«Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը օգնություն է հավաքագրում առաջնագծում կռվող մարտիկների համար (տեսանյութ)
Վիդեո«Չէինք կարող անտարբեր լինել, մինչ մեր եղբայրներն ու ընկերները պաշտպանում են հայրենիքը»,-ասում է «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը, ում նախաձեռնությամբ՝ հումանիտար բեռ է հավաքագրվում ռուս-ուկրաինական առաջնագիծ ուղարկելու համար։ Ռուսաստանի տարբեր անկյուններում ապրող հայկական սփյուռքի ներկայացուցիչներն ու մարզերի ղեկավարները աջակցել են Անդրանիկ Նիկողոսյանի՝ հատուկ գործողությանը մասնակից մարտիկներին օգնելու մտահղացմանը։
«Պարզ է դառնում՝ ով է դավաճանը, և ով է իսկական հայրենասերը։ Պետք է յուրաքանչյուր ոք, ներառյալ սփյուռքի մեր ներկայացուցիչները, կողմնորոշվեն՝ Ռուսաստանի հե՞տ են, թե՞ ոչ։ Այդ պատճառով՝ մենք այստեղ ենք»,-ասում է Անդրանիկ Նիկողոսյանը։
Հումանիտար օգնությունը հավաքվել է մոտավորապես երկու ամսվա ընթացքում։ Հիմնական օգնությունը ցուցաբերել են ՌԴ Տյումենի և Մոսկվայի մարզերի հայկական համայնքի ներկայացուցիչները։ Սա առաջին, բայց ոչ վերջին օգնությունն է հայրենիքի պաշտպաններին։ Հաջորդ խմբաքանակը նախատեսվում է ուղարկել հուլիսի սկզբին։