՝ ինչ էր լինելու հետո։ Ամուսնուս հուղարկավորեցինք Ճարտարում, հաջորդ օրն ասացին՝ «գաղթում ենք»։ Այնքան վատ էր մեր վիճակն, ու այնպես անբացատրելի էր ցավում սիրտս, որ չեմ կարողանում հիմա բացատրել։ Չգիտեի՝ ինչպես հանել ու մեզ հետ տարհանել նաև ամուսնուս դիակը, այն դեպքում, երբ հնարավորություն չունեի անգամ ընտանիքս փրկել»,- ասում է Դոնարան, ավելացնում, որ զինվորական ամուսինը ժամանակին մեքենա վարել է սովորեցրել իր որդուն՝ 16-ամյա Արենին, ով չնայած իր տարիքին՝ փրկել է մի ամբողջ ընտանիք։ 

«Պատկերացրեք տղաս քանի օր է եղել մեքենայի ղեկին։ Նախ, Ճարտարից Ստեփանակերտ, ապա այնտեղից Երևան։ Այդ օրերը, խցանումները, մեր ապրումները, վախն ու ամենակարևորը՝ հոր կորստի ցավը հոգում, Արենն ինձ և իր 3 քույր-եղբայրներին անվտանգ տարհանել է Արցախից»,-ասում է մայրը։

Ընտանիքն այժմ ապրում է Աջափնյակ վարչական շրջանում՝ վարձակալական հիմունքներով։ Օրը մթնում է Վանիկի մասին պատումներով, լույսը բացվում է նրա շիրիմին այցելելու անիրական երազանքով. «Գոնե արտաշիրիմում անելու հնարավորություն լիներ, որ այցելեինք նրան, միթե՞ շատ է իմ ուզածը»...

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ Մխիթարյան