Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան
Վիդեո«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն անդրադառնում է վարչապետի ուղերձին,- «Ես երեկ լսեցի մեր տիկին-պարոն վարչապետի հերթական ուղերձը մեր ժողովրդին և եկա այն եզրակացության, որ ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այդքան վտանգված է մեր հայրենիքը»,- ասում է Կարապետյանը:
«Նա փորձում էր իր ելույթում պարտությունը մեզ բոլորիս ներկայացնել որպես հաղթանակ: Պատմության մեջ չի եղել դեպք, որ ստորագրած թուղթը փրկի հայրենիք կամ ապահովի խաղաղություն, ագրեսիային կարող է կանգնեցնել միայն ուժը: Մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, մենք պետք է ունենանք ուժեղ անվտանգության համակարգ և մեր դեպքում մենք պետք է ունենանք ստրատեգիական կամ ռազմավարական բարեկամ՝ ի դեմս Ռուսաստանի: Դա է մեր խաղաղության երաշխիքը»,- ասում է Արշակ Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: