ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին
ՎիդեոԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Արցախից տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած հայրենակիցներին հերթական աջակցությունն է տրամադրել։ Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հաստատված արցախցիների աջակցության ծրագրի համար Ընկերությունն անցած տարի հատկացրել է 164 միլիոն դրամ։