Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին յարխուշտա պարով և երկար ծափերով․ տեսանյութ
ՎիդեոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, նախկին և ներկա քաղաքական գործիչներ և պարզապես հայ հասարակություն. Երևանի Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տանը հրաժեշտ են տալիս ազգագրական պարերի մեկնաբան, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանին:
Երբ դագաղը դուրս բերեցին Կամերային երաժշտության տնից հնչեց զուռնան ու տղամարդիկ սկսեցին յարխուշտա պարել: Պարից հետո հնչեցին ծափողջյուններ:
Նրան հողին կհանձնեն Կարնո տարազով, «Չալմը դանգիի» դաշույնները ձեռքերին, եռագույնով պատված: Դուստրը՝ Ծովինարը, խնդրել էր ծաղկեպսակներ չբերել և փոխարենը հանգանակություն անել՝ հանուն հայրենիքի շենացման:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» պանթեոնում: