Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան
ՎիդեոՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր մայիսի 15 է, և լռանում է ապրիլի 19-ի չարաբաստիկ հայտարարությամբ սահմանված ժամկետը՝ ավարտելու ապօրինի սահմանազատումը Տավուշի չորս գյուղերի տարածքում:
Մենք երեկ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք ՀՀ դատախազություն, այս գործընթացում ներգրավված բարձրագույն պաշտոնատար անձանց՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի դեմ:
Այս անձիք, ակնհայտորեն վերազանցելով իրենց պաշտոնական լիազորությունները, փորձում են Հայաստանի Հանրապետության անունից ստանձնել միջազգային պարտավորություններ, որի իրավունքն ունի միայն Ազգային ժողովը, և ողջ ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով: Հետամուտ ենք լինելու, որ դա կանխվի, և կամ էլ բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: